Երևան
15 °C
Վաղը՝ դեկտեմբերի 23-ին, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում նախատեսված է եղել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպում, որը չի կայանա։
Բանն այն է, որ հայկական կողմը հրաժարվել է մասնակցել բանակցություններին:
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ հայկական կողմը Մոսկվայում կայանալիք հանդիպմանը մասնակցության իր պատրաստակամությունը հաստատել էր շուրջ 2 շաբաթ առաջ՝ մինչև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը։
«Ակնհայտորեն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային առաջնահերթությունն այս պահին 2020 թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է, ինչից ելնելով հայկական կողմը խնդրել է հետաձգել Մոսկվայում նախատեսված հանդիպումը։
Միևնույն ժամանակ տեղեկացնենք, որ ի նշան Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի կառուցողականության՝ անկախ հանդիպման հանգամանքից, Ադրբեջանին են փոխանցվել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթի առնչությամբ հայկական կողմի նոր առաջարկները»,- ասել է Հունանյանը:
Միաժամանակ, այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Քննարկվել է իրավիճակը ռուսական խաղաղապահ ստորաբաժանման պատասխանատվության գոտում, որը սրվել է Լաչինի միջանցքի փակման և տարածաշրջանում հանքավայրերի շահագործման շուրջ կողմերի միջև տարաձայնությունների պատճառով։
Սերգեյ Լավրովն ընդգծել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև անխոչընդոտ հաղորդակցության ապահովման վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների խստիվ պահպանման անհրաժեշտությունը և ափսոսանք է հայտնվել, որ Երևանը հրաժարվել է այս տարվա դեկտեմբերի 23-ին մասնակցել Մոսկվայում նախատեսված Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից՝ քննարկելու խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։
Ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի, ինչպես նաև 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ռիթմիկ աշխատանքի շարունակման կարևորությունը։
ՏԱՍՍ գործակալությունն էլ գրում է, որ հայկական կողմը ոչ թե հրաժարվել է մասնակցել բանակցություններին, այլ խնդրել է տեղափոխել հանդիպման օրը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհին՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակով պայմանավորված:
Նիդերլանդները շարունակում է քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի շուտափույթ բացման համար. Ռյուտե
Վստահ էինք, որ Մարտինը գլուխ կհանի և անփորձանք կհասնի ընտանիքին. Խնձորեսկի գյուղապետ (լուսանկար)
Գյումրիում տեղի ունեցած սարսափելի վթարից երկու զոհ կա, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. հայտնի է նրանց ինքնությունը
Երևանում` վագոն-տնակում, հայտնաբերվել է տղամարդու դի
Ադրբեջանին ու Հայաստանին կոչ ենք անում թուլացնել լարվածությունը. Սպիտակ տուն
Հատակը՝ քայքայված, առաստաղը՝ բորբոսնած. կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի աշխատանքը
Ադրբեջանը կրակ է բացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների վրա
Ցիցերոնի ոսկորները գերեզմանում շարժվում են ձեր այս ելույթներից. Մի քիչ զուսպ եղեք. Հայկ Կոնջորյան
Քոչարյանի առողջականն այնքան լավ էր, որ թույլ էր տալիս տուռնիկից 10-12 ժիմ անել. Վահագն Ալեքսանյան
Հայաստանում կարգելվի արտարժույթով հիփոթեքային վարկերի տրամադրումը
Բաքուն հիմա ուժի չի դիմի, լարվածությունն Ադրբեջանի և Իրանի միջև է. Արամ Սարգսյան
Ռուբեն Վարդանյանը գրառում է արել
ԱԺ-ն քննում է Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը
Հայտնի է, թե որ դատավորը կքննի Հովիկ Աբրահամյանի գործը
Բրյունետի հոլովակն իր դիտումներով յութուբում առաջատարների շարքում երրորդն է
«Տելեգրամ»-ում նորից սկսվել է մեծ ապատեղեկատվության ալիք. ինչ պետք է իմանալ ցանցից օգտվելիս
Քանի անձ է Միասնական սոցիալական ծառայության օգնությամբ նախորդ տարի տեղավորվել աշխատանքի
Երկու ռուս զինծառայող գլխի շրջանում վնասվածքներով դիմել է Գորիսի ԲԿ
Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստները խոսել են Հայաստանի հետ խաղի մասին
Աֆղանստանում ու Պակիսատանում ուժգին երկրաշարժի հետևանքով կան զոհեր և տուժածներ
Մոլորված զինծառայողը հայտնաբերվել է
ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով 15-ամյա դեռահաս է մահացել, ևս 5 վիրավոր կա
Արևագույն տրամադրություն. Սաթենիկ Հազարյանի նոր, վառ ֆոտոշարքը
Ստեփանակերտի բնակչի նկուղում թմրանյութ հայտնաբերելիս գտել են նաև մեծաքանակ զինամթերք
Թուրքիայի ԿԸՀ-ն ընդունել է նախագահական ընտրություններին մասնակցելու 11 թեկնածուի դիմում
Սի Ծինփինն ավարտել է պետական այցը Ռուսաստան և մեկնել երկրից
Թուրքիայում ուղիղ եթերի ժամանակ սկանդալ է եղել իշխանամետ և ընդդիմադիր փորձագետների միջև
Ծխախոտի վաճառքով զբաղվող 755 տնտեսվարող իրազեկվել է ցուցադրության արգելքի մասին
Վթարի պատճառով ինը ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզի մի մասում
ՀՀ որոշ ավտոճանապարհների ձյուն է տեղում, առկա է մառախուղ
Մի քանի ժամով լույս չի լինելու Երևանի և 7 մարզի որոշ հասցեներում
Խոշոր ավտովթար Գյումրի քաղաքում․ կա 2 զոհ, 1 տուժած
Ադրբեջանը կեսգիշերին կրկին արգելափակել է Արցախի գազամատակարարումը
«Նիվայի» խմած վարորդը նախ փախուստի է դիմել, ապա հարվածել պարեկային ծառայության մեքենային
Բերման ենթարկված բարձրաստիճան պաշտոնյաներն ազատ են արձակվել. մանրամասներ
Աշխատանքային և սեռական շահագործում. ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի դեպքերը 2022-ին
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել. զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան
Պարեկների և բժիշկների անհետաձգելի գործողությունների շնորհիվ Գյումրիում երեխայի կյանք է փրկվել
Ինչ հարցեր են քննարկվել ՔՊ վարչության նիստում. մանրամասներ
Դոլարն էժանացել է. ինչ տատանումներ կան տարադրամի շուկայում
© 2023 Հայկական ժամանակ