Երևան
12 °C
CNN-ը հոդված է հրապարակել, որում ներկայացվում է Լաչինի միջանցքի արգելափակումից հետո Արցախում ստեղծված իրավիճակը։ Այս մասին գրում է «Արմենպրես»-ը:
Նշվում է, որ ցուցարարները Լաչինի միջանցքը փակել են Ադրբեջանի կառավարության աջակցությամբ, քանի որ, ըստ ադրբեջանցի քաղաքական վերլուծաբանների,Ադրբեջանում ցույցերն անօրինական են համարվում, եթե դրանք չեն արժանանում կառավարության հավանությանը:
Հոդվածի հեղինակը հայտնում է, որ Արցախում բազմաթիվ դժվարին խնդիրներ են առաջացել: ՅՈՒՆԻՍԵՖ-ն իր հերթին նախազգուշացրել է, որ երեխաներն ունեն անհրաժեշտ սննդի և ծառայությունների պակաս, նրանց մի մասը բաժանված է ծնողներից կամ օրինական խնամակալներից՝ գտնվելով արգելափակված ճանապարհի մյուս կողմում: Չնայած սրան, հեղինակի խոսքով, Լեռնային Ղարաբաղում գտնվող հայերը չեն հուսահատվում և մշտապես օգնում են միմյանց:
«ԱՄՆ-ն, ԵՄ-ն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և ավելի քան մեկ տասնյակ երկրներ, այդ թվում՝ Կանադան և Մեքսիկան, Ադրբեջանին կոչ են արել բացել Լեռնային Ղարաբաղի ճանապարհը, սակայն այդ կոչերն անտեսվել են… Ռուսաստանը խնդիրը լուծելու համար չի կարողացել որևէ նշանակալի քայլ անել: Բայց միևնույն ժամանակ, Ռուսաստանը չի ցանկանում արևմտյան երկրներին թույլ տալ միջամտել և լուծել դիմակայությունը»,- նշվում է հոդվածում:
Հեղինակը նաև հիշեցնում է, որ 2020 թ.-ի 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանի միջոցով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվեց հրադադար, տարածաշրջանում տեղակայվեցին ռուսաստանցի խաղաղապահներ, սակայն դա, ըստ նրա, այնքան էլ լավ լուծում չէր:
«Քանի որ Ռուսաստանն Ուկրաինայում թուլացել է, Հայաստանի և Ադրբեջանի միջև արդյունավետ միջնորդ չկա: Ադրբեջանն, օգտագործելով նավթից և գազից ստացված իր զգալի հարստությունը, փորձում է տեղում առավելագույն առավելություններ ստանալ», - նշվում է հոդվածում:
«Տնտեսական և ռազմավարական գործոնների ցանցը Մոսկվային կապել է Թուրքիայի և նրա դաշնակից Ադրբեջանի հետ: Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման և բազմաթիվ տնտեսական գործընկերների հետ հարաբերություններում լարվածության պայմաններում Մոսկվայի կախվածությունը Թուրքիայից ավելի ու ավելի է մեծացել՝ առևտուր իրականացնելու և պատժամիջոցներից խուսափելու համար: Թուրքիան դարձել է ռուսական նավթի և գազի արտահանման և ռազմավարական տեխնոլոգիաների ներմուծման հիմնական միջնորդը», - գրում է հոդվածի հեղինակը՝ հավելելով, որ քանի որ ռուս-թուրքական կապերն ավելի են ամրացել, Մոսկվան չի ցանկանում հակազդել Ադրբեջանի վարքին, ինչի հետևանքով իրավիճակը կարող է լուրջ և մահացու ելքի հանգել:
Ըստ Ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտի ավագ աշխատակից Մայքլ Ռուբինի, ով ուսումնասիրում է տարածաշրջանը, եթե համաշխարհային տերությունները անուշադրության մատնեն իրավիճակը, ապա կարող է էթնիկ զտման վտանգ առաջանալ: Ռուբինը գտնում է, որ ԱՄՆ-ն այս իրավիճակում անզոր չէ, և Թուրքիայի ու Ադրբեջանի վրա ազդելու ուղիղ լծակների ունի՝ օգտագործելով դիվանագիտական և տնտեսական գործիքներ։
Հոդվածի հեղինակը հավելում է, որ «Ռուսաստանն ու Թուրքիան նպատակ ունեն գերիշխել Հարավային Կովկասում իրենց փոքր հարևանների հաշվին»։
«Այն ժամանակ, երբ Արևմուտքը մրցակցում է Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցում՝ դա ներկայացնելով որպես հանուն ժողովրդավարության պայքար անձնիշխանության դեմ, սա կենսական ասպարեզ է՝ նույնը ցույց տալու, ինչպես նաև ապացուցելու, որ Արևմուտքն իրական ազդեցություն ունի հետխորհրդային տարածաշրջանում… ԱՄՆ-ն և ԵՄ-ն անխոհեմաբար Ռուսաստանին են թողել Հարավային Կովկասում խաղաղությունը պահպանելու գործը: Արևմտյան տերություններն այժմ պետք է գործեն դիվանագիտական ողջ կշռով՝ շտկելու սխալը», - եզրափակում է հոդվածի հեղինակը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT