2023-ին ՊԵԿ-ի կարևոր անելիքներից է սահմանը հատողների և գործարարների համար արդար պայմանների ապահովումը․ Ռուստամ Բադասյան

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը մասնագիտական տոնի առիթով շնորհավորել է մաքսային ծառայողներին։

Ուղերձում ասված է․

«Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության պաշտպանության և առևտրի դյուրինացման ոլորտներում մաքսային ծառայության դերն առանցքային նշանակություն ունի: Համակարգի առջև դրված խնդիրները հաջողությամբ լուծելու համար անկյունաքարային նշանակություն ունեն ենթակառուցվածքների արդիականացումը, վարչարարության պարզեցումը, էլեկտրոնային ծառայությունների զարգացումը, էլեկտրոնային առևտրի մարտահրավերներին պատշաճ արձագանքումը, մասնագիտական ներուժի շարունակական ամրապնդումը և բարեվարք կադրերի ներգրավումը: Այդ ամենը վերջնաարդյունքում միտված է քաղաքացիներին և տնտեսավարողներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը:

Օգտագործելով մասնագիտական տոնի առիթը՝ կցանկանայի առանձնացնել մաքսային ծառայության բարեփոխումների արդյունքում արձանագրված մի շարք ձեռքբերումներ: Վերջին շրջանի կարևոր նվաճումներից է բարեվարքության նորմերով առաջնորդվող և մասնագիտական բարձր կարողություններով օժտված աշխատակիցների ներգրավումը:

Կոմիտեի կազմակերպած դասընթացների արդյունքում համակարգը համալրվել է նոր չափանիշներին համապատասխանող 160 ծառայողներով, ովքեր, փորձառու գործընկերների հետ միասնաբար, նպաստելու են համակարգի հետագա զարգացմանը: 2022 թվականի հոկտեմբերի 15-ից կադրային բարեփոխումների հենքի վրա գործում է նոր՝ Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն վարչությունը:

Համատեղ ջանքերով իրականացված կարևոր քայլերից է «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ամբողջական ներդրումը, հայտարարատու-մաքսային ծառայող շփումների նվազեցումը։ Իսկ նախնական հայտարարագրման համակարգի գործարկումը թույլ է տալիս ապրանքների բացթողումն իրականացնել սահմանին՝ առանց որևէ լրացուցիչ վճարների, 24/7 ռեժիմով, առավելագույնը 3 ժամվա ընթացքում: Սահմանային անցակետերում, ռիսկերի կառավարման համակարգի կատարելագործման շրջանակում, բեռնատարների ամբողջական հսկողությունից անցում է կատարվել թիրախային հսկողության:

Հարգելի գործընկերներ, մաքսային ծառայության ամենօրյա գործունեության կարևորագույն առաքելություններից է մաքսանենգության և իրավախախտումների դեմ պայքարը: Այս ուղղությամբ ևս հաջողություններն ակնառու են. նախորդ տարվա ընթացքում կանխվել են մաքսանենգության և այլ օրինախախտումների հարյուրավոր դեպքեր: Այնուամենայնիվ, այս հարցում մարտահրավերներ դեռ շատ կան, անհրաժեշտ է համակարգված գործողությունների ծրագիր, որը կկանխի տնտեսական անվտանգության դեմ ուղղված բոլոր տեսակի սպառնալիքները:

Հարգելի՛ մաքսային ծառայողներ, 2023 թվականին մեր համակարգի կարևոր անելիքներից է սահմանը հատող քաղաքացիների և գործարարների համար հարմարավետ և արդար պայմանների ապահովումը՝ բացառելով բոլոր տեսակի իրավախախտումները:

Կրկին շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն և նորանոր ձեռքբերումներ մասնագիտական գործունեության մեջ՝ ի նպաստ համակարգի զարգացման և Հայաստանի Հանրապետության բարօրության»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1274 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ