Մարտունու բժշկական կենտրոնը պարզաբանում է ներկայացրել 17-ամյա աղջկա մահվան հանգամանքների կապակցությամբ

Մարտունու բժշկական կենտրոնը պարզաբանում է տարածել 11-րդ դասարանի աշակերտուհու մահվան հանգամանքների կապակցությամբ՝ նշելով, որ աղջնակն իրենց բուժհաստատություն է տեղափոխվել արդեն իսկ ծայրահեղ ծանր վիճակում:

ԲԿ-ի հաղորդագրության համաձայն՝ վիրահատարան տեղափոխվելուն պես գրանցվել է սրտի կանգ, այնուհետ վերակենդանացման միջոցառումներ են եղել, որից հետ՝ 5 ժամ տևած բարդ վիրահատություն, սակայն աղջկա կյանքը փրկել չի հաջողվել:

Պարզաբանումը ներկայացնում ենք ստորև. 

«Սույն թվականի հունվարի 5-ին զանգվածային լրատվամիջոցներում տեղեկատվություն է հրապարակվել «սուր որովայն, խոռոչավոր օրգանի թափածակուակամ» ախտորոշմամբ Մարտունու բժշկական կենտրոն տեղափոխված Վարդենիս համայնքի 17-ամյա բնակչուհու մահվան հանգամանքների կապակցությամբ, որը լայն արձագանք է ստացել, ուստի հարկ ենք համարում թույլատրելիի սահմաններում հասարակությանը պարզաբանել իրականում տեղի ունեցածը:

Սույն թվականի հունվարի 2-ին՝ ժամը 03։30֊ի սահմաններում, քաղաքացին Վարդենիսի բժշկական կենտրոնից շտապ օգնության բրիգադով տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն՝ ծայրահեղ ծանր շոկային վիճակում: Ընդունարանից անհետաձգելի կարգով տեղափոխվել է վիրասրահ, երեք րոպե անց պացիենտի մոտ գրանցվել է սրտի կանգ: Անմիջապես ծավալվել են վերակենդանացման միջոցառումներ, որի արդյունքում հնարավոր է եղել վերականգնել սրտի ռիթմը և իրականացնել վիրահատություն:

Վիրահատությունը տևել է շուրջ 5 ժամ, որի ընթացքում հիվանդի վիճակը եղել է ծայրահեղ ծանր՝ սրտի ռիթմի տարատեսակ խանգարումներով և սրտի կանգի էպիզոդներով: Բժշկական միջոցառումները կատարվել են ուղեցուցային (պրոտոկոլային) կարգով, սակայն վիրահատության ընթացքում արդեն իսկ դիտվել է բազամաօրգանային անբավարարություն, որի արդյունքում վիրահատությունից կարճ ժամանակ անց կրկին հիվանդի մոտ գրանցվել է սրտի կանգ: Կատարվել են համապատասխան վերակենդանացման միջոցառումներ, սակայն, դժբախտաբար, հիվանդի կյանքը փրկել չի հաջողվել:

Պաշտոնապես հայտնում ենք, որ բժշկական կենտրոնը երբևէ տեղեկատվություն չի տրամադրել այն մասին, որ 11-րդ դասարանի աշակերտուհու մահվան պատճառը եղել է հանկարծամահությունը։ Բացի այդ, անհրաժեշտ ենք համարում իրազեկել, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթը չի նախաձեռնվել սպանության հանցակազմի հատկանիշներով»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 2-ին՝ ժամը 09։50-ի սահմաններում, Մարտունու բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ էր ստացվել, որ «սուր որովայնային խոռոչավոր օրգանի թափածակում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ աղջիկ:

Նա Գեղարքունիքի մարզի Արփունք գյուղի բնակիչ 17-ամյա Նազիկ Խ․-ն էր եղել, որը հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վիրահատարանում մահացել էր։

ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին փոխանցել էին, որ Արփունք բնակավայրի բնակչուհու մահվան դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզի քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
39157 դիտում

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ