Մահերի այս շարանը պետք է դադարեցվի, պետության պարտականությունն է ապահովել պատշաճ ճանապարհային երթևեկություն. Թորոսյան

Երեկ տեղի է ունեցել հերթական ահասարսուռ ավտովթարը 6 զոհով, որից 2-ը երեխաներ են։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը՝ շարունակելով.

«Բառերն անգամ ավելորդ են նկարագրելու, թե ինչ ենք մենք բոլորս զգում՝ կարդալով զոհերով ավտովթարի հերթական լուրը։ Իսկ վերջին ժամանակներում նման լուրերը գրեթե ամեն օր են։

Մահերի այս շարանը պետք է դադարեցվի, և դա պետության պարտականությունն է՝ ապահովելու ճանապարհային անվտանգության պատշաճ մակարդակ, որպեսզի թե՛ ոտքով, թե՛ մեքենայով փողոց դուրս գալիս մեր քաղաքացիները չվտանգեն իրենց կյանքը։

Այդ պարտականությունը պետք է իրականացվի թե՛ վթարների և ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների կանխարգելմանն ուղղված կոնկրետ գործողություններով (ճանապարհների պատշաճ կահավորում նշաններով և այլ տեխնիկական միջոցներով, արագությունների սահմանափակումների սահմանում, պատշաճ լուսավորության ապահովում, մեքենաների տեխզննման պատշաճ համակարգ, ամրագոտիների և երեխաների նստատեղերի համատարած կիրառում և այլն), թե՛ օրինախախտ վարորդների նկատմամբ խիստ պատասխանատվության միջոցների կիրառմամբ, այդ թվում՝ խստացնելով այս պահին գործող պատժամիջոցները։

Ոստիկանությունը, իսկ ավելի ճիշտ՝ նորաստեղծ ներքին գործերի նախարարությունը, այլ պետական գերատեսչությունների հետ համատեղ, պետք է անհապաղ սկսի այս ուղղությամբ աշխատանքներ տանել, որպեսզի տարեկան մի քանի հարյուր քաղաքացու կյանք փրկվի։

Այս իրավիճակը պարզապես անթույլատրելի է և պետք է շտկվի»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 7-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին իրար էին բախվել Մարտունի խոշորացված համայնքի Լիճք բնակավայրի բնակչի վարած «Վազ 21703» մակնիշի և նույն համայնքի Վարդենիկ բնակավայրի բնակչի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենաները։

Դրա հետևանքով առաջացած հրդեհից երկու ավտոմեքենաների վարորդները և բոլոր ուղևորները (ընդհանուր վեց անձ, այդ թվում՝ երկու մանկահասակ երեխա), մահացել են։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3332 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին