Ֆրանսիան ջանում է, որպեսզի Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդների առաքելությունը մշտական կարգավիճակ ստանա․ Ֆրանսիայի ԱԳՆ

Դեկտեմբերի 12-ից Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող Լաչինի միջանցքի արգելափակումն անթույլատրելի է և հղի է ծանր հումանիտար հետևանքներով Լեռնային Ղարաբաղի բնակչության համար։ Այս մասին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան գրել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Անն Լորանս Պետելին ուղղված պատասխան նամակում:

«Ֆրանսիան կոչ է արել անհապաղ և անվերապահորեն վերացնել տեղաշարժի սահմանափակումները և Ադրբեջանին հիշեցրել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ մարդկանց, տրանսպորտային միջոցների երթևեկության և երկու ուղղություններով ապրանքների առաքման անվտանգությունն ապահովելու վերաբերյալ իր պարտավորությունների մասին։

Ինչպես հայտնի է, նույն եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքը փաստացի գտնվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ։ Այնտեղ չկա ո՛չ Ֆրանսիա, ո՛չ Եվրամիություն, ո՛չ ՄԱԿ։ Հարկ է նշել, որ այսօր Ռուսաստանը նախկինի պես չի կարող կամ չի ցանկանում տրամադրել իր վրա դրված անվտանգության երաշխիքները։ Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը՝ Ֆրանսիան հանդես է եկել Հայաստանի իշխանությունների խնդրանքով հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դեկտեմբերի 16-ի նիստի օրակարգում ընդգրկելու նախաձեռնությամբ։

Կրկին Ֆրանսիայի նախաձեռնությամբ այդ հանդիպմանը հաջորդել է Անվտանգության խորհրդի նոր արտահերթ նիստը բաց ձևաչափով, որը թույլ է տվել նրա բոլոր անդամներին հայտարարել միջանցքով շարժման շուտափույթ վերականգնման և մարդասիրական կազմակերպությունների՝ Լեռնային Ղարաբաղ հասանելիության մասին»,- նշված է Կոլոննայի նամակում:

Ֆրանսիայի ԱԳ նախարարը գրել է նաև, որ Փարիզը մշտական կապի մեջ է եվրոպացի և ամերիկյան իր գործընկերների, ինչպես նաև կողմերի հետ՝ խնդրի շուտափույթ կարգավորման հասնելու համար:

Կոլոննան նշել է, որ Ֆրանսիան ջանքեր է գործադրում, որպեսզի Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդների առաքելությունը մշտական կարգավիճակ ստանա: Ֆրանսիայի ԱԳՆ տվյալներով՝ այդ առաքելությունը թույլ է տվել զգալիորեն նվազեցնել լարվածությունն Ադրբեջանի հետ սահմանին և դարձել վստահության ամրապնդման կարևոր միջոց Երևանի և Բաքվի շարունակվող բանակցություններին աջակցելու համար:

«Այդ կապակցությամբ դեկտեմբերի 20-ից Հայաստան է պատվիրակվել գնահատման և պլանավորման ժամանակավոր առաքելություն։ Դա թույլ կտա նախապատրաստվել ԵՄ քաղաքացիական դիտորդների առաքելության արագ տեղակայմանը, որը կսկսվի, երբ ԵՄ 27 անդամ պետություններ հաստատեն դրա մանդատը: Հավատարիմ իր արժեքներին, միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին՝ Ֆրանսիան, ինչպես որ ավելի քան երեք տասնամյակ, շարունակում է անխոնջ աշխատել հանուն արդար և հարատև խաղաղության Կովկասում, որից առաջին հերթին կշահի հայ ժողովուրդը»,- եզրափակել է Կոլոննան։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
24446 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին