Երևան
12 °C
«Իրազեկ քաղաքացիներ միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը կարծում է, որ Ադրբեջանը, ըստ էության, փորձում է ամեն տեսակ գործողություններով իր իշխանությունը հաստատել Արցախում: Հանքերն ու մնացած մեջբերվող հանգամանքները պարզապես պատրվակ են: Ըստ նրա՝ նաև ակնհայտ է, որ Ռուսաստանը կա՛մ չի ուզում, կա՛մ չի կարողանում դիմադրել դրան և պարտադրել, որ Ադրբեջանը չանի նոյեմբերի 9-ի հայտարարությանը հակասող քայլեր:
«ՄԱԿ-ի խորհրդում, թերևս, Ռուսաստանը միակն էր, որը չասաց՝ Լաչինի միջանցքը փակ է, այն էլ՝ այն պարագայում, երբ ՄԱԿ-ի անդամ մնացած երկրներն արձանագրեցին այդ փաստը: Բացի դա, ռուսական կողմը կրկին միակն էր, որը միջանցքի բացման վերաբերյալ ոչ մի կոչ չարեց: Սա խոսուն փաստ է այն մասին, որ ռուսները չեն կատարելու եռակողմ հայտարարության 6-րդ կետով սահմանված պարտականությունները և չեն ապահովելու Լաչինի միջանցքով անարգել երթևեկությունը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:
Վերջինիս խոսքով՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստը խոսում էր այն մասին, որ, այո՛, Հայաստանը, ըստ էության, չունի դաշնակիցներ: Ճիշտ է, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Նորվեգիան և Իռլանդիան ամենահասցեական հայտարարություններն արեցին Ադրբեջանի դեմ, որոնք որոշակի արժեքային առումով մեր դաշնակիցներն են, սակայն փաստը մնում է փաստ, որ նրանց հետ չենք կարող լինել բացարձակ դաշնակցային հարաբերություններում, որովհետև ֆորմալ առումով մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք, որն էլ ինքնին մեծ խոչընդոտ է:
«Ստեղծված իրավիճակում ռուսական կողմի նման պահվածքը խոսում է այն մասին, որ, ցավոք, մենք չպետք է հույս ունենանք, թե ռուսները կկարողանան Արցախում պահել ստատուս քվոն: Այս ամենը շատ տխուր արձանագրում է. բոլորս հույս ունեինք, որ դա տևական ժամանակ կպահպանվի, սակայն իրականությունն այլ եղավ: Մինչ այդ էլ Պուտինը զարմանում էր, թե ինչու են Հայաստանի իշխանությունները փորձում անվտանգային այլ տարբերակներ գտնել, երբ ռուս խաղաղապահներն Արցախում են. պատճառը, ինչպես տեսնում ենք, ակնհայտ է: Ռուսաստանը չի կարողանում կատարել այն, ինչ պարտավոր է, հակառակ դեպքում ՀՀ իշխանություններն այլընտրանքային տարբերակներ չէին փնտրի: Նշանակում է, որ մենք պետք է որոնենք այլ տարբերակներ, անգամ՝ ցավոտ: Ի վերջո, որքա՞ն ժամանակ կարող է Լաչինը փակ լինել, հաջորդն ինչպիսի՞ ոտնձգություն կլինի, որին ռուս խաղաղապահ առաքելությունը կրկին չի արձագանքի»,- ընդգծում է Իոաննիսյանը:
Նրա կարծիքով՝ որոշ դեպքերում հնարավոր է սահմանափակ առումով հույսը դնել միջազգային հանրության վրա, սակայն դա ենթադրում է ցավոտ զիջումներ. «Ակնհայտ է՝ բոլորս էլ կնախընտրեինք անցավ զիջումներն ու առհասարակ զիջումների բացակայությունը, սակայն ամեն բան տանում է նրան, որ դա դառնա այլընտրանք և իրականություն»:
Վերջինիս խոսքով, այնուամենայնիվ, ՄԱԿ-ի ԱԽ նիստը իրավիճակին համահունչ, ադեկվատ և հաջողված քայլ էր, որի բոլոր անդամները, բացի Ռուսաստանից, արձանագրեցին Լաչինի փակ լինենն ու դրա բացման անհրաժեշտությունը՝ հայտարարելով, որ Ադրբեջանը պետք է բացի այն: «Սա Հայաստանի դիվանագիտական ջանքերի արդյունքն է»,- շեշտում է նա:
Ըստ զրուցակցի՝ անհասկանալի է նաև ՀՀ-ում որոշ քաղաքական ուժերի և գործիչների պահվածքը, որոնք փորձում են փաստաբան դառնալ Պուտինի և Ալիևի համար: Կան այնպիսիններն էլ, որոնք բացեիբաց ասում են՝ Լաչինի միջանցքը փակ չէ: Տպավորություն է, որ այդ մարդիկ ոչ թե ՀՀ պատգամավոր են, այլ ՌԴ: Սա չափազանց մտահոգիչ իրողություն է:
«Ցավալի է, որ ստեղծված իրավիճակում շուրջ 25 պատգամավոր դեմ քվեարկեց հետախուզության ստեղծմանը: Անկեղծ ապշած էի: Եթե որոշները գոնե ասեին, որ արտաքին հետախուզությունը ոչ թե այսպես, այլ այնպես պետք է ստեղծվի, կհասկանայի, սակայն դեմ լինել դրա ստեղծմանը, ապշելու բան է: Հարց է առաջանում՝ նրանք դե՞մ են Հայաստանի ուժեղացմանը և որ մեր երկիրն ունենա պետական մարմին, որը կկարողանա տեղեկություն հայթայթել՝ դրանք տալով իշխանությանը, որն էլ համապատասխան որոշումներ կկայացնի: Ցավոք, Ադրբեջանը մեր մասին ավելի շատ բան գիտի, քան մենք: Ինչպես վերջերս պարզ դարձավ, անգամ հետախուզական գործակալներ ուներ, որոնցից մեր մասին ինֆորմացիա էր կորզում: Նշանակում է, որ այդ պատգամավորները դեմ են, որ ՀՀ-ն էլ սույն ուղղությամբ աշխատի»,- ասում է նա:
Իոաննիսյանի դիտարկմամբ՝ որոշ մարդիկ նախընտրում են, որ Հայաստանը ավերակների վերածվի. «Նրանց համար կարևոր է, որ իրենք իշխանության մնան, և ոչ ոք իրենցից իրենց թալանած գույքը չխլի: Ի վերջո, Ազգային ժողովում հիմա այնպիսի մարդիկ և խմբակցություններ են, որոնք պետք է լինեին բանտում»:
Նատալի Մկրտչյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT