Երևան
12 °C
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտից տեսակապի միջոցով հարցազրույցներ է տվել ֆրանսիական Marianne և La Vie հեղինակավոր պարբերականներին՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը:
Marianne պարբերականին տված հարցազրույցում Ռուբեն Վարդանյանը կոչ է արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ապահովելու Արցախի 120 000 հայերի կյանքն իրենց նախնիների հողում։ Արցախի պետնախարարը հիշեցրել է այն սադրանքների մասին, որոնք նախորդել են Արցախը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի փակմանը:
Մասնավորապես, Ռուբեն Վարդանյանը նշել է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից ի վեր Ադրբեջանը, նպատակ հետապնդելով հայաթափել Արցախը, շատ ագրեսիվ վարք է դրսևորում, ինչն արտահայտվում է շարունակվող ռազմական սադրանքներով, պարբերաբար գազի մատակարարման արգելափակմամբ և այլն:
Արցախի պետնախարարն ընդգծել է, որ չնայած այդ սադրանքներին՝ 2022 թվականի հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտում անցկացված զանգվածային ցույցով արցախահայերն արտահայտեցին իրենց վճռականությունը՝ մնալու իրենց նախնիների հողում, ինչը ցնցում առաջացրեց Բաքվում:
Խոսելով ադրբեջանական կողմի առաջ քաշած կեղծ բնապահպանական պահանջների մասին՝ Ռուբեն Վարդանյանն ասել է, որ եթե բնապահպանությունն իսկապես մտահոգում է Բաքվին, ապա Արցախը պատրաստ է ընդունել ՄԱԿ-ի կողմից պատվիրակված շրջակա միջավայրի փորձագետների միջազգային հանձնաժողովին, որը կկարողանա զննություն իրականացնել:
Պատասխանելով իրավիճակի հանգուցալուծման հնարավոր տարբերակների մասին հարցին՝ Արցախի պետնախարարը նշել է, որ միայն միջազգային ճնշումը կարող է մանդատ տրամադրել ռուս խաղաղապահներին և պարտադրել մարդասիրական օդային միջանցքի կազմակերպում՝ սննդի և դեղորայքի կարիքները բավարարելու համար. «Խնդիրն այն է, որ մենք բոլոր կողմերից շրջապատված ենք Ադրբեջանի կողմից, որը միշտ պատրվակ կգտնի՝ արգելափակելու ճանապարհը և խանգարելու մեզ ապրել: Ստեփանակերտի օդանավակայանը հիմա չի գործում ադրբեջանական սպառնալիքների պատճառով, բայց ամբողջությամբ պատրաստ է շահագործման: Եվ մենք հույս ունենք, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ը, Ֆրանսիան կկարողանան համաձայնության գալ և ճնշում գործադրել Ադրբեջանի կոռումպացված ռեժիմի վրա»:
Ռուբեն Վարդանյանն ընդգծել է, որ «աշխարհը պետք է իմանա, որ արցախցիները շատ ուժեղ են և համախմբված, բայց նրանք պետք է զգան, որ իրենք միայնակ չեն մարդկության համար մղվող այս պայքարում»:
Ֆրանսիական հեղինակավոր La Vie պարբերականը հրապարակելով Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը՝ նախաբանում նշել է, որ «2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը շրջափակվել է բնապահպան ակտիվիստների կերպարի տակ քողարկված ադրբեջանցի զինվորականների կողմից՝ առաջացնելով աննախադեպ հումանիտար աղետ»։
Պատասխանելով իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության արձագանքի մասին հարցին, Ռուբեն Վարդանյանը նշել է, որ ականատեսն ենք երկակի ստանդարտների վառ օրինակի։ «Մենք հարձակման ենք ենթարկվում ավտորիտար, ոչ ժողովրդավարական ռեժիմի կողմից, որն իր երկրում չի հարգում մարդու իրավունքները, որը լռեցնում է մամուլի ձայնը, որը համաշխարհային մասշտաբով ներգրավված է փողերի լվացման և կոռուպցիայի մեջ… Բայց այդ ռեժիմը ոչ մի պատժամիջոցների չի ենթարկվել, իսկ միջազգային լրատվամիջոցներն ու միջազգային հանրությունը հիմնականում լռություն են պահպանում։ Այս անտարբերությունը սարսափեցնում է մեզ»։
Դիտարկմանը, թե արդյոք հնարավո՞ր է խաղաղություն Ադրբեջանի հետ, Ռուբեն Վարդանյանն ասել է. «Մեր երկու ժողովուրդների միջև շատ բռնություն և մահեր են եղել, իսկ ադրբեջանական դպրոցներում տարիներ շարունակ հայերի նկատմամբ ատելություն են սովորեցնում… Դեպի խաղաղություն տանող ճանապարհը գտնելը քայլ առ քայլ, երկար գործընթաց է լինելու»։
Պարբերականի միջոցով իր ուղերձը փոխանցելով Ֆրանսիային՝ Արցախի պետնախարարը նշել է, որ Ֆրանսիան եղբայրական վերաբերմունք է ցուցաբերել հայերի նկատմամբ ցեղասպանությունից հետո։
«Ես պարզապես կցանկանայի ասել ֆրանսիացիներին. թույլ մի՛ տվեք, որ ողբերգությունը տեղի ունենա երկրորդ անգամ: Մի՛ բավարարվեք մեզ հետագայում օգնության ձեռք մեկնելով, կանխե՛ք այն, ինչ կարող է պատահել: Միշտ ավելի լավ է խուսափել աղետներից, քան ստիպված լինել կառավարել դրանք...»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT