Երևան
12 °C
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են խուլիգանություն կատարելու, Երևան քաղաքի 37-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու և առևանգելու դեպքերի հանգամանքները։ Քրեական վարույթի նախաքննությունը՝ 4 անձի վերաբերյալ, ավարտվել է:
Այս մասին ՀՀ քննչական կոմիտեն հետևյալ հաղորդագրությունն է տարածել․
«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևանի 36-ամյա բնակիչը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, վերոնշյալ 37-ամյա տղամարդու և Երևանի մեկ այլ 37-ամյա բնակչի միջև նախկինում եղած ընկերական հարաբերություններն օգտագործելով, վերջինիս օժանդակությամբ, 2019 թվականի մարտի 31-ին տուժողին խաբեությամբ կանչել է Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցում գտնվող շենքերից մեկի բակ և մի խումբ անձանց հետ 32 և 33-ամյա տղամարդկանց վարած «Օպել Աստրա» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներով ուղևորվել է նշված շենքի բակ։
Նշված վայրում ժամը 01:20-ի սահմաններում, 36-ամյա տղամարդը, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով, խախտելով բազմաբնակարան բնակելի շենքի բնակիչների անդորրը, հայհոյանքեր է հնչեցրել 37-ամյա տղամարդու հասցեին, մահակներով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին, գցել գետնին և շարունակել ծեծի ենթարկել նրան:
Այնուհետև վերջինիս կամքին հակառակ, բռնություն գործադրելով, հարկադրաբար նստեցրել են նրան «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան և առևանգել՝ տեղափոխելով Էրեբունի վարչական շրջան՝ ճանապարհին, ավտոմեքենայի սրահում, շարունակելով բութ առարկաներով հարվածներ հասցնել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 36-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 9-րդ կետերով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով, որոնք համապատասխանում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 10-րդ կետերին, 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերին, 297-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխանաբար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավի հետ համակցված կիրառվել է նաև բացակայելու արգելքը:
32-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերին, իսկ 33 և 37-ամյա տղամարդկանց՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերին:
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:
Քրեական վարույթից անջատվել է նշված 4 մեղադրյալների վերաբերյալ մասը, որի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT