Երևան
12 °C
Դեկտեմբերի 28-ին ոստիկանության կրթահամալիր են այցելել արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը և ոստիկանության բարեփոխումների աշխատանքային խմբի անդամները։ Կրթահամալիրում ավարտական քննություններ են հանձնել Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի ապագա պարեկները։
Այս մասին տեղեկացնում է նախարարության «Ֆեյսբուք»-ի էջը։
Պարեկների պետական ամփոփիչ ատեստավորման համալիր քննությունները կավարտվեն դեկտեմբերի 30-ին։ Բարձր ցուցանիշներ գրանցած պարեկները կնշանակվեն ծառայության համապատասխան մարզերում։
«5-ամսյա կրթական գործընթացն ավարտվել է։ Իրականացվել են նաև սցենարների վրա հիմնված վերապատրաստումներ սովորողների համար, որպեսզի նրանք պրակտիկ առումով շատ ավելի մեծ փորձառություն ունենան։ Իրականացվել է նաև մեթոդության ծրագիրը Երևանի պարեկային գնդի շրջանակներում, ինչը ևս թույլ է տալիս պրակտիկ տեսանկյունից փորձ հավաքել, ավելի պատրաստ լինել տվյալ մարզում ծառայության իրականացման համար»,- նշել է արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Նույն օրը ոստիկանության բարեփոխումների աշխատանքային խումբը քննարկել է Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում պարեկային ծառայության ներդրման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումների մանրամասները։ Արփինե Սարգսյանը նշել է, որ քաղաքացիներին պարեկային ծառայության առավելություններն ու առանձնահատկությունները ներկայացնելու նպատակով մարզերում կկազմակերպվեն աշխատանքային տոնավաճառներ, ինչը թույլ կտա շատ ավելի ընդգրկուն ներկայացնել հասարակական կարգի և անվտանգության ապահովման ոլորտում ապագա պարեկների դերն ու նշանակությունը։
«Դեկտեմբերի 12-ից արդեն հայտարարությունը տարածվել է։ Մինչև հունվարի 27-ը ունենք դիմումների ընդունելության փուլ։ Այդ ժամանակահատվածում իրականացնելու ենք տարբեր իրազեկման միջոցառումներ, ընդ որում՝ պարեկներն անձամբ են այցելելու մարզեր։ Նախատեսվում է հունվարի 10-ին և 11-ին իրականացնել իրազեկման միջոցառումներ Սյունիքի մարզում։ Բնակիչները կկարողանան միջոցառումների շրջանակում մոտիկից ծանոթանալու գործընթացին: Տեղում կլինի նաև դիմումների ընդունելություն, ինչը կհեշտացնի դիմումների ներկայացման գործընթացը: Նաև ունենք պայմանավորվածություն, որ այն քաղաքացիները, որոնք դիմումատու են և պետք է մասնակցեն բժշկական զննության, ապա կկարողանան ոստիկանության աջակցությամբ տեղափոխվել կրթահամալիր կամ այլ կառույց, որտեղ կիրականացվեն այդ ստուգումները»,-հավելել է Արփինե Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ստորաբաժանումներում ծառայել ցանկացողները դիմումները կարող են ներկայացնել մինչև 2023 թվականի հունվարի 27-ը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թերհավաքագրում, աշխատավարձի բարձրացում, չունեցած ավտոկայանատեղիները դարձան վճարովի. հաստատվեց Գյումրու բյուջեն
ՌԴ-ն հարվածել է Օդեսային. զոհեր, տուժածներ ու ավերածություններ կան
ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին
Աբովյանում 4 մեքենա է բախվել. կան տուժածներ
Աշխատանք է տարվում Անկարայի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների մի մասը չեղարկելու ուղղությամբ. Գյուլեր
Ադրբեջանի և Չեռնոգորիայի ԱԳ նախարարները Երևան-Բաքու հարաբերություններին վերաբերող հարցեր են քննարկել
Եղեգնաձորում տուն է այրվել. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
Ինչ կանխեց ԱԱԾ-ն Եզրաս Ներսիսյանի գործակալական գործի գաղտնազերծումով. խաղը ստրատեգիական առումով տանուլ է տրված
Վարչապետը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտների ներկայացուցիչների հետ
Վլադիմիր Պուտինը Սանկտ-Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին
Ամազոնի արևադարձային անտառն անցում է կատարում դեպի նոր կլիմայական վիճակի
Պահանջում ենք լյուստրացիա՝ որպես պետության ինքնապաշտպանություն. Բաբաջանյան
Հույս ունենք հաջորդ տարի համաձայնեցնել Հայաստան-ՆԱՏՕ նոր գործընկերության շրջանակային փաստաթուղթը. Շեկերինսկա
Կայացել է «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիայի առաջնախաղը. տեսանյութ
Քննարկվել է Վրաստանի և Ադրբեջանի միջև «Մետաքսի ճանապարհ» անցակետի կառուցման հարցը
Ուժգին քամի կլինի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Նկատողություն, ծառայության դադարեցում. ՊԵԿ աշխատակիցների շրջանում նախաձեռնվել է 103 ծառայողական քննություն
Պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ. ՄԹ դեսպանը հայերենով շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի առիթով
Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 20-ին
ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն
ՆԱՏՕ-ն կարևոր պաշտպանական դաշինք է և ավելի ուժեղ է, քան երբևէ. Ռուբիո
Վթարային ջրանջատում Այնթապ գյուղում
Հորդորում ենք լրատվամիջոցներին՝ զերծ մնալ փաստերի միակողմանի կամ խեղաթյուրված ներկայացումից. ՊԵԿ
Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Ուզում եք «բացառապես պետական, ազգային, հոգևոր-եկեղեցական գերագույն շահերի» մասին փաստաթղթերն էլ գաղտնազերծվե՞ն
Նման բանակցություններում ամենաբարդ հարցերը լուծվում են հենց վերջում. Ռուբիոն ուկրաինական հակամարտության մասին
Հերթական հիբրիդային հարձակումը Պրիգոժինի հետ կապվող կայքից. այս անգամ թիրախում Խաչատուր Սուքիասյանն է. FIP
Նոյեմբերին շուրջ 5 հազար 200 կենսաթոշակառու և նպաստառու կանխիկից անցել է անկանխիկ վճարման տարբերակին
Ինչ է հասցրել անել ընդդիմությունը վերջին ամիսներին. Ռուբինյանը մի քանի կետ է նշել
Նարեկ Մկրտչյանը «Save Armenia»-ի նախագահի և Սթիվեն Վագների հետ քննարկել է համագործակցության հեռանկարները
Այլևս աներկբա է՝ եկեղեցին Հայաստանի դեմ գործող գործակալական ցանցի որջի վերածած Կտրիճը և եղբայրը պետք է հեռանան
Արեգակը կանցնի երկնային հորիզոնի նկատմամբ ամենացածր կետով՝ ազդարարելով աստղագիտական ձմռան սկիզբը. Ազիզյան
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Իր «ծննդյան» պահից սկսած` Կտրիճ Ներսիսյանի կաթողիկոսությունը ուղղված է եղել Հայաստան պետության դեմ. Կոնջորյան
ՔՊ վարչությունը հանդիպել է կուսակցության ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած կուսակցականների հետ
Այսուհետ ոչ թե Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան, այլ Եզրաս ԿԳԲ-շնիկ Ներսիսյան. հիմա հասկանո՞ւմ եք՝ ում են ծառայում
Բաքվի դատարանում շարունակվել է շինծու դատական նիստը. վերջին խոսքի իրավունք է տրվել
Կարևորվել է հակակոռուպցիոն պայքարում միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը. CoSP11
ՀՀ նախագահը նոր դեսպաններ է նշանակել
Փարաքար համայնքին կվերադարձվի 0.2 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT