Երևան
12 °C
Այսօր լրագրողների հետ զրույցում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, անդրադառնալով «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած վերջին գրառմանը, ըստ որի՝ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կհասնի 6600-6800 դոլարի, և Հայաստանը կանցնի Թուրքիային, աշխատավարձերն էլ կբարձրանան, ասաց՝ մենք, որպես երկիր, պետք է փոխենք մեր մտածելակերպը, ինստիտուտները, դրանց որակը, որպեսզի կարողանանք դառնալ այլ կլասի երկիր և զարգանալ:
«Կարիք կա մեր պետական ինստիտուտների համապատասխանեցման, որովհետև դրանց շնորհիվ կկարողնանք փոխել մեր երկրում ապրող քաղաքացիների կյանքի որակը ևս»,- ասաց նա:
Քերոբյանի խոսքով՝ առկա թվերը մեր երկրի ընդհանուր հաշվարկված թվերն են, և եթե խոսենք բիզնեսմենների հետ, կտեսնենք, թե ինչպիսի առաջընթաց են գրանցել նրանք այս տարվա ընթացքում:
«Բիզնեսները ևս փոխել են իրենց կլասը, ավելի են զարգացել մի շարք առումներով: Օրինակ՝ Երևանի շոկոլադի գործարանը տեղական շուկայում 20 տոկոսով աճել է, արտահանում է 3 անգամ ավելի, ընդհանուր առևտրաշրջանառությունն էլ 2.5 անգամ ավելացրել է, ու դա ընդամենը մեկ տարվա մեջ: Սա նշանակում է, որ այդ ընկերությունն էլ փոխել է իր կլասը»,- նշեց նա:
Անդրադառնալով իր հայտնած չոր նավահանգիստ ստեղծելուն՝ վերջինս նկատեց՝ e-draft կայքում ամեն բան տեղադրած է, որի միջոցով կարող են ծանոթանալ ծրագրի մանրամասներին:
«Նախագիծն ադյունաբերական պարկ է, որը դեռևս Հայաստանում չկա, սակայն դրանք նախատեսված են մշակող արդյունաբերության ու նման ընկերությունների անհրաժեշտ առաջնակարգ ենթակառուցվածքներով ապահովելու, ինչպես նաև դրան կից լոգիստիկ կենտրոն ունենալու, որպեսզի տրանսպորտային միջոցներով բեռների տեղափոխումն իրականացվի բարձրակարգ եղանակով և նվազագույն ծախսերով: Բնական է, կլինի նաև ազատ տնտեսական գոտի: Անցած շաբաթ էլ նախագիծը հավանության է արժանացել Հանրային ներդրումային կոմիտեում: Թևակոխում ենք խորացված տեխնիկական-տնտեսական փուլ, որին կհաջորդի ներդրումային ծրագիրը: Դա նախատեսում է պետություն մասնավոր գործընկերություն ընթացակարգը, որի ընթացքում նախատեսվում են նաև առաջնակարգ արդյունաբերական պարկեր և տնտեսական գոտիներ, որոնք տարածաշրջանում բավականին ակտիվ են»,- մանրամասնեց տնտեսական գերատեսչության ղեկավարը:
Լրագրողների դիտարկմանը, որ չոր նավահանգստի գաղափարը համացանցում հեգնական համեմատում են կոկորդիլոսաբուծության հետ, Քերոբյանն ասաց՝ Էկոնոմիկայի նախարարությունը չի կարող աշխատել սոցցանցերի տարածած գաղափարներով.
«Մարդիկ սոցցանցերով ինքնահաստատման համար կարող են ծաղրել որոշ նախագծեր, սակայն նախարարությունը նման բազում ծրագրեր արդեն իսկ կյանքի է կոչել: Մենք նայում ենք համացացնում տարածվող կարծիքներին, սակայն դա մեզ համար առաջնորդող չէ, մենք պետք է ցույց տանք, թե որոնք են առաջնակարգ, որպեսզի զարգանանք: Չոր նավահանգիստը միտված է լուծել Հայաստանի լոգիստիկ խնդիրները»:
Այն հարցին, թե տնտեսությունը զարգանում է, սակայն պաշտոնական տվյալներով աղքատության ծավալների աճ կա, ի՞նչ է սա նշանակում, Քերոբյանն ասաց. «Այո՛, մի քանի տարվա կտրվածքով կա աղքատության ծավալների աճ: Սակայն այս տարվա նոյեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշնն էլ կազմել է 113.8 տոկոս, իսկ ամբողջ տարվա համար՝ 114.4 տոկոս, ինչը Հայաստանի լավագույն ցուցանիշներից է: Փորձում ենք այնպես անել, որ դա բաշխվի այնպես, որպեսզի առավել խոցելի խավը կարողանա չվատացնել իր կյանքի որակը: Պետք է նկատի ունենալ, որ շատ բան կախված է հենց մարդկանցից: Որոշներին, երբ աշխատանք ես առաջարկում, նախընտրում են ոչ թե աշխատելը, այլ բազմոցին պառկած մնալը ու բարեկամներից օգնություն ստանալը: Ստացված տրանսֆերտներն էլ լուրջ խոչընդոտ են դրա համար»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT