Երևան
12 °C
Նոր տարին շատ հին տոն է, այն հազարամյակների պատմություն ունի և տարբեր ժամանակներում տարվա մեջ տարբեր ամիսների է նշվել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է ՀՀ ժողովրդական վարպետ Լալա Մնեյանը:
Նրա խոսքով՝ տարբեր կրոնական և պետական փոփոխությունների ընթացքում փոփոխություններ են կրել նաև տոնը և դրա խորհուրդը:
«Մինչև խորհրդային տարիները Նոր տարին (ոչ բոլոր տեղերում) հիմնականում նշվում էր Սուրբ Ծնունդին։ Վիճակագրական տվյալները փաստում են, որ այնտեղ, որտեղ Սուրբ Ծնունդն էր մեծ շուքով նշվում, Նոր տարին համեստ էր տոնվում, կամ հակառակը»,- պարզաբանում է Լալա Մնեյանը:
Վերջինիս խոսքով՝ Հայաստանն ինչպես բարբառներով է հարուստ, այդպես էլ տարբեր շրջաններից եկող ամանորյա ծեսերով ու ավանդույթներով, սակայն կան հիմնական գծեր, որ բնորոշ են բոլոր շրջաններին. «Սուրբ Ծնունդը համարվում էր նոր ժամանակների սկիզբ, քանի որ Քրիստոսի ծնունդով նորացավ ամեն ինչ՝ աշխարհը նորից ծնվեց: Նոր տարվա հիմքում վերջիվերջո աշխարհի ծնունդն է, արարչությունը՝ ժամանակի սկիզբը, և պատահական չէ, որ այդ սկիզբը պիտի դառնար նաև Նոր տարվա տոն և, բնականաբար, նշվեր մեծ շուքով: Տեղեկություններ են պահպանվել, որ հայոց թագավորները ևս մեծ շուքով են նշել տոնը՝ փողեր հնչեցրել, խաղեր կազմակերպել և այլն»:
Բուն Նոր տարուն՝ դեկտեմբերի 31-ի գիշերը, պահոց շրջանն է եղել, և կենդանական ծագման որևէ բան չի մատուցվել, բացառապես պահքի ուտեստներ են դրվել սեղանին, ասում է տիկին Մնեյանն ու հավելում, որ հայկական սեղանները միշտ առատ և բազմազան են եղել, սակայն ավելորդ ճոխությունն ու չափն անցնելը բնորոշ չի եղել հայկական մշակույթին:
«Կարող էր լինել շքեղ, գեղեցիկ, առատ, բայց միաժամանակ չափի մեջ: Քանի որ պահոց շրջան էր, պարտադիր սեղանին դրվում էին մրգեր, հատիկեղեն, չրեղեն և բուսական ծագման կերակրատեսակներ։ Մինչև հիմա էլ մեզ մոտ պահպանվել են այդ ավանդույթները, և գրեթե յուրաքանչյուրի սեղանին կարելի է տեսնել պասուց դոլման, չրեղեն, ընդեղեն, մրգեր և այլն: Իսկ խորհրդային տարիներին արդեն հայտնվեց խոզի բուդը (-հեղ. ծիծաղում է), որը նորամուծություն էր, և բնական է, որ կարգերը փոխվելու հետ պիտի նաև տոները փոխեին իրենց բնույթը»,- նշում է նա:
Ըստ նրա՝ երբ հասարակությունն արժեհամակարգային փոփոխություն է կրում, որտեղ կարևորը ցուցամոլությունն է դառնում, հարստության անհարկի ցուցադրումը, կամ սեփական մեծությունը նյութական բարիքով շեշտելու միտումը, հայտնվում է խեղաթյուրված պատկեր. մարդիկ չափից դուրս կարևորում են նյութը՝ տոնական սեղանի առատությունը, այլ ոչ թե բուն տոնի խորհուրդը:
«Լսել եմ, որ նույնիսկ վարկ և պարտք են վերցնում՝ Նոր տարին նշելու համար: Արժեքները փոխվել են: Հնում մարդիկ շեշտը դնում էին ինքնամաքրվելու վրա: Այս օրերին բոլորս մաքրում ենք տունը, սպիտակեղեն փոխում, լվացք անում, նոր հագուստ հագնում: Մարդիկ դրան զուգահեռ մտածել են նաև հոգևոր մաքրության մասին, իրենց արարքների մասին: Եթե գժտված էին որևէ մեկի հետ, հաշտվում էին անպայման, փորձում շտկել այն սխալները, որ կատարել էին տարվա ընթացքում: Եթե պարտք էին վերցրել, աշխատում էին մինչև Նոր տարի պարտքը փակել: Ավելի լավը, ավելի փոխված և ավելի կատարյալ մարդ դարձած պետք է մտնեին Նոր տարվա շեմից ներս: Հիմա մենք ազգովի այդ հայացքով չենք նայում Նոր տարվան: Ավելի շատ խնջույքի և խրախճանքի տոն է դարձել սա»,- սրտնեղում է ՀՀ ժողովրդական վարպետը:
Վերջինիս դիտարկմամբ, բնականաբար, տոնի հոգևոր մասը պետք է դուրս մնար, քանի որ ունեցել ենք տարիներ, որ այդ մասին չի խոսվել. «Իհարկե, բարոյական որոշակի արժեքներ քարոզվում էին, բայց այդ խորությունը և հոգու մաքրությունը դուրս են մնացել մեր կենցաղից: Հիմա մենք դրա վերադարձի կարիքն ունենք»:
Իսկ այդ արժեքներին, Մնեյանի կարծիքով, կարող ենք վերադառնալ՝ մեր բուն արժեքներն ու մշակույթը ճանաչելով և գնահատելով: «Երբ մոտիկից ճանաչում ես այդ մշակույթը, տեսնում ես, թե ինչքա՜ն բարձր արժեքներ են դրանց հիմքում դրված, և ձգտումդ լինում է բոլորովին այլ մակարդակի: Իսկ երբ ձգտում է դառնում միայն նյութական բարիքը՝ հեռախոս, ավտոմեքենա, հագուստ, տուն և այլն, ապա սահմանն էլ դառնում է հենց այդ նյութականը։ Դրանք, իհարկե, կյանքի անհրաժեշտ պայման են, սակայն մարդն այդ ամենից բարձր է, մարդն ինքն իր վրա աշխատելու՝ ինքնամաքրվելու, ինքնակատարելագործման ձգտող էակ է»,- նկատում է նա:
Վերջինս ասում է՝ իսկ թե ի՞նչ արժեհամակարգ են կրել մեր նախնիները, երևում է մեր ազգագրական ողջ նյութից, բանահյուսությունից, մեր տոների ու ծեսերի խորքային բովանդակությունից, երևում է մեր գրականությունից, որն էլ պիտի մատուցվի սերնդին: Նա ցավով է նշում այն փաստը, որ օտար երկրներում ապրող հայկական համայնքներում շատ ավելի լավ է պահվել մեր ազգային, ավանդական և բարոյական դիմագիծը, քան հենց Հայաստանում:
Խոսելով տոնի խորհրդանիշ համարվող տոնածառի մասին՝ տիկին Մնեյանը նշում է, որ ծառ զարդարելը տոնին հարիր երևույթ է։
«Դրա հիմքում Կենաց ծառի գաղափարն է։ Ճիշտ է, եղևնին որպես տոնածառ վերջին հարյուրամյակներին հյուսիսից եկած սովորություն է, բայց խաղալիքներով զարդարված եղևնին էլ նույն Կենաց ծառի խորհուրդն է կրում: Իսկ նրանք, ովքեր ուզում են՝ Ամանորն ավելի ավանդական դարձնել, եղևնին կարող են զարդարել հայկական շունչ ունեցող ձեռագործ խաղալիքներով կամ հնագիտական և ազգագրական նյութերից հայտնի Կենաց ծառերի նմանությամբ տոնածառեր պատրաստելով, այսինքն՝ ավանդականից սնվել և երևակայությանը զարկ տալ: Օրինակ՝ ես ու ամուսինս ժամանակին պատրաստել ենք փայտից տոնածառ, հիմա դրանցից մեկը տոնի առթիվ զարդարում է Երևան քաղաքի պատմության թանգարանը»:
Ժողովրդական վարպետն առաջարկում է պահպանել նաև տարեհացի ավանդույթը, որը շատ գեղեցիկ ավանդույթ է:
«Այն ծիսական հաց է, գաթա, որի մեջ դնում են նշան, հետո կիսում, և նշանն ում որ ընկնում է, նշանակում է՝ տարվա հաջողությունը նրանն է։ Տան անդամներից բացի՝ տարեհացից բաժին էին հանում նաև հյուրերին և անգամ ընտանի կենդանիներին։ Իմիջիայլոց, նշեմ, որ մեզանում ավանդաբար զգացել են կապ ողջ բնության և տիեզերքի հետ: Մենք մեզ չենք առանձնացրել ընդհանուրից, նրա մի մասնիկ ենք համարել, և դա արտահայտվել է նաև տարբեր ծիսական ավանդույթներում: Հիմա մենք այդ ամբողջի զգացողության կորուստն ունենք: Հիմնականում կարևորում ենք մեզ կամ լավագույն դեպքում՝ մեր ընտանիքը: Մնացած դեպքերում կապ ու պատասխանատվություն չենք զգում բնության հանդեպ, կեղտոտում ենք, քանդում ճարտարապետական հուշարձանները և այլն։ Ես շատ կուզենայի, որ մենք վերականգնեինք այդ մտածողությունը: Բարի տարի մեզ»,- ասում է Լալա Մնեյանը:
Հերմինե Կարապետյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ
Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ
Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ
Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել
Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT