Երևան
12 °C
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Հ. Վ.-ն, որպես գլխավոր հաշվապահ աշխատելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ում, հափշտակել է պետական բյուջեից տրամադրված և բարեգործական միջոցներից ՊՈԱԿ-ին նվիրաբերված առանձնապես խոշոր չափերի՝ 8.147.390 (8 մլն 147 հազար 390) ՀՀ դրամը:
Նախաքննությամբ պարզվել է, որ Հ. Վ.-ն, աշխատելով ռադիո-էլեկտրասարքավորումների նորոգմամբ զբաղվող ՍՊ ընկերությունում, այդ հանգամանքը թաքցրել է ՊՈԱԿ-ի տնօրենից և որպես հաշվապահ 2018թ.-ին աշխատանքի ընդունվել հիշյալ մանկատանը: Հ. Վ.-ն, ի պաշտոնե լիազորված լինելով միանձնյա տնօրինել ՊՈԱԿ-ի բանկային հաշվեհամարին առկա դրամական միջոցները, նշված հաշվին առկա գումարը 2018 թ.-ի տարբեր ամիսներին մաս-մաս փոխանցել է ՊՈԱԿ-ի հետ պայմանագրային հարաբերությունների մեջ չգտնվող՝ ռադիո-էլեկտրասարքավորումների նորոգմամբ զբաղվող վերը նշված ՍՊ ընկերության բանկային հաշվին և յուրացման եղանակով հափշտակել մանկատանը պետական բյուջեի միջոցներից տրամադրված առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 5.452.390 ՀՀ դրամը, որն այնուհետև կանխիկացրել և տնօրինել է սեփական հայեցողությամբ:
Նախաքննությամբ բացահայտվել է նաև, որ 2019 թ.-ին ՊՈԱԿ-ի բանկային հաշիվը ենթակա է եղել փակման, իսկ դրամական միջոցների մնացորդը՝ պետական գանձապետական հաշվին փոխանցման: ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը, սակայն, համապատասխան միջոցներ չի ձեռնարկել բանկային հաշվի փակման ուղղությամբ, և այդ հանգամանքից օգտվելով՝ Հ. Վ.-ն, իբրև մատուցված ծառայությունների դիմաց, ՊՈԱԿ-ի հաշվից վերը նշված նույն ՍՊԸ-ի հաշվին փոխանցել է բարեգործական միջոցներից ՊՈԱԿ-ին տրամադրված 2.695.000 (2 մլն 695 հազար)ՀՀ դրամը, որը հետագայում կանխիկացրել և տնօրինել է սեփական հայեցողությամբ:
Այսպիսով, Հ. Վ.-ն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով հափշտակել է պետությանը և ՊՈԱԿ-ին պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 8.147.390 (8 մլն 147 հազար 390) ՀՀ դրամը՝ պետությանը պատճառելով 5.452.390 (5 մլն 452 հազար 390)ՀՀ դրամի, ՊՈԱԿ-ին՝ 2.695.000 (2 մլն 695 հազար) ՀՀ դրամի գույքային վնաս:
Այնուհետև, վերը նշված հափշտակությունները քողարկելու նպատակով, Հ. Վ.-ն ՊՈԱԿ-ի համապատասխան հաշվետվություններում իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություններ է մտցրել յուրացված դրամական միջոցներն իբրև նպատակային նշանակությամբ ծախսելու վերաբերյալ: Վերոհիշյալ կեղծ հաշվետվությունները դրվել են շրջանառության մեջ՝ ներկայացվելով լիազոր պետական մարմնին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:
Վերը նշված հանցավոր արարքների համար Հ. Վ.-ին մեղադրանք է ներկայացվել:
Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Միաժամանակ նախաքննության ընթացքում ձեռք են բերվել 2018-2019 թթ. ընթացքում ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարած անձանց կողմից պաշտոնեական անփութություն կատարելու վերաբերյալ առերևույթ հանցագործության տվյալներ, որի կապակցությամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ և ուղարկվել ըստ ենթակայության:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT