Երևան
12 °C
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել Արցախի Հանրային հեռուստաընկերությանը՝ խոսելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափական հետևանքով ստեղծված դժվարությունների ու խնդիրների, այդ իրողություններում կառավարության կողմից իրականացվող աշխատանքների մասին:
Այս մասին տեղեկացնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանն ու դրա իրական պատճառները միջազգային հանրությանը ներկայացնելու կարևորությանը՝ պետնախարարը նշել է, որ Ադրբեջանը ցանկանում է ամեն կերպ աշխարհին ցույց տալ, թե խնդիրը բնապահպանական է և իրենց կողմից քաղաքական ճնշում չկա։
«Նրանց շահերը սպասարկում են բազմաթիվ խոշոր կազմակերպություններ, որոնք փորձում են ամեն կերպ խնդիրը ներկայացնել իբր բնապահպանական տեսանկյունից։ Այդ տեղեկատվական պայքարում մենք շնորհակալ ենք Հայաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և աշխարհի շատ այլ երկրներում ապրող բոլոր այն մարդկանց, որոնք հետաքրքրված են խնդրով, տարբեր միջոցներով բարձրացնում են թեման և փորձում են ուշադրություն հրավիրել իրական պատճառների վրա։ Մենք պետք է ամեն կերպ ներկայացնենք աշխարհին, որպեսզի ոչ միայն օգնեն մեզ, այլ նաև հասկանան, որ սա միայն մեր խնդիրը չէ, սա աշխարհի համար նույնպես կարևոր է»։
Պատասխանելով Արցախի կառավարության և «Բեյզ Մեթըլս» ընկերության կողմից հանքավայրի շահագործումը ժամանակավորապես դադարեցնելու պատրաստակամության մասին հարցին՝ Ռուբեն Վարդանյանն ասել է, որ դրանով Արցախը ոչ մեկի պահանջը չի կատարում. «Ադրբեջանն աշխարհին սա փորձում է ներկայացնել որպես էկոլոգիական լուրջ խնդիր։ Մենք և ընկերության ղեկավարությունը պատրաստակամություն ենք հայտնել, որ եթե կա անհրաժեշտություն, կարող ենք դադարեցնել հանքի շահագործումը, հրավիրել միջազգային բարձրակարգ մասնագետների՝ մոնիթորինգ կատարելու։
Մենք վստահորեն մի բան ենք ասում․ եթե մոնիթորինգն անհրաժեշտություն է, դա կանենք մենք՝ որպես կառավարություն, որպես պետություն՝ ընկերության ղեկավարության հետ միասին։ Երկրորդը՝ դա կանենք բարձրակարգ մասնագետներով, երրորդը՝ եթե մոնիթորինգ է արվում, թող այս տարածաշրջանի բոլոր հանքերում դա կատարվի։ Եկեք դիտարկենք նաև մյուս հանքերը, որոնք գտնվում են հարևան պետությունում, որովհետև մենք էլ անհանգստություն ունենք նրանց շահագործման վերաբերյալ: Մենք վստահ ենք, որ մեր հանքի շահագործման չափանիշները շատ բարձր են»:
Խոսելով Արցախի ներքաղաքական խնդիրների և, մասնավորապես, կառավարության ձևավորման սկզբունքների մասին՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ մոտեցումներն այլ էին, բայց շրջափակումը դրանցում որոշ փոփոխություններ է մտցրել:
«Մտադիր էինք մինչև դեկտեմբերի վերջը գույքագրում անել, հասկանալ ընդհանուր իրավիճակը, և հունվարին արդեն հանգիստ ձևավորել նոր կառավարության մոդելն ու ընդհանուր թիմը։ Շրջափակումը յուրահատուկ քննությունն էր: Ճգնաժամը ցույց տվեց, թե ով արագորեն կարողացավ ընդգրկվել նոր ստեղծված աշխատանքային պայմաններում, ով է պատրաստ աշխատել՝ պահելով ամենօրյա այս տեմպը։
Կան պաշտոններ, որտեղ միանգամից պետք էր նշանակումներ անել, օրինակ՝ առողջապահության նախարարի պարագայում։ Ուղղակի հասկանալի է, որ ճգնաժամային իրավիճակում պետք է ավելի արագ որոշումներ կայացվեն և թիմը ձևավորվի՝ թիմային մոտեցումով խնդիրների լուծման բանաձևը գտնելու համար:
Նոր իրավիճակը նոր մոտեցումներ է պահանջում: Եթե մենք ուզում ենք անկախ Արցախում ապրել, պետք է ավելի օպերատիվ, ավելի ճկուն արձագանքենք՝ լուծումներ գտնելով տարբեր մարտահրավերների համար»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT