Ոստիկանության նախկին տեսուչը մեղադրվում է հրազենների հափշտակության, պաշտոնեական կեղծիքի համար. նախաքննության ավարտ

ՀՀ ոստիկանության նախկին տեսուչը մեղադրվում է հրազենների հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։

Այս մասին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հետևյալ հաղորդագրությունն է տարածել․

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Պ. Օ.-ն, 2013-2020 թթ. զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի թույլտվության համակարգի ավագ տեսուչի պաշտոնը, ոստիկանության հիշյալ բաժնին ի պահ հանձնված՝ Կ. Ղ.-ին և վերջինիս հորը՝ Գ. Ղ.-ին պատկանող որսորդական հրազենները հափշտակել և կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով հաշվառել է այլ անձանց անուններով:

Մասնավորապես՝ պարզվել է, որ Պ. Օ.-ն, ի պաշտոնե հասանելիություն ունենալով ոստիկանության Աշտարակի բաժնին ի պահ հանձնված վերը նշված հրազեններին, պաշտոնեական դիրքն օգտագործելով, հափշտակել է Կ. Ղ.-ին պատկանող «ԻԺ 12» մոդելի հրազենը և այն նվիրել իր բարեկամ Կ. Խ.-ին:

Այնուհետև, վերոհիշյալ հրազենն իբրև օրինական հիմքով Կ. Խ.-ին հատկացված լինելու տպավորություն ստեղծելու նպատակով, Պ. Օ.-ն ձեռնամուխ է եղել պաշտոնեական կեղծ փաստաթղթեր կազմելու և դրանք շրջանառության մեջ դնելու գործընթացին. 2019 թվականի մարտի 26-ին կազմել է ակնհայտ կեղծ դիմումներ այն մասին, թե իբր Կ.Ղ.-ն իր «ԻԺ 12» մոդելի հրազենը ցանկանում է նվիրել Կ. Խ.-ին: Արդյունքում՝ կեղծ փաստաթղթերի միջոցով նշված հրազենը հաշվառվել է վերջինիս անունով:

Բացի այդ, Պ. Օ.-ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2015 թվականի մայիսի 12-ին Ս. Ա.-ին առաջարկել է 200.000 ՀՀ դրամով ձեռք բերել Գ. Ղ.-ի կողմից ոստիկանության Աշտարակի բաժնին ի պահ հանձնված «Մոնսբերգ» մոդելի հրազենը: Ս. Ա.-ն ընդունել է Պ. Օ.-ի առաջարկը, ինչից հետո, հրազենն իբրև օրինական հիմքով Ս. Ա.-ին հատկացված լինելու տպավորություն ստեղծելու նպատակով, ոստիկանության տեսուչը վերը նկարագրված նույն եղանակով հափշտակել ու ձեռնամուխ է եղել պաշտոնեական կեղծ փաստաթղթեր կազմելու և դրանք շրջանառության մեջ դնելու գործընթացին: Արդյունքում «Մոնսբերգ» մոդելի հրազենը վերը նշված գումարով վաճառվել է Ս. Ա.-ին:

Պ. Օ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) և 338-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ): Ներկայացված մեղադրանքում Պ. Օ.-ն իրեն մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունք:

Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1092 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ