Երևան
12 °C
Դեկտեմբերի 20-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցոթյամբ տեղի է ունեցել հանդիսավոր նիստ՝ Հայաստանի անվտանգության մարմինների աշխատողի օրվա առիթով։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԱԾ-ն։
Բացման խոսքով հանդես է եկել ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Արմեն Աբազյանը, ով շնորհավորել է ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ և ներկայացրել 2022 թվականի ընթացքում կատարած աշխատանքի առավել նշանակալի արդյունքները։
«Աշխարհաքաղաքական ներկայիս դիմակայության և մեր տարածաշրջանում ծավալվող զարգացումների ընդհանուր խորապատկերում Ազգային անվտանգության ծառայության կողմից իր առջև դրված խնդիրների իրագործման շրջանակներում արձանագրվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության արտաքին սպառնալիքների տիրույթում նոր զարգացումներ, վտանգներ և դրանց տարատեսակ դրսևորումներ, որոնց ժամանակին բացահայտման, գնահատման, հակազդման և չեզոքացման ուղղությամբ Ծառայության կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր», - ասել է Աբազյանը:
ԱԱԾ տնօրենը իր ելույթում նշել է, որ հատուկ ուշադրության կենտրոնում են պահվում 2022 թվականի ընթացքում «Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով» միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների համակարգումը, որը փոխանցվել է Ազգային անվտանգության ծառայությանը, ինչի շրջանակներում ձևավորվել է նոր հանձնաժողով և դրան կից աշխատանքային խումբ:
«Հանձնաժողովն արդեն հրավիրել է նիստեր և ձեռնամուխ է եղել այս ոլորտում տարբեր գերատեսչությունների աշխատանքների համակարգմանը: Կազմակերպվել են մի շարք հանդիպումներ գերեվարված և անհայտ կորած անձանց ծնողների հետ, որի ընթացքում քննարկվել են վերջիններիս կողմից բարձրացված հարցերը և հանձնաժողովի անդամներին տրվել են կոնկրետ հանձնարարականներ», - ասել է Արմեն Աբազյանը:
Ամփոփելով 2022թ․ ընթացքում Ազգային անվտանգության մարմինների հիմնական ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքները՝ Աբազյանը փաստել է, որ դեռևս առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ, որոնց ուղղությամբ ԱԱԾ-ի կողմից իրականացվում են ամենօրյա հետևողական աշխատանքներ՝ դրանք վերացնելու ուղղությամբ:
«Հավաստիացնում եմ, որ Ազգային անվտանգության ծառայությունը տիրապետում է երկրում տիրող օպերատիվ իրավիճակին և հետևողական շարունակելու է ապահովել անձի, հասարակության և պետության անվտանգությունը, երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը, տնտեսության բնականոն զարգացումը, ինչպես նաև չեզոքացնելու է պետության ներքին և արտաքին անվտանգության սպառնալիքները»,- նշել է ՀՀ ԱԱԾ տնօրենը:
Մասնագիտական տոնի կապակցությամբ անվտանգության մարմինների աշխատակիցներին շնորհավորել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով բարձր գնահատելով Ազգային անվտանգության ծառայության աշխատանքն ու նվիրվածությունը, նշել է․
«Ազգային անվտանգության ծառայությունն այն մարմինն է, որի աշխատանքի ծավալը և արդյունավետությունը ոչ բոլորին է տեսանելի և տեղեկատվությունը հասանելի, դա ծառայության առանձնահատկություններից է և սա ես ընդգծում եմ նրա համար, որ գնահատում եմ ԱԱԾ-ի նվիրված աշխատանքը։ Ազգային անվտանգության ծառայությունը մեր պետության կարևորագույն հիմնասյուներից է՝ մի մարմին, պետական կառավարման մի համակարգ, որը պարտավոր է լինել ամենապետականամետը և մյուս կողմից, մի մարմին, որը տիրապետում է երկրում և նրա շուրջ առկա բոլոր խնդիրների մասին ամբողջական տեղեկատվությանը։
Քանի դեռ մեր երկրի անվտանգության բոլոր մարտահրավերները հասցեագրված չեն՝ դա նշանակում է, որ մեր բոլորի աշխատանքը բավարար չափով արդյունավետ չեմ կարող համարել, որովհետև մենք առնչվում ենք ոչ սովորական մարտահրավերների»:
Մասնագիտական տոնի առթիվ ՀՀ վարչապետի կողմից ԱԱԾ մի շարք աշխատակիցներ ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար արժանացել են պետական պարգևների, շնորհակալագրերի և հուշամեդալների:
Օրվա խորհրդին համահունչ՝ ՀՀ ԱԱԾ տնօրենը, տեղակալները, դեպարտամենտի ղեկավարները և ՀՀ ԱԱԾ ՍԶ հրամանատարը հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարելիս զոհված և հերոսացած սահմանապահների հիշատակին կանգնեցված խաչքար-հուշակոթողներին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT