Եթե գտնեմ երգահան, որ ջավախքցի աղջկա մասին երգ կգրի, մեծ սիրով կերգեմ. որտեղ և ինչով է զբաղվում երգիչ Մասիս Հունանյանը

Ամփոփելով 2022 թվականը՝ երգիչ Մասիս Հունանյանն ասում է՝ տարին հաջողված էր. իրագործել է այն ամենը, ինչ տարեսկզբին ծրագրել էր:

«2022 թվականից շնորհակալ եմ, որովհետև ունեցա բազում հաջողություններ, որոնք կշարունակեմ նաև գալիք տարի: Այն ևս բուռն ու հագեցած է լինելու ստեղծագործական տեսանկյունից՝ համերգային ծրագրեր, շրջագայություններ, շնորհանդեսներ արտերկրում, նոր երգեր ու տեսահոլովակներ, սակայն փակագծերը դեռ չեմ կարող բացել: Մի խոսքով, շատ հագեցած օրակարգ ունենք, միայն թող երկրում խաղաղություն լինի, մնացածը փոքր քայլերով կիրագործենք»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է երգիչը:

Գրեթե երկու ամիս առաջ նա ներկայացրել է նոր երգ և տեսահոլովակ, որը նկարահանվել է Վիեննա քաղաքում: Անդրադառնալով դրան՝ ասում է. «Շատ գեղեցիկ տեսահոլովակ եղավ, հետևորդների արձագանքներից էլ հասկացա, որ շատ են հավանել: Գրում են, որ շատ գեղեցիկ երգ է, տեսահոլովակ: Կարելի է ասել՝ այն սիրվեց և դեռ շարունակում է սիրվել»:

Այժմ ևս Մասիսը գտնվում է Վիեննայում, անկեղծանում է՝ սիրում է այդ քաղաքը, հաճախ է լինում այնտեղ: «Նույնիսկ մարդիկ կան՝ մտածում են՝ տեղափոխվել եմ, սակայն շատ լավ առիթ է, որ ասեմ՝ ես ընդամենը շրջագայության եմ գնում արտերկիր: Միշտ Երևանում եմ և չեմ պատրաստվում լքել այն»,- շեշտում է նա:

Երգչի խոսքով՝ տարբեր երկրներում շատ գեղեցիկ տեսարժան վայրեր կան, և չի բացառում, որ առաջիկայում էլի կունենա արտերկրում նկարահանված տեսահոլովակներ: Սակայն իր համար ամենահոգեհարազատը Հայաստանում՝ Երևանում նկարահանված տեսահոլովակներն են, քանի որ դրանք փոխանցում են ամբողջ ջերմությունը, կոլորիտն ու հայկականությունը: 

Վերջինիս համար տարին հատկանշական էր նաև, քանի որ ձևավորվեց «Hunanyan Band»-ը, որը, երգչի խոսքով, նոր ասելիք ունի:

«Ընդհանրապես հիմա շատ ակտուալ է բենդ ստեղծելը: Բենդեր են հավաքվում, որպեսզի տարբեր տեղերում և կոմերցիոն միջոցառումների ժամանակ հանդես գան համերգներով, բայց մեր նպատակը բոլորովին դա չէ: Եթե լսեք, կհասկանաք, որ շատ է տարբերվում մնացած բենդերից՝ ծրագրային և գործիքակազմի առումով՝ ներառված երաժիշտների ու երաժշտական գործիքների առատությամբ»,- ասում է նա ու մանրամասնում, թե ինչ են անում իրենք.

«Վերցնում ենք ժողովրդական և ազգային երգերը և դրանք նորովի՝ նոր գործիքավորմամբ ներկայացնում հանդիսատեսին: Մեր ծրագիրը շատ եզակի է, և դա պատահական չէ. բենդում ներառված են փողային, հարվածային, ստեղնաշարային գործիքներ, դհոլ, կիթառ և բազկիթառ, ինչն ավելի գունեղ ու լիարժեք է դարձնում մեր մշակումներն ու կատարումները»:

Նա հավաստիացնում է, որ 2023-ին բենդի կազմով առաջին քայլերից մեկը Երևանում նոր տեսահոլովակ նկարահանելն է լինելու:

Խոսելով բենդի անվանման՝ իր ազգանունը կրելու մասին՝ Մասիսը նկատում է. «Քանի որ իմ համերգային ծրագրով ենք շարժվում, հետո, երբ ինձ է հրավեր լինում, հանդես ենք գալիս նաև բենդով, որոշեցինք այն «Հունանյան բենդ» անվանել: Հիմա աշխատում ենք բենդի տեսանելիությունը բարձրացնելու ուղղությամբ, որպեսզի ոչ միայն ես, այլև բենդն էլ տարբեր միջոցառումների մասնակցելու հրավերներ ու առաջարկներ ստանա»:

Մասիս Հունանյանը Ջավախքից է, և իր տեսահոլովակներով ու երգերով հաճախ է անդրադառնում ջավախքցու կերպարին ու տեսակին, ներկայացնում՝ տեղանքն ու կենցաղը: Անդրադառնալով արմատներին՝ ասում է. «Միշտ մտածել եմ, որ Ջավախքի տեսարժան վայրերը, միևնույն է, բացահայտված չեն: Ինձ համար շատ կարևոր է, որ մարդիկ տեսնեն, թե Ջավախքում ինչքա՜ն գեղեցիկ տեղեր կան, և իմ գործունեությամբ ուզում եմ հասանելի դարձնել այդ ամենը՝ Ջավախքի գեղեցիկ վայրերը: Պետք է ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում ապրող հայերն էլ տեսնեն Ջավախքի կոլորիտն ու գեղեցկությունը»:

Երգչի մեծ ցանկությունն է ունենալ Ջավախքի բարբառով երգ ու տեսահոլովակ, քանի որ, նրա խոսքով, Ջավախքի բարբառն այնքա՜ն գեղեցիկ է. «Նաև՝ ռիսկային, քանի որ թուրքական ծագմամբ բառերն են շատ: Սակայն հիմա էլ եթե գտնեմ երգահան, որը բարբառով գեղեցիկ երգ կգրի Ջավախքի, ջավախքցի աղջկա, կոլորիտի մասին, մեծ սիրով կերգեմ»:

Դեկտեմբերի 31-ին Մասիսը համերգային ծրագրով հանդես կգա Համբուրգի հայ հանդիսատեսի համար, սակայն սրտնեղում է, որ Ամանորն այս տարի ընտանիքի հետ՝ Ջավախքում չի դիմավորելու:

«Նոր տարին, որպես կանոն, միշտ տանն եմ նշել՝ Ջավախքում, ծնողներս այնտեղ են ապրում, և նրանց համար շատ ցավալի ու անընդունելի փաստ է, որ իրենց հետ չեմ լինելու: Ինձ համար միակ սփոփանքն այն է, որ իմ սիրած գործով եմ այստեղ, և, կարծում եմ, մայրիկս ինձ ճիշտ կհասկանա»,- նկատում է նա:

2023-ի հետ էլ երաժիշտը բազմաթիվ նպատակներ և ծրագրեր է կապում:

«Առաջիկայում պլանավորում ենք տեսահոլովակներ, տարբեր նախագծեր ունենք՝ համերգային շրջագայություններ: Այս ամենը, իհարկե, իրագործելի նպատակներ են, միայն թե մեր երկիրը խաղաղ տեսնենք: Եթե երկրում խաղաղ չլինի, մեր երազանքներն էլ լիարժեք չեն լինի: Երաժշտի համար շատ դժվար է հանդես գալ համերգային ծրագրով, եթե երկիրը դժվարին ու հատկապես պատերազմական վիճակում է»,- անկեղծանում է նա:

Վերջինս ցանկանում է, որ 2023 թվականը լինի հաղթական տարի բոլոր իմաստներով:

Հերմինե Կարապետյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
33965 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին