Սա իրականում ոչ թե բնապահպանական շարժում է, այլ Ադրբեջանի կողմից կազմակերպված շոու. Ռուբեն Վարդանյանը France 24 -ին

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր  հեղինակավոր France 24  հեռուստաընկերության ուղիղ եթերում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը և խոսել շրջափակման պատճառների մասին։

Այս մասին տեղեկացրել է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն ու ներկայացրել հարցազրույցն ամբողջությամբ։

France 24 - Պարոն Վարդանյան, շնորհակալություն France 24-ում մեզ հետ լինելու համար։ Նախ և առաջ կուզենայի Ձեզ տալ հետևյալ հարցը՝ կներկայացնե՞ք, թե այս շրջափակման պայմաններում ինչ վիճակ է ստեղծվել Արցախի Հանրապետության ժողովրդի համար։

Ռուբեն Վարդանյան-Նախ ուզում եմ ողջունել բոլորին և շնորհակալություն հայտնել բոլոր ֆրանսիացիներին, ովքեր աջակցում են մեզ, ինչպես նաև Ֆրանսիայի կառավարությանը։ Մենք իսկապես բարձր ենք գնահատում ձեր աջակցությունը:  Իրականությունն այն է, որ 120 հազար մարդ ձմռանը չունեն վառելիք, դեղորայք, սնունդ, ճանապարհը փակ է, ունենք բաժանված ընտանիքներ, ունենք մի քանի հարյուր երեխաներ, որոնք մնացել են Հայաստանում առանց ծնողների, Արցախում երեխաներ ունենք՝ մնացած առանց ծնողների։ Մենք ունենք բազմաթիվ ոչ արցախցիներ, ովքեր այցելել են Արցախ, և հիմա նրանք նույնպես արգելափակված են այստեղ։ Իրավիճակը բավականին ծանր է, բայց  այստեղ ապրող մարդիկ հավատում են, որ դա մեծ պայքար է հանուն անկախության, և դրա համար էլ նրանք ուժեղ են մնում, ու չնայած բոլոր մարտահրավերներին և բոլոր դժվարություններին՝ մենք համախմբված ենք ու մեզ շատ ուժեղ ենք զգում։ Չնայած բոլոր ճնշումներին, որ փորձում է մեզ վրա գործադրել Ադրբեջանը՝ մենք դիմակայում ենք և դառնում ենք ավելի ուժեղ այս շրջափակման պայմաններում։

France 24 - Իսկ մարդիկ, ովքեր իրականացնում են այս բողոքի ակցիաները,  նրանք ակտիվիստնե՞ր են, որոնք բողոքում են տարածաշրջանում ապօրինի հանքարդյունաբերության դեմ, ի՞նչ եք կարծում այս մասին:

Ռուբեն Վարդանյան - Մենք այսօր կառավարության և հանքարդյունաբերող ընկերության ղեկավարության հետ համատեղ հայտարարություն ենք տարածել, որ պատրաստ ենք ընդունել միջազգային էկոլոգիական փորձագետների, որպեսզի գան և ստուգեն մեր հանքարդյունաբերությունը: Կարծում ենք, որ այն աշխատում է լավագույն չափանիշներով, և մենք նաև ցանկանում ենք, որ ստուգեն ոչ միայն մեր, այլև ամբողջ տարածաշրջանում հանքարդյունաբերությունը, և ստուգեն մասնագետները, ոչ թե ինչ-որ այսպես կոչված «էկոակտիվիստներ», որոնք մենք բոլորս պարզեցինք, որ իրական բնապահպան չեն։ Նրանց մեծ մասը մարդիկ են, որոնք ծառայում են Ադրբեջանում հատուկ ծառայություններում։ Ի դեպ, եթե Ֆրանսիայում մարդիկ հետաքրքրվեն և ստուգեն, թե վերջին 10 տարում քանի անգամ են բնապահպանական ակցիաներ տեղի ունեցել Ադրբեջանում, մենք կզարմանանք, քանի որ այդ թիվը զրո է։ Այսպիսով, սա Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպված շոու է, և իրականում բնապահպանական շարժում չէ։

France 24 - Կցանկանայի այժմ խոսել Ձեր անձնական պատմության մասին: Մինչև 2022 թվականի նոյեմբերին Արցախի պետնախարար դառնալը, Դուք Ռուսաստանի քաղաքացիություն ունեիք և ՌԴ քաղաքացիությամբ գործարար էիք Ռուսաստանում։ Ուզում եմ Ձեզ հարցնել, թե ի՞նչն է Ձեզ ստիպել Արցախում քաղաքականությամբ զբաղվել և վերադառնալ, տեղափոխվել Ստեփանակերտ։

Ռուբեն Վարդանյան - Հայերն ապրում են աշխարհով մեկ։ Մենք ունենք մեծ սփյուռք Ռուսաստանում, Ֆրանսիայում, Ամերիկայում, շատ այլ երկրներում, և մենք բոլորս կապված ենք Արցախի հետ։ Արցախը տուն է ողջ հայ ժողովրդի համար, քանի որ հայոց այբուբենի ստեղծողը՝ Մեսրոպ Մաշտոցը,  հայերեն տառերի ուսուցանումն սկսել է  Արցախում, որը խորհրդանիշն է հայկական ժառանգության, հայկական մշակույթի, հայկական ԴՆԹ-ի։ Դրա համար էլ բազմաթիվ նախագծեր ենք արել վերջին 20 տարվա ընթացքում։ Իսկ 44-օրյա պատերազմից հետո ես զգացի, որ սա Արցախում բնակվողների համար ամենադժվար ժամանակներից է և հասկացա, որ ուզում եմ լինել այն մարդկանց հետ, ովքեր իսկապես մեծ ճնշման են ենթարկվում Ադրբեջանի կողմից։ Նրանք պետք է զգան, որ իրենք մենակ չեն։ Մենք նույնպես Արցախում արմատներ ունենք, սակայն այլ վայրերում ենք ապրում, և ես հասկացա, որ սա է հենց ժամանակը պատասխանատու լինել ազգիդ, սեփական հայրենիքի համար և փորձել օգնել մարդկանց, ովքեր իսկապես տառապում են ստեղծված իրավիճակում:

France 24 - Վերջերս մեղադրանքներ են հնչել, օրինակ՝ Հայաստանի որոշ ընդդիմադիր կուսակցությունների կողմից, թե Ռուսաստանն իր խաղաղապահի դերը Լաչինի այս շրջանում բավարար կերպով չի իրականացնում, չի կարողանում կատարել իր պարտականություններն այս տարածաշրջանի հանդեպ, արդյոք համաձա՞յն եք այդ մտքի հետ։

Ռուբեն Վարդանյան - Գիտեք, ես շատ երկրներում հետևել եմ խաղաղապահների աշխատանքին, օրինակ՝ ֆրանսիացիները, որոնք շատ անգամներ ուղարկվել են Աֆրիկա, և մենք բոլորս գիտենք, որ դա սովորաբար ենթադրում է սահմանափակ թվով զինվորներ, սահմանափակ մանդատ և զենք գործածելու սահմանափակ իրավունքներ։ Ուստի մի կողմից հասկանալի է ժողովրդի հիասթափությունը, բայց միևնույն ժամանակ մենք պետք է գիտակցենք, որ առանց ավելի լայն մանդատի, առանց ավելի մեծ թվով զինվորներ, առանց իրենց տանն ապրող և 35 տարի իրենց անկախության համար պայքարող հայերին պաշտպանելու ավելի հստակ իրավունքների ապագա չի լինի։ Ուստի կարծում եմ, որ շրջափակումը ցույց տվեց, որ թե որտեղից պետք է ավելի մեծ և ուժեղ մանդատ ստանալ՝ նաև ՄԱԿ-ից։

Հարցազրույցը հնարավոր է դիտել հետևյալ հղումով՝ https://www.france24.com/en/video/20221229-nagorno-karabakh-conflict։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1151 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ