Ինչ էլ լինի, ՀՀ-ն միջանցք չի տա, առավելագույնը, որ կարող է լինել, ադրբեջանցիները հայտնվեն Կաշենի հանքավայրում. քաղաքագետ

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանի գերնպատակը մեկն է՝ այսպես ասած՝ «Զանգեզուրի միջանցք»-ը: Վերջինս հիշեցնում է՝ դեռ ամիսներ առաջ էր ադրբեջանական կողմը հայտարարել՝ եթե Հայաստանը չտա «Զանգեզուրի միջանցք»-ը, ապա ինքը կփակի Լաչինի միջանցքը:

Ստեփանյանը նկատում է՝ այստեղ որևէ նոր բան չկա, իսկ բնապահպանները պարզապես քողարկման միջոց են:

«Սա նյարդերի պայքար է, որը գնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև, և որի զոհն է դառնում արցախահայությունը: Ինչ էլ լինի, չեմ կարծում, որ Հայաստանը միջանցք տա: Առավելագույնը, որը կարող է լինել, այն է, որ ադրբեջանցիները հայտնվեն Կաշենի հանքավայրում, այսինքն՝ իրականանա նրանց բացահայտ պահանջներից մեկը, որից հետո էլ, ըստ երևույթին, կբացվի միջանցքը: Ադրբեջանն էլ այս կերպ կհասկանա, որ որևէ այլ զիջումների չի կարող հասնել»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Անդրադառնալով «Անխորտակելի եղբայրություն-2023» խորագրով Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժություններ անցկացնելուն՝ զրուցակիցն ասում է. «Այսօրվա իրողություններում ՀԱՊԿ-ի ամոթալի դերակատարումը որոշ իրավիճակներում խոսում է նրա մասին, որ նա չունի բարոյական իրավունք ՀՀ-ում զորավարժություն անցկացնելու»:

Ստեփանյանի կարծիքով՝ ճիշտ կլինի, որ ՀՀ իշխանությունը հենց այսօր հայտարարի՝ այդ զորավարժությունները Հայաստանում չպետք է լինեն, որովհետև մեր երկիրը չի գտնվում այն վիճակում, որ կարողանա դա ընդունել:

«Կարելի է սա կապել Լաչինի հետ ու ասել, որ մենք ռեսուրսներ չունենք նման զորավարժությունների անցկացման համար: Մեր երկրում առկա բոլոր ռեսուրսներն ուղղված են մեր հայրենակիցներին օգնելուն, որոնց ոչ ոք չի օգնում»,- նշում է նա:

Խոսելով նաև ՀՀ ԱԳՆ-ի տարածած վերջին հայտարարության մասին, որով Հայաստանի արտաքին հարցերով գերատեսչությունը դիմում էր միջազգային հանրությանը, ակնկալում օգնություն ու ներկայացնում ստեղծված իրավիճակը՝ ասում է՝ հայտարարություններ անել անհրաժեշտ է, սակայն այլ հարց է, որ դրանք որևէ արդյունք չեն տալու:

«Այստեղ մեծ է նաև լրագրողների դերը, բայց փաստացի Լաչինի միջանցքում հայ լրագրողներ չկան: Երբ համացանցով փնտրում ես Լաչինի միջանցք, ցույց է տալիս միայն ադրբեջանցի կեղծ էկոակտիվիստներին ու նրանց պահանջները: Սա անթույլատրելի և խայտառակ իրավիճակ է, որովհետև աշխարհը հիմա պետք է ողողված լիներ Արցախից պատրաստված ռեպորտաժներով, հոդվածներով, տեսանյութերով, որոնց շնորհիվ կցուցադրվեր ու կլուսաբանվեր տարածաշրջանում առկա իրավիճակն իր ողջ ճշտությամբ: Մենք պետք է ցույց տանք այն երեխաներին ու ընտանիքներին, որոնք, ցավոք սրտի, ցամաք հաց են ուտում: Հիվանդանոցներ, որոնք այլևս դեղորայք չունեն, ու կան մարդիկ, որոնք մահվան եզրին են: Այս ամենը պետք է ողջ աշխարհը տեսնի»,- ընդգծում  է Ստեփանյանը:

Նրա դիտարկմամբ՝ սրա թիվ մեկ մեղավորը հենց մենք ենք: Բանը հասել է անգամ նրան, որ Բայրամովը Ռուսաստանից հայտարարում է՝ իբր Լաչինի միջանցքը բաց է, իսկ մենք որևէ ապացույց չենք ներկայացնում, որ այն իրականում փակ է:

«Հայաստանն անվերապահորեն պետք է պահանջի միջանցքի բացումը, ոչ մի հումանիտար միջանցք չպետք է պահանջենք, քանի որ դա արդեն իսկ զիջում է: Ադրբեջանն այսօր գործում է 18-19-րդ դարի միջոցներով: Արցախը պաշարված բերդ չէ, որը թշնամիները պաշարել են և պատի պարիսպների հետևից կրակում են: ԼՂ-ն վայր է, որտեղ ապրում են խաղաղ բնակիչներ, ու մեր պահանջը պետք է լինի մեկը՝ առանց նախապայմանի բացել միջանցքը: Եթե ՌԴ-ն չի ցանկանում օգնել այդ հարցում և կատարել իր իսկ պարտավորությունները, որոնք սահմանված են եռակողմ հայտարարությամբ, ուրեմն մենք պետք է պահանջներ ներկայացնենք նրա նկատմամբ: Օրինակ՝ ուզո՞ւմ եք ՀՀ-ում զորավարժություն անցկացվի, բացեք միջանցքը»:

Հարցին՝ փաստահավաք առաքելության իրականացումն արդյոք հնարավո՞ր է, և ի՞նչ արդյունքներ դա կտա հայկական կողմին, Ստեփանյանը նկատում է՝ փաստահավաք առաքելություն չի լինելու Արցախում այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանն իր համաձայնությունը չի տվել այդ մասով, և նա դա չի անելու: «Մենք պետք է նորից ճնշում գործադրենք ադրբեջանական կողմի վրա, որպեսզի հնարավոր լինի այս հարցն առհասարակ վերացնել, և այլևս կարիք չլինի նման առաքելության իրականացման համար: Կարծում եմ՝ այս պայմաններում դրան հասնելը թերևս անհնար է»,- նշում է նա:

Նատալի Մկրտչյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2724 դիտում

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները