Անգամ «ալիքը փոխել» չենք կարող, ստիպված ենք «դիտել կինոն», քանի դեռ չենք հայտնվել «ստեղծագործական կազմում». քաղաքագետ

Արցախի հանքի հանդեպ «իրավունքի» մասին ազդարարած բրիտանական ընկերության ադրբեջանական ծագումը բոլորովին զարմանալի չէ, եւ թերեւս իմաստ էլ չկա դա արձանագրել իբրեւ բացահայտում:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Հակոբ Բադալյանը։

Ըստ քաղաքագետի, իհարկե, այն ադրբեջանական է, եւ Ադրբեջանի կառավարող կլանը, իր փողով փաստացի ստեղծելով բրիտանական ընկերություն, Բրիտանիային առաջարկում է փոխշահավետ փոխազդված «սխեմա»՝ փողը՝ ինձանից, հարկ եղած դեպքում պաշտպանությունը՝ դրանից բխող տնտեսա-քաղաքական եւ ընդհուպ ռազմա-քաղաքական հնարավորություններով, քեզանից:

Բրիտանիայի կառավարության համար դա բրիտանական ընկերություն է, որի շահի պաշտպանությունը հավասարազոր է բրիտանական շահի պաշտպանության հետ:

Գրառման մյուս մասը՝ ստորև.

«Կկարողանայի՞նք մենք ստեղծել այդպիսի մեխանիզմներ, նույն վերաբերմունքը կլիներ նաեւ մեր հանդեպ: Դուր գալի՞ս է մեզ այդ ամենը, թե՞ դուր չի գալիս: Ցավոք, դա չունի ոչ մի նշանակություն, այդպիսին է միջազգային հարաբերությունների տրամաբանությունը: Որովհետեւ անգամ «ալիքը փոխել» չենք կարող եւ ստիպված ենք լինելու «դիտել կինոն» այնքան, որքան կշարունակվի, եթե չենք կարողացել ու քանի դեռ չենք կարողանում հայտնվել «ստեղծագործական կազմում» եւ ներգրավել մեզ համար շահեկան սյուժետային զարգացման տարրեր:

Եվ այն, որ Ալիեւները մոտ երեք տասնամյակի ընթացքում ձեւավորել են բազմաթիվ այդօրինակ «սխեմաներ» ոչ միայն բրիտանական, այլ գործնականում բոլոր կարեւոր ուղղություններով, թող որեւէ մեկիս մոտ կասկած չհարուցի եւ չզարմացնի «վաղը»: Ու քանի դեռ նրանք զբաղված էին դրանով, որեւէ կերպ չէին ձգտելու «խաղաղ կարգավորման»:

Ըստ այդմ, թերեւս արժե նաեւ, որ դադարենք ինքներս մեզ մեղադրելուց, թե 1998-ից հետո Հայաստան իշխանության եկան ինչ-որ մարդիկ, որոնք ավելորդ հավակնություններով տապալեցին «խաղաղ կարգավորումն», ու, ի վերջո, ստացանք պատերազմ::

Ցավոք, մեզանում տապալվել է դիմադրունակ պետության, այլ ոչ թե «խաղաղ կարգավորման» հեռանկարը: Եվ էլի ցավոք, այդ տապալումը սկսել է 1998-ից առաջ, շարունակվել եւ բյուրեղացված համակարգի վերածվել 1998-ից հետո:

Իսկ խաղաղ կարգավորման «բանալին» Հայաստանի ձեռքում չէր, որ տապալվեր, կամ՝ ոչ: Այդ բանալին, ըստ էության, անգամ Ադրբեջանի ձեռքում չէր:

Սա ամենեւին «ոչմիթիզական» քարոզչական ուռահայրենասիրական քաղաքականության արդարացում չէ: Բայց, ինչպես բազմից եմ գրել նախորդ տարիներին էլ, դժբախտաբար, եւ նաեւ ռեգիոնում խոշոր տերությունների ուժերի հարաբերակցության բերումով՝ «թիզ», թե «ոչ մի թիզ», որոշումը մեզանից չէ, որ կախված էր:

Մեզանից կախված էր մեր ներպետական ու ներհասարակական որակների ու համակեցության հարցը: Ու դրանով նաեւ մենք պետք է ձեւավորեինք արտաքին բարդ միջավայրում ու շահերի բախման խաչմերուկում մեր շահերի պաշտպանության կենսունակ համակարգը: Եվ այսօր էլ մեզանից, ըստ էության, կախված է դա, այլ ոչ թե այս կամ այն «փոխզիջման» հարցը: Եվ այսօր էլ դա նույնիսկ Ադրբեջանից կախված չէ:

Սա բացարձակապես լավ վիճակ չէ, սա ոչմիայն անցանկալի, այլ վատ իրավիճակ է, սա չի կարող լինել որեւէ մեկին գոհացնող: Բայց դա է իրավիճակը, հետեւաբար այդ իրավիճակում մենք պետք է առավելագույնն անենք այն հարցերում, որոնք կախված են մեզանից, որպեսզի նաեւ հենց դրա շնորհիվ գանք այնպիսի մի իրադրության, երբ կբարձրանա մեր ազդեցությունն ու սուբյեկտությունը մեզանից դուրս եղած հարցերում»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1670 դիտում

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են