Ակադեմիական քաղաք ստեղծելու գաղափարը լավն է, կրթությունը պետք է զարգանա ճիշտ միջավայրում․ հարցազրույց ԵՊՀ ռեկտորի հետ

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը վստահ է՝ Մայր բուհն առաջիկայում դառնալու է միջազգային առաջատար կրթական և հետազոտական կենտրոն՝ որպես հիմք ընդունելով ուսանողակենտրոն գործունեությունը, միևնույն ժամանակ չանտեսելով դասախոսական քաղաքականության առավելություններն ու հնարավորությունները։ 

Պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքի, 2023 թվականի անելիքների և այլ հարցերի շուրջ Հովհաննիսյանը ծավալուն հարցազրույց է տվել «Հայկական ժամանակ»-ին:

- Պարո՛ն Հովհաննիսյան, ավարտին է մոտենում 2022 թվականը, լրացավ նաև մեկ տարին, ինչ Մայր բուհի ղեկավարումը Դուք եք ստանձնել: Կխնդրենք թվարկել այն բոլոր առանցքային փոփոխությունները, որոնք համալսարանն իրականացրել է այս մեկ տարում:

- Ծրագրերը բազմաթիվ են։ Այս տարի վերանայել ենք «Ուսումնական գործընթացի կազմակերպման կարգը», որի արդյունքում ուսումնական պլաններում ներդրվել է «շարժունության պատուհան» գաղափարը։ Դրա շնորհիվ ուսանողներին հնարավորություն է տրվել իրենց հետաքրքրությունների շրջանակում հարակից կրթական ծրագրերի ցանկից ընտրելու առարկաներ։ Վերանայված կարգով բազմազանվել են դասընթացների գնահատման բաղադրիչները, իսկ դասավանդող դասախոսներին տրվել է ազատություն՝ ընտրելու դրանց հատկացվող միավորները։ Այս փոփոխություններն ուսանողակենտրոն և դասախոսակենտրոն ուսուցման զուգակցման լավ օրինակ են։ Բացի դրանից՝ փոփոխությունների արդյունքում կրթական ծրագրերում յուրաքանչյուր տարվա առարկաների առավելագույն քանակը 11-ից դարձել է 9, գնահատման նվազագույն անցողիկ շեմը 8-ի փոխարեն սահմանվել է 10, ընդլայնվել ու հստակեցվել են կրթական ծրագրի ղեկավարի լիազորություններն ու պարտականությունները։

Այս ընթացքում մշակել ու հաստատել ենք մագիստրոսի 8 և բակալավրի 2 կրթական նոր ծրագրեր։ Ներդրել ենք «աշխատանքի վրա հիմնված» ուսուցման հայեցակարգի իրագործման երկու մոդել. «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հետ համագործակցությամբ ներդրված «Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական կրթական ծրագրի ուսանողները միաժամանակ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի մասնակիցներ են: Ուսումնական այս տարվանից բակալավրի «Լրագրություն» կրթական ծրագրի ուսումնական պլան է ներմուծվել գործատուների հետ համատեղ մշակված «Պրակտիկում» մոդուլը, որն իրականացվում է նրանց հետ համատեղ։

- Իսկ ի՞նչ փոփոխություններ եք իրականացրել գիտական ոլորտի հետ կապված։

- Գիտության ոլորտի զարգացման համար նշանակալի էր պետության ֆինանսավորման աճը 82 տոկոսով, որն ուղղվել է գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացմանը, գիտական ենթակառուցվածքների ստեղծմանն ու բարելավմանը, այդ թվում՝ հեռավար լաբորատորիաների ստեղծմանը, որը նպաստում է ինչպես հայրենադարձությանը, այնպես էլ կապերի ընդլայնմանն ու արտասահմանյան գործընկերների հետ հաղորդակցության ամրապնդմանը։ Որդեգրելով գործունեության այս տրամաբանությունը՝ մենք էլ մեր հերթին նախաձեռնել ու իրականացրել ենք մի շարք ծրագրեր։ Օրինակ՝ սահմանել ենք գիտական ներքին 5 դրամաշնորհ, որոնց տրամադրման առանցքային պայմաններն են հրավիրյալ պրոֆեսորի ներգրավումը ծրագրում, ազդեցության բարձր գործակցով ամսագրերում հոդվածների տպագրումը և այն, որ գիտական խմբի անդամներից առնվազն մեկը պետք է լինի ԵՊՀ ուսանող։ Ամփոփելով այս նախագծի առաջին տարվա արդյունքները՝ գիտական խորհրդի որոշմամբ եկող տարի տրամադրվելու է գիտական ներքին 10 դրամաշնորհ։

Էականորեն բարձրացվել է միջազգային հեղինակավոր ամսագրերում աշխատանքների տպագրվելու դեպքում ԵՊՀ դասախոսների համար սահմանված լրավճարի չափը: Բարեփոխման աշխատանքներ ենք կատարում ԵՊՀ ամսագրերի թվայնացման ու միջազգային տեսանելիության բարձրացման ուղղությամբ, այդ թվում՝ «Scopus» և «Web of Science» շտեմարաններում գրանցելու համար: Ամսագրերում գրագողության դեմ պայքարի համար ձեռք ենք բերել «Similarity Check» ու «Antiplagiat» համընկնումների և գրագողության բացահայտման համակարգերը։

- Խոսենք նաև ԵՊՀ-ում բացված նոր լաբորատորիաների մասին։ Ինչպես նաև նշեք այն կարևոր հաջողությունները, որոնք Մայր բուհը գրանցեց այս տարի։

- ԵՊՀ-ում բացվել ու նոր սարքավորումներով վերազինվել են բազմաթիվ լաբորատորիաներ ու կենտրոններ։ Հատկանշական է, օրինակ, «YSU-Krisp AI Lab» գիտակրթական հետազոտական կենտրոնի բացումը: Այն արհեստական բանականության առաջին լաբորատորիան է Հայաստանում։ ԵՊՀ-ն համագործակցություն է հաստատել աշխարհի լավագույն համալսարանների ցանկում ընդգրկված առաջատար բուհերի հետ։ Էդինբուրգի և Քեմբրիջի համալսարանների 4 ուսանող այս կիսամյակում սովորել է ԵՊՀ-ում՝ ուսումնասիրելով իրանագիտություն։ Առաջիկայում սպասում ենք ուսանողների Օքսֆորդի համալսարանից: Համագործակցություն ենք հաստատել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) հետ, որն իրականացնելու ենք երեք բաղադրիչով։ Փոխգործակցությունը մեկնարկելու է հունվարին։ 

Այս ընթացքում կազմակերպվել են ակադեմիական, մշակութային ու մարզական բազմաթիվ միջոցառումներ։ Առաջին անգամ կազմակերպվել է ԵՊՀ շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառում։ Դրան որպես հիմնական բանախոս հրավիրված էր բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Արտեմ Փաթափությանը։ Մեզ համար մեծ պատիվ և պատասխանատվություն էր հյուրընկալել Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադայի մասնակիցներին և նպաստել այդ կարևոր միջոցառման կայացմանը, որի նպատակն էր բացահայտել տաղանդավոր երիտասարդներին, խթանել գիտության ոլորտում նրանց հետագա գործունեությունն ու ընդգծել կենսաբանության կարևորությունը ներկայիս ժամանակահատվածում: Ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ էլ պլանավորել ու իրագործում ենք մի շարք ծրագրեր։

- Ի՞նչ կարևորագույն հարցեր և խնդիրներ են դեռ բաց մնում, որոնք լուծման և կարգավորման կարիք ունեն, և ի՞նչ ծրագրեր կան 2023-ի համար:

- Այս տարի հավաքագրել ենք համալսարանի խնդիրներն ու կարիքները և ծրագրել մի շարք միջոցառումներ՝ ուղղված դրանց լուծմանն ու գործընթացների լավարկմանը։ Կրթական ծրագրերի միջազգային ճանաչման ու դրանց որակի բարձրացման համար այս տարի սկսել ենք ծրագրային հավատարմագրման գործընթաց։ Բացի դրանից՝ գիտաճյուղերի զարգացման և արդյունավետ կառավարման նպատակով նախատեսում ենք ֆակուլտետների միավորում ու կրթական ծրագրերի խոշորացում։ Այժմ նախատեսվում է Ֆիզիկայի և Ռադիոֆիզիկայի ֆակուլտետների միավորումն ու վերակազմակերպումը Ֆիզիկայի ինստիտուտի։ Առաջիկայում ևս սպասվում են նման փոփոխություններ։

Ձեռնարկել ենք «Registrar» հարթակի ստեղծման աշխատանքներ։ Այն հնարավորություն է ընձեռելու ուսանողներին կրթական ծրագրի առաջարկած դասընթացների ցանկից ընտրելու առարկաները, դասախոսին և դասերի անցկացման ժամը, հետևելու առաջադիմությանն ու կազմելու իրենց անհատական ուսումնական պլանները։ Բացի դրանից՝ ուսանողները կարողանալու են տեսնել, թե ինչ ճանապարհ պիտի անցնեն մինչ կրթական ծրագրի ավարտը։ Հարթակը ծառայելու է նաև դասախոսներին՝ հնարավորություն տալով գրանցելու ուսանողների ներկայությունը, գնահատելու նրանց և այլն։ Այս պահին այն փորձնական ձևով կիրառվում է Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում։ 

ԵՊՀ-ում հանրակրթության ու բարձրագույն կրթության փոխկապակցվածությունը ապահովելու, ինչպես նաև ԵՊՀ հետազոտահենք կրթության ավանդույթներն ու մշակույթը տարածելու նպատակով ստեղծում ենք բնագիտամաթեմատիկական ուղղվածությամբ դպրոց։ Ակնկալում ենք, որ եկող ուսումնական տարվանից 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտների համար կկազմակերպենք ընդունելություն։ Այս փուլում «ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցը» դեռևս կգործի ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի տարածքում, բայց հետագայում այն կտեղափոխվի Կիևյան փողոցում գտնվող մեր մասնաշենք, որն ընդգրկվել է ՀՀ կառավարության կողմից վերանորոգվող դպրոցների ցանկում։

- Ձեր պաշտոնավարման օրոք բարձրացվեցին ԵՊՀ աշխատակիցների աշխատավարձերը: Կխնդրենք խոսեք նաև այս մասին: Ըստ Ձեզ՝ այս քայլը կրթական որակի բարձրացման վրա էական ազդեցություն կունենա՞:

- Մարդակենտրոնությունը և սոցիալական պատասխանատվությունը մեր առաջնահերթություններից են։ Մեզ համար կարևոր է մոտիվացնել մեր աշխատակիցներին և ըստ արժանվույն գնահատել նրանց կատարած աշխատանքը: Անցած կիսամյակում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ ավելացել են վարչական և ուսումնաօժանդակ կազմի աշխատավարձերը, ինչի համար հիմք են ծառայել կառուցվածքային ստորաբաժանումների օպտիմալացման արդյունքում գոյացած միջոցները: Այս սեպտեմբերից 10 տոկոսով բարձրացրել ենք պրոֆեսորների աշխատավարձը, հունվարից էլ նախատեսում ենք 10 տոկոսով բարձրացնել ԵՊՀ բոլոր աշխատակիցների աշխատավարձը։

Սոցիալական պատասխանատվության շրջանակում հիմնական աշխատակիցներին թե՛ անցած և թե՛ այս տարի վճարվել է տարեվերջյան դրամական պարգևատրում՝ նրանց հիմնական աշխատավարձի չափով, իսկ ամառային արձակուրդից առաջ՝ հիմնական աշխատավարձի 50 տոկոսի չափով։ Ծրագրել ենք նաև վերապատրաստման ու ատեստավորման նոր համակարգի գործարկում՝ խթանելու մեր աշխատանքի որակի և արդյունավետության բարձրացումը։ Եկող տարի նախատեսում ենք վերապատրաստում և ատեստավորում իրականացնել ուսումնաօժանդակ կազմի աշխատակիցների համար, որին կհաջորդի նրանց աշխատավարձերի էական բարձրացումը:

- Այս տարի նաև քննարկման տիրույթում էր ակադեմիական քաղաք ստեղծելու գաղափարը: Դրա վերաբերյալ ընկալումները խիստ տարբեր են: Անգամ խոսակցություններ սկսեցին շրջանառվել Մայր բուհի առևտրի կենտրոն դառնալու վերաբերյալ: Թեև ԿԳՄՍ նախարարը հերքել է շրջանառվող լուրերը, այնուամենայնիվ, հրապարակ նետված խոսակցությունները շարունակում են պտտվել: Ձեր դիրքորոշումը ակադեմիական քաղաք ստեղծելու վերաբերյալ:

- Ակադեմիական քաղաք ստեղծելու գաղափարը լավն է։ Առհասարակ, կրթական ու հետազոտական գործընթացները զարգացնելու համար մեզ անհրաժեշտ են համապատասխան միջավայր, քննարկումների ու վերլուծությունների հարթակներ, և այս տեսանկյունից ակադեմիական քաղաքը կարող է լրացնել այդ բացն ու տալ որակական նոր տարածություն դուրս գալու հնարավորություն։

- Պարոն Հովհաննիսյան, երբեմն նաև խոսակցություններ են շրջանառվում, թե՝ ԵՊՀ-ում դասախոսներ և ուսանողներ, քաղաքական հայացքներով պայմանավորված, արժանանում են, այսպես ասած, համալսարանի ղեկավար կազմի ոչ լավ վերաբերմունքին, անգամ՝ դուրս մնում համալսարանից: Որքանո՞վ են այս խոսակցությունները իրատեսական, և որքանո՞վ եք միտում տեսնում համալսարանի ղեկավար կազմի անվանարկման:

- Նման բնույթի այլ խոսակցություններ ևս շրջանառվում են, բայց դրանք իրականության հետ որևէ աղերս չունեն, և անիմաստ եմ համարում անգամ անդրադառնալ դրանց։

- Եվ վերջում՝ Ձեր ամանորյա շնորհավորանքը ԵՊՀ դասախոսական և ուսանողական անձնակազմին:

- Բոլորիս մաղթում եմ խաղաղություն, եռանդ ու նորանոր հաջողություններ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
34197 դիտում

Այլանդակ բարքեր են տիրում եկեղեցում. հոգևորականը բռնցքամարտիկի նման իջնում է քաղաքացու ծնոտին. տեսանյութ

«Իմ քայլը» հիմնադրամը պաշտոնապես հերքել է նվիրատուների և գործունեության վերաբերյալ տարածվող կեղծ լուրերը

Եզրափակվել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Վիեննա

Հրաչյա Հակոբյանը դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն

Տեղի է ունեցել ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը

ՀՀ ողջ տարածքում պատվիրակված շինամոնտաժային աշխատանք կիրականացնեն հաղթող ճանաչված կապալառու ընկերությունները

Առաջնահերթություններից են ամերիկյան ներդրումների և Հայաստանից դեպի ԱՄՆ արտահանման ծավալի ավելացումը. Պապոյան

Էսքան ում թքես-մրես՝ չասի շառս քաշեմ գնամ. քթներից բերելու են, մաշեն շպրտեն. այլասերել են եկեղեցին. տեսանյութ

Մինչ աղիողորմ գրում են դիվանապետի գրպանը թմրանյութ գցելու մասին, պարզվում է՝ հակառակն է տեղի ունեցել. Սաֆարյան

Տոնածառային կրքեր Գյումրիում. կոմկուսը վերակենդանացրեց Բալասանյանների ջարդոնը. Կառավարության նվերը սրտներով չէ

Արայիկ Հարությունյանն ընդունել է Ֆրանսիայի ԵՔՀ հարցերով հատուկ հանձնակատար Հյուգ Մորեին

Ովքեր են Գյումրու քաղաքապետարանի ձերբակալված պաշտոնյաները. մանրամասներ

Գյումրիում զանգվածային անկարգությունների շրջանակում 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Զորականում անչափահասին առևանգած և խուլիգանություն կատարած մեղադրյալների վերաբերյալ քրվարույթը դատարանում է

Ձերբակալություններ Գյումրիում. հայտնի է պատճառը

Անձին թմրամիջոցն իրացվել է Մայր Աթոռ դիվանատան ընդունարանում. մանրամասներ Արշակ Խաչատրյանի գործից

Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ձեռք բերվեցին գրեթե մեկ օրում

Վարչապետի գլխավորությամբ կայացել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա

ԿԸՀ նախագահն ու Տիգրան Բաբիկյանը դիտարկել են Ղրղզստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները

ՄԹ պաշտպանության պետնախարար, լորդ Վերնոն Ռոդնի Քոքերն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա

Աննա Հակոբյանի հովանու ներքո կայացավ «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի գալա համերգը

Աղբը այրած «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի պատասխանատուն կտուգանվի 200 հազար դրամով

Սյունիքի զարգացումը շարունակում է մնալ պետական քաղաքականության առաջնահերթություններից. ՀՀ նախագահը՝ մարզպետին

Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 5-ին

Վարչապետն ընդունել է ՄԹ պաշտպանության պետնախարար Վերնոն Քոքերի գլխավորած պատվիրակությանը. ինչ է քննարկվել

ՀՀ-ում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի և կորոնավիրուսային հարուցիչներ

Արարատ Միրզոյանը և Մարիա Թելալյանը քննարկել են ԺՀՄԻԳ-ի հետ փոխգործակցության հիմնական ուղղությունները

Բռնցքամարտի ԱԱ. Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ

Դպրոցում տեղյակ են եղել միջադեպի մասին. ՆԳ նախարարը Զորականի դեպքով միջնորդագիր է ուղարկել ԿԳՄՍ նախարարին

Ջերմաստիճանը կնվազի. դեկտեմբերի 7-ից սպասվում են ձյան և ձնախառն անձրևի տեսքով տեղումներ

Դատախազությունը միջնորդել է լուծարել Սևանի թերակղզում գտնվող և Փանոսյանին պատկանող հողամասի պայմանագիրը

Վարդաշենում թափառող շները խեղդամահ են արել քաղաքացուն պատկանող 18 ճագար

Կարեն Անդրեասյանը կմեկնի Լոնդոն՝ «TRIPP» նախագծի պայմանագրի աշխատանքների համար

Էդգար Շաթիրյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ

Երևանի Շիրակի փողոցում բախվել են մեքենաներ. կան տուժածներ

Բրազիլիայի ամենամեծ օդանավակայանում ուղևորներ տեղափոխող ինքնաթիռը բռնկվել է. տեսանյութ

Զեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համար

Ուկրաինայի դեսպանը և ռուս դիվանագետը հրավիրվել են Թուրքիայի ԱԳ նախարարություն

Երևանում ոչ սթափ և առանց «պռավայի» 28-ամյա երիտասարդը 4 մեքենայի մասնակցությամբ վթարի մեղավոր է դարձել