«300 դպրոց և 500 մանկապարտեզ»-ը ռազմավարական առաջնահերթություն է․ վարչապետը հանձնարարել է ուշադիր լինել գործընթացին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, ԿԳՄՍ ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

ԿԳՄՍ նախարարը և փոխնախարարները զեկուցել են ոլորտային բարեփոխումների, գերակա ծրագրերի և կատարված աշխատանքների վերաբերյալ:

Նշվել է, որ Երևանի և մարզերի նախադպրոցական 60 հաստատությունում մեկնարկել է նոր չափորոշչի փորձարկման գործընթացը: Առաջին անգամ իրականացվել են մասնագիտական զարգացման ծրագրեր, նախատեսվում է ներդնել հավելավճարի մեխանիզմ:

Մարզերից մի քանիսում մեկնարկել է համընդհանուր ներառման գործընթացը, որի շրջանակում 2022թ. սեպտեմբերից իրականացվում է կրթության առանձահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ֆինանսավորում, այն շարունակական է: Հանրակրթության ոլորտում ևս փորձարկման փուլում է նոր չափորոշիչը, 2023թ. սեպտեմբերից այն փուլային սկզբունքով կսկսվի ներդրվել ՀՀ բոլոր դպրոցներում, ամբողջական ներդրումը նախատեսվում է ավարտել 2026թ.: Ներկայում կատարվում են դասագրքերի ստեղծման և տպագրման աշխատանքներ:

Մեկնարկել է տարածաշրջանային լեզուների ուսուցման ծրագիրը, որն արդեն իրականացվում է 25 դպրոցում: Ներդրվել են ուսուցչի մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցված մեխանիզմներ, հաստատվել է դպրոցների ֆինանսավորման նոր կարգը, առանձնացվել են վարչատնտեսական և ուսումնական գործընթացները, առաջիկայում կներկայացվի Կառավարության որոշման նախագիծ:

Էլեկտրոնային ուսուցման ծրագիրն իրականացվում է ՀՀ 9 մարզում, շահառու աշակերտների թիվը 6500 է, թվայնացվել է ավարտական վկայականների տրամադրման գործընթացը: Նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում փորձարկվել են պետություն-մասնավոր համագործակցության մի շարք մոդելներ, որի դրսևորումներից է Տավուշի մարզում Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջի ստեղծումը: Ներկայացվել են նաև արտադպրոցական դաստիարակության ծրագրերը, նշվել է, որ այս տարի նախատեսվում է մեկնարկել գիտության թանգարանի ստեղծման աշխատանքները:

Զեկուցվել է «300 դպրոց և 500 մանկապարտեզ» պետական ծրագրի ընթացքի մասին: Նշվել է, որ մարզերում կրթահամալիրների քարտեզագրման և նախագծման աշխատանքներն ավարտվել են, ընթանում են միջգերատեսչական քննարկումներ հետագա քայլերի շուրջ:

Բարձրագույն կրթության ոլորտում վերանայվել են կրթական ծրագրերը, հաստատվել է որակավորումների 21 ոլորտային շրջանակ, մշակվում է բուհերի ֆինանսավորման նոր բանաձև՝ կատարողականի բաղադրիչի ներդրմամբ: Իրականացվել են կրթության կազմակերպման ու կառավարման արդյունավետության բարձրացման աշխատանքներ, թվայնացման միջոցառումներ, ստեղծվել են նոր ենթակառուցվածքներ: Շարունակվում են ակադեմիական քաղաքի հիմնման շուրջ քննարկումները:

Զեկուցվել է սփյուռքի հետ կրթամշակութային համագործակցության, միջազգային գործընկերության, երիտասարդական ծրագրերի մասին: Նշվել է, որ երկկողմ ու բազմակողմ համագործակցության շրջանակում ընդլայնվել է իրավապայմանագրային դաշտը, միջպետական համաձայնագրերով հաջող իրականացվում են օտարերկրյա և ՀՀ ուսանողների փոխանակության ծրագրերը:

2022թ. հուշագրեր են կնքվել հայագիտական հետազոտությունների ևս 2 կենտրոնի ստեղծման վերաբերյալ: Երիտասարդության ոլորտի պետական քաղաքականության շրջանակում բարելավվում է օրենսդրական դաշտը, ընթացքի մեջ են Տավուշի և Սյունիքի մարզերում երիտասարդական 2 կենտրոնի ստեղծման աշխատանքները: 2022թ. տեղի է ունեցել «Սթարմուս 6» փառատոնը:

Իրականացվել են պատմության և մշակույթի հուշարձանների ուսումնասիրման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքներ, այդ թվում՝ Լոռիի և Տավուշի բերդերի, Դաշտադեմի և Ամբերդի ամրոցների: Ազգային ժողով է ներկայացվել հուշարձանների ոլորտը կարգավորող օրենսդրական փաթեթը: Աշխատանք է տարվում թանգարանների կառավարման համակարգի արդիականացման ուղղությամբ, մշակվում է միասնական տոմսային էլեկտրոնային համակարգի տեխնիկական առաջադրանքը:

Միջազգային մշակութային համագործակցության շրջանակում Հայաստանը մասնակցել է ցուցահանդեսների և փառատոնների, գեղարվեստական կրթության շրջանակում իրականացվում է 17 կրթամշակութային նախագիծ, նախաձեռնվել են կառավարման համակարգի բարեփոխումներ և այլն:

Սպորտի բնագավառում իրականացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական 5 մրցաշար՝ շուրջ 5300 մասնակցով: ՀՀ հավաքականների մարզիկները միջազգային մրցումներում և առաջնություններում նվաճել են 307 մեդալ, աջակցություն է տրամադրվել մարզական ֆեդերացիաներին: Կրկնապատկվել է պետական միանվագ աջակցությունը սպորտային մեծ նվաճումներ ունեցող մարզիկներին և մարզիչներին:

2022թ. Հայաստանում անցկացվել է բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունը և սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը, 2023թ. ևս նախատեսվում է մի շարք առաջնությունների անցկացում: Վարչապետին զեկուցվել է նոր սպորտային համալիրների կառուցման, նաև գործող մարզական հաստատությունների վերանորոգման ընթացքի մասին:

Հաշվետության ներկայացումից հետո ծավալվել է մտքերի փոխանակություն: Վարչապետին մանրամասներ են ներկայացվել «300 դպրոց և 500 մանկապարտեզ» պետական ծրագրի ճանապարհային քարտեզի վերաբերյալ: Կառավարության ղեկավարը նշել է, որ ծրագիրը ռազմավարական առաջնահերթություն է և հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել գործընթացը՝ պարբերական մոնիթորինգ իրականացնելով շինարարության ընթացքի և որակական չափանիշների նկատմամբ:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կրթության նոր չափորոշիչների ներդրման կարևորությանը, ներառյալ ատեստավորման բաղադրիչին, դասագրքերի տպագրության և բաշխման քաղաքականությանը և նշել, որ թղթային տարբերակին զուգահեռ պետք է աշխատել նաև էլեկտրոնային կրթական հարթակների զարգացման ուղղությամբ: Վարչապետը կարևորել է մշակութային և գեղարվեստական կրթության ծրագրերը այդ թվում դպրոցականների համար ներդրված՝ թանգարան, համերգասրահ, թատրոն տարեկան մեկ անգամ անվճար այցելելու պետական ծրագիրը և հանձնարարել ուշադրության կենտրոնում պահել դրանց պատշաճ իրականացումը, որտեղ անհրաժեշտություն կա, լրամշակել ու բարելավել:

Նշելով նախնական և միջին մասնագիտական կրթական բարեփոխման կարևորությունը՝ Կառավարության ղեկավարը հանձնարարել է ըստ ոլորտային ուղղությունների քննարկել պետություն-մասնավոր գործընկերությամբ նոր ծրագրերի հնարավորությունները և ներկայացնել առաջարկներ: Անդրադառնալով հանրակրթության ու բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող կրթաթոշակային քաղաքականությանը՝ վարչապետը հանձնարարել է մշակել և ներկայացնել դրանք լավարկելու առաջարկներ ի շահ բարձր առաջադիմություն ունեցող դպրոցականների և ուսանողների:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
36441 դիտում

Աղմուկի կենտրոնում հայտնված Գարեգին Բ-ն մասնակցել է Վաղարշապատի ընտրություններին

«Մայր Հայաստան»-ի թեկնածուի բարձրացրած աղմուկը փաստական հիմքեր չունի. ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արգիշտի Մեխակյանը քվեարկեց

Պորտուգալիայի դեմ խաղը քննություն է, չեմ կարող հանգիստ լինել, որ Ռոնալդուն չի խաղալու. Եղիշե Մելիքյան

Նոյեմբերի 17-ին Չեխիայի դեսպանությունը փակ կլինի

Պապոյանն ու Հնդկաստանի քաղավիացիայի նախարարը քննարկել են ուղիղ ավիաչվերթերի կազմակերպման հնարավորությունը

Ավարտվել է «Գորիս Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի 4-րդ խաղափուլը. ովքեր են միանձնյա առաջատարները

Սևանա լիճ է բաց թողնվել իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 437 հազար հատ մանրաձուկ

Ագարակ-Ոսկեվազ խաչմերուկում բախվել են ավտոբուսն ու մարդատար մեքենաները. 7 տուժած է հոսպիտալացվել

Վաղարշապատում ընտրական իրավունք ունի 69 հազար 866 քաղաքացի

ԿԸՀ-ն որոշել է 3 դիտորդական առաքելության չզրկել հավատարմագրումից. նիստը 10 ժամ է տևել. Իոաննիսյան

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Վաղարշապատում մեկնարկել է ընտրական օրը. բացվել են ընտրատեղամասերի դռները

Վաղարշապատի ընտրությունների կազմակերպման համար ձևավորված 47 ՏԸՀ-ները կահավորել են քվեարկության սենյակները

Ստեղծարար արդյունաբերությունը հզոր ուժ է. մեկնարկել է մշակութային ոլորտի զարգացմանը միտված «ԱՍԱ» համաժողովը

Երկրաշարժ Հայաստանում

Իրանը Օրմուզի նեղուցում նավթատար տանկեր է կալանել

Հայ լրագրությունը մահացել է վաղուց, այն օրը, երբ Սաթիկ Սեյրանյանը «ընտրվել» է ժուռնալիստների միության նախագահ

Վարչապետին են ներկայացվել Ակադեմիական քաղաքի տարածքի ակտիվացման աշխատանքները, իրականացվող պեղումների ընթացքը

Պորտուգալիա-Հայաստան հանդիպումը կսպասարկեն Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող մրցավարները

Սաթիկը թուրքական ֆեյքերի հայկական շարունակությունն ա դարձել. Ղազարյան

Ժուռնալիստների միության գույքը պետք է վերադարձվի ՀՀ-ին. հայցը մուտքագրվել է դատարան, հարուցվել է նաև քրգործ

Ջեյ Դի Վենսի ավտոշարասյանը ուղեկցող ոստիկանական մեքենաները վթարի են ենթարկվել

Հունգարիան Ուկրաինային ֆինանսավորելու փոխարեն օգնություն կուղարկի Լիբանանին. Սիյարտոն պարզաբանել է՝ ինչու

Մեր նպատակը աշխատողի վարքագծի փոփոխությունն է` համահունչ հասարակության պահանջներին և բարեփոխումներին

Պապոյանն այցելել է աշխարհում բժշկական տեխնոլոգիաների ամենամեծ արտադրական կլաստերներից մեկը՝ Անդրա Պրադեշ

Պետություն-միջազգային գործընկերներ համագործակցությամբ Աճանանում խոշոր եղջերավոր անասունների ֆերմա է հիմնվել

Սևանա լճում՝ Գրողների միության հանգստյան տան հատվածում, կնոջ դի է հայտնաբերվել

Աշխարհում միջուկային զինանոցի կրճատման կարիք կա. Թրամփ

Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ու Ուրուգվայի դեսպանը քննարկել են երկրների միջև ուղիղ չվերթի անհրաժեշտությունը

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 15-ին

Մայիսյան գյուղում մեքենան բախվել է ճանապարհի երթևեկելի հատվածում հայտնված ոչխարի հոտին. 8-ը տեղում սատկել է

Խաղաղության ճանապարհն այն ճանապարհն է, որով առաջնորդում է Աստված. վարչապետի ելույթը ՀՀ առաջին Աղոթքի նախաճին

Ելույթով հանդես եկա Հայաստանի Հանրապետության աղոթքի առաջին նախաճաշին. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Քայքայեք 4-րդ իշխանությունը մինչև վերջ. ոլորտի կորիֆեյներ, ծպտուն չհանեք, թե չէ Սաթիկանմանները կնախշեն ձեզ

Փայտանյութ տեղափոխող մեքենաների վարորդների ներկայացրած փաստաթղթերը կասկածներ են հարուցել

Green Green նախաձեռնության պլոգինգ ակցիայի մասնակիցները Հրազդանի կիրճից շուրջ 150 պարկ աղբ են հավաքել

Հայաստանի Հանրապետության աղոթքի առաջին նախաճաշը կայացավ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Միջազգային մասնագետները կայցելեն Հայաստան. GITC/ACT քոլեջն ու ամերիկյան MOSAIC-ը հուշագիր են ստորագրել

Մեղրիում նոր բուժծառայությունների ներդրման աշխատանքների մեկնարկը տրված է. Ավանեսյան. տեսանյութ