Երևան
12 °C
«Մենք պետք է հասկանանք, թե ով է մեր հակառակորդը, հակառակ դեպքում ոչ մի հաղթանակ հնարավոր չէ կյանքի կոչել: Սա համատեղ գործողություն էր, ընդ որում՝ ռուսական, ոչ թե ադրբեջանական, նաև արձագանքն էր ՀԱՊԿ-ի երևանյան գագաթնաժողովում ստեղծված իրավիճակին, ավելի կոնկրետ, երբ Հայաստանի վարչապետը հրաժարվեց ստորագրել ՀԱՊԿ-ի փաստաթուղթը»:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը՝ անդրադառնալով Լաչինի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին:
«Ակնհայտ է՝ սովորական «բնապահպանները» չէին կարող 120 հազար հայի շրջափակել. այս բեմադրությունը ստեղծվել է Մոսկվայում: Սակայն այս պարագայում ինձ մտահոգում է այլ հանգամանք. ի վերջո, Ադրբեջանը, կարողացավ շատ վատ խաղաքարտեր ունենալով, օգտագործել դա՝ հօգուտ իրեն: Մի կողմից դա համակարգված էր ռուսական կողմից, մյուս կողմից էլ, երբ ադրբեջանցի «բնապահպանները» մեղադրում էին ռուս խաղաղապահներին՝ ասելով, որ իրենք նրանց այդտեղ չեն կանչել, հետևաբար, եթե իրենք չեն դա արել, արել են հայերը: Ինչպես տեսնում ենք, Ալիևն այս կերպ թե՛ հաճոյացավ Պուտինին և թե՛ ուղերձ արեց Արևմուտքին՝ կարողանալով կնքել ևս մեկ էներգետիկ պայմանագիր: Դուրս է գալիս, որ Ադրբեջանը, օգտագործելով հայկական կողմի անորոշ դիրքորոշումը, կարողացավ գրեթե պարտված վիճակում որոշակի օգուտ քաղել»,- ասում է նա:
Վերջինիս կարծիքով՝ Հայաստանի սխալն այն է, որ մենք անգամ ՄԱԿ-ում հնչած հայտարարության ընթացքում չմատնանշեցինք Ռուսաստանի մեղքն ու պատասխանատվությունն այս հարցում:
«Որքան էլ, որ զարմանալի է, դա հնչեց միայն Երևանում վարչապետի ակնարկի ժամանակ և հաջորդ օրը՝ Ալեն Սիմոնյանի ակնարկում, այսինքն՝ Երևանի ներսում ավելի կոշտ գնահատական եղավ, քան Հայաստանի ներկայացուցիչի կողմից ՄԱԿ-ում, մինչդեռ պետք է լիներ ճիշտ հակառակը: Արևմուտքի ամբիոնում մենք պետք է հստակ և հասցեագրված հայտարարություն անեինք: Սա լուրջ խնդիր է: Մենք շարունակում ենք փորձել բոլորի համար հաճելի լինել, սակայն մնում ենք տհաճ բոլորի համար»,- կարծում է նա:
Խզմալյանի դիտարկմամբ՝ սրանք այն կարևորագույն հարցերն են, որոնք քննարկվում են նաև արտախորհրդարանական նիստերի ժամանակ: Այդ ընթացքում բանավեճեր ևս լինում են: Ուրախալին, թերևս, այն է, որ եթե նախկինում հնչեցված կարծիքներից որոշները փոքրամասնության կամ անհատական կարծիքներ էին համարվում, ներկայումս այդպես չէ. բազմաթիվ հարցերում կոնսենսուս կա, հատկապես՝ կարևորի դեպքում:
«Այսօրվա աշխատանքային հանդիպման ժամանակ կրկին քննարկեցինք տարածաշրջանային և միջազգային խնդիրները՝ շեշտը դնելով Արցախի շրջափակման հարցին: Փորձեցինք ելքեր փնտրել առկա ճգնաժամից դուրս գալու ուղղությամբ: Կարող եմ ասել, որ մենք՝ որպես արտախորհրդարանական ընդդիմություն, և վարչապետը՝ որպես գործադիր իշխանության ղեկավար, սկզբունքային հարցերում համամիտ ենք և գալիս ենք ընդհանուր համաձայնության: Որոշ հարցերում դեռևս բանավիճում ենք, սակայն, կարծում եմ, այդ իմաստով ևս կկարողանանք համաձայնության գալ»,- մանրամասնում է նա:
Ըստ քաղաքական գործչի՝ մենք գործ ունենք ոչ միայն տարածաշրջանային կամ ազգամիջյան բախման հետ, այլ քաղաքակրթական, և եթե հետևողական ու ազնիվ լինենք մեր քաղաքական ընտրության մեջ՝ եվրոիտեգրման իմաստով, ապա կտեսնենք՝ Ադրբեջանն ու Ռուսաստանը հայտնվում են մեկուսացման մեջ. «Եթե ՌԴ-ի մեկուսացումն ակնհայտ փաստ է բոլորի համար, ապա ճիշտ ժամանակն է համապատասխան գործողությունների, որի շնորհիվ էլ կկարողանանք նույն վիճակին հասցնել նաև Ադրբեջանին: Ուշ թե շուտ սկսելու են գործել այն պատժամիջոցները, որոնց հիմքը ստեղծում է նաև Եվրոդատարանի որոշումը»:
Վերջինիս դիտարկմամբ՝ ՄԱԿ-ն էլ ընդամենը տարածք է, որտեղ գործում են դրա անդամ պետությունները, որոնք վերջերս հավաքվել էին մեր առաջին իսկ կոչով:
«Վերլուծելով ՄԱԿ-ի քվեարկության արդյունքները՝ հասկացանք, թե որ հարցերում ենք ստացել աջակցություն: Տեսանք նաև ռուս-ադրբեջանական դաշինքի ջախջախիչ պարտությունը, որը, սակայն, բոլորվին էլ չի նշանակում լրացուցիչ հաղթանակ. Հայաստանը դեռևս չի համարձակվում քաղել այն պտուղը, որին արժանի է: Մենք չհանդգնեցինք միջազգային ասպարեզում մատնանշել, որ սա ռուս-ադրբեջանական դաշինքն էր ու նրանց սադրանքը: Սա կարևոր էր նրանով, որ այն դիրքը, որը հիմա գրավում է Ռուսաստանը միջազգային ասպարեզում, շահեկան է մեզ համար: Կարևոր է Ադրբեջանին մոտեցնել դրան, որի ժամանակ կհայտնվենք դիվանագիտական առումով անշահեկան, սակայն քաղաքական առումով շահեկան դիրքերում, (օրինակ՝ Ուկրաինան): Այսինքն՝ հետևյալ գործիքակազմով կստանձնենք քաղաքակիրթ աշխարհի աջակցությունը»,- կարծում է զրուցակիցը:
Նատալի Մկրտչյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT