Երևան
12 °C
Հայաստանի ուսանողական պատվիրակությունը հունվարի 12-22-ն ԱՄՆ Լեյկ Փլասիդ քաղաքում կմասնակցի ձմեռային համաշխարհային 31-րդ ունիվերսիադային, որն Օլիմպիական խաղերից հետո ձմեռային մարզաձևերի ամենամեծ ստուգատեսն է:
Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապի և տեղեկատվության վարչությունից, Հայաստանի պատվիրակության կազմում մրցավայր են մեկնել 6 մարզիկներ, որոնք հանդես կգան 4 մարզաձևում: Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն մենասահորդ Մարինա Ասոյանը, Արթուր Գրուզդև-Վիկտորյա Ազրոյան գեղասահքի պարային զույգը, դահուկավազորդ Միքայել Միքայելյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը և սնոուբորդիստ Նորիկ Թադևոսյանը:
ՀՀ պատվիրակությունն այս տարի առաջին անգամ ձմեռային համաշխարհային ունիվերսիադային մասնակցում է պետական ֆինանսավորմամբ. կառավարությունն այս նպատակով ավելի քան 19 մլն դրամ է հատկացրել:
Հայաստանի մարզական ուսանողական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանի խոսքով՝ հայ մարզիկները բավական լավ են պատրաստվել առաջիկա ստուգատեսին:
«Ձմեռային համաշխարհային ուսանողական խաղերին այս տարի առաջին անգամ մասնակցում ենք պետական ֆինանսավորմամբ: Որոշակի աջակցություն ստացել ենք նաև միջազգային ֆեդերացիայից, ինչի շնորհիվ մեր մարզական պատվիրակության կազմում կարողացել ենք ներառել մինչև 25 տարեկան լավագույն բոլոր մարզիկներին: Սպասելիքներ ունենք ավելի փորձառու մարզիկներից, մասնավորապես Միքայել Միքայելյանից, որը 2019 թվականին ևս մասնակցել է Համաշխարհային ուսանողական խաղերին: Միքայելը շատ լավ մարզավիճակում է, մեդալի ակնկալիք հենց նրանից ունենք: Հարություն Հարությունյանից ևս լավ մրցելույթ ենք սպասում: Նորիկ Թադևոսյանն առաջին անգամ է նմանօրինակ խոշոր մրցաշարի մասնակցում: Սպասելիքներ ունենք նաև մեր գեղասահորդներից, որոնք բավական փորձառու են և մի շարք միջազգային մրցաշարերի են մասնակցել»,- ասել է Հովհաննես Գաբրիելյանը:
Համաշխարհային 31-րդ ունիվերսիադայի բացման արարողությունը կայանալու է հունվարի 12-ին: Արդեն հունվարի 13-ին համաշխարհային ուսանողական խաղերում կմեկնարկեն դահուկավազքի և գեղասահքի մրցումները:
ՀՀ պատվիրակությունը մասնակցություն է ունեցել վերջին երեք ձմեռային ունիվերսիադաներին: Ձմեռային համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանի դեռևս միակ մեդալը 2017 թվականին նվաճել է դահուկորդ Սերգեյ Միքայելյանը: Դահուկավազքի ազատ ոճի 10 կմ մրցաձևում նա 27.04 արդյունքով գրավել է 3-րդ տեղը և արժանացել է բրոնզե մեդալի: Ի դեպ, Սերգեյ Միքայելյանը դահուկորդ Միքայել Միքայելյանի եղբայրն է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռոբերտ Քոչարյանը նստելու է, Սամվել Կարապետյանը նստելու է, Գագիկ Ծառուկյանը նստելու է. Փաշինյան
Բացառում եմ հետընտրական զարգացումները, բացառում եմ, որ ՀՀ քաղաքացին թույլ տա՝ եռագլուխ կուսակցությունը թպրտա
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է և միանձնյա կձևավորի կառավարություն. վարչապետ
Շնորհավորանքներ, ծափահարություններ ու վանկարկումներ. վարչապետը ժամանել է ՔՊ շտաբ
ԿԸՀ-ն մշակել և հրապարակել է 404 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները
ՔՊ-ն Գյումրիում առաջատար է Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի թաղամասերի ընտրատեղամասերում
Հայտնի են Դավթաշեն վարչական շրջանի բոլոր 19 տեղամասի նախնական արդյուքնները
Ամփոփվել են 332 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն շարունակում է մնալ առաջատար
Սարուխան, Քաջարան․ ՔՊ-ն կրկին առաջատար է
Երևանի Ավան և Աջափնյակ վարչական շրջաններ․ արդյունքներ մի քանի տեղամասից
Հայտնի են 269 ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները
Աչաջուր․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 70,85%
Բագրատաշենի 2 ընտրատեղամասերի արդյունքներով ՔՊ-ն առաջատար է
ԿԸՀ-ն մշակել է 191 ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները. որ ուժը քանի ձայն է ստացել
ԿԸՀ-ն հրապարակել է 159 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն բացարձակ առաջատար է
Բջնի, Քաջարան, Բերքաբեր․ հայտնի են նախնական արդյունքները
ԿԸՀ-ն հրապարակել է 131 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները
Նիկոլ Փաշինյանը հանդես կգա մամուլի ասուլիսով
ՔՊ՝ 60.7%․ հրապարակվել են Շիրակի մարզի 93 ընտրատեղամասերի արդյունքները
ԿԸՀ-ն հրապարակել է 110 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները
Ինչպե՞ս գեներացնել հետընտրական զարգացումներ. հերթական տեխնոլոգիան՝ ըստ հյուսիսից ուղարկված методичка-յի
Ինձ, Հայկոյին, Արթուրին օբշի 900 տվավ, էլի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն «Ուժեղ Հայաստան»-ից
Հայաստանն ընտրություն է կատարել հօգուտ ազատ, անկախ և եվրոպական ապագայի. Սալոմե Զուրաբիշվիլի
Տվյալներ Արտաշատից. ՔՊ-ն առաջատար է
Գագարինում ՔՊ-ն ջախջախիչ հաղթանակ է տարել
Իշխանասարում առաջատարը ՔՊ-ն է
Արագածոտնում հաշվարկված 6118 քվեի արդյունքում ՔՊ-ն բացարձակ առաջատար է՝ 65.2%
Հրապարակվել են 82 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները
Հայտնի են ևս մի քանի ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն առաջատար է
Անգեղակոթ գյուղում ՔՊ-ն առաջատար է
Նախնական արդյունքները շատ գոհացուցիչ են. Հարությունյանը ՔՊ շտաբից տեսանյութ է հրապարակել
Էլեկտրոնային քվեարկության արդյունքները հայտնի են. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը
ՔՊ-ն պահպանում է առաջատարի դիրքերը․ Վանաձոր 23/17
Հայտնի են Շիրակի մարզի Բասեն և Ոսկեհասկ համայնքների նախնական արդյունքները
Ինչպիսին է նախնական պատկերը Տանձավեր համայնքում. արդյունքներ
Վերջ խուլիգան ու հանցագործ օլիգարխներին, վերջ ուռած, խոշոր, բայց դատարկ գլուխներին. Մադլենյան
Երևանի ընտրատեղամասերից արդյունքներ. ՔՊ-ն առաջատար է
ՔՊ-ն շարունակում է մնալ առաջատար․ Ազատան 32/1
Հայտնի են ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները Այնթափ, Մարց, Ջրաշեն, Մելիքգյուղ բնակավայրերում
Կապանում նույնպես ՔՊ-ն առաջատար է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT