Հունվարի 1-ից չունենալով հավաստագիր՝ բուժաշխատողը կզրկվի աշխատանքից․ նրան չազատելու դեպքում որքան կտուգանվի գործատուն

Բժիշկ, բուժքույր կամ առողջապահական ոլորտի ցանկացած ուղղվածության մասնագետ, եթե մինչև հունվարի մեկը չկարողանա ստանալ շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր, ապա կզրկվի աշխատանքից։ Սա ՀՀ առողջապահության նախարարության ընդունած նոր կարգով է հաստատվել, որը ընդգրկում է 2016 թվականի մայիսի 4-ից 2023 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածը։

Հավաստագիրը բուժաշխատողի ինքնուրույն մասնագիտական գործունեությունը շարունակելու թույլտվություն է։ Այս գործընթացը մեզ մոտ մեկնարկել է այս տարվա հունիսից։ Այսօրվա դրությամբ 20 հազար հավաստագրված բուժաշխատող կա։ Նույնքան մասնագետ էլ սպասում է հավաստագրվելու իր հերթին։ Թե՛ ՀՀ մարզերի, թե՛ մայրաքաղաքի բուժաշխատողներն իրազեկված են կարգի մասին և տեղյակ՝ ինչպես կարող են կուտակել  մասնագիտական կրեդիտները։

Առողջապահության ազգային ինստիտուտի մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի ղեկավար Լիլիթ Հարությունյանը հիշեցնում է՝ հավաստագրում ստանալու համար բժիշկները պետք է հավաքեն առնվազն 220, դեղագետները՝ 160, միջին բուժաշխատողները՝ 140, դեղագործները՝ 100 ՇՄԶ կրեդիտ:

«Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում վերջինս պարզաբանում է՝ Հայաստանում գործում է ՇՄԶ կրեդիտների 3 տեսակ՝ տեսական, գործնական և ինքնակրթության կամ ինքնազարգացման համար շնորհվող․ «Այս հավաստագիրը տրվելու է օրենքով նախատեսված դեպքերում՝ ՇՄԶ կրեդիտներ հավաքելու և յուրաքանչյուր շրջափուլում առնվազն երեք տարվա մասնագիտական գործունեություն իրականացնելու համար։ Մեր բոլոր բուժաշխատողները տեղեկացված են այս գործընթացից։ Անհրաժեշտ կրեդիտները հավաքելուց հետո ստանում են իրենց հավաստագիրը, որը հնարավորություն է տալիս առողջապահական ոլորտում շարունակել աշխատանքը»:

Ոլորտի մասնագետներին հավաստագիրը տրվում է հինգ տարի ժամկետով։ Բուժաշխատողը հնարավորություն ունի մասնակցելու վերապատրաստման դասընթացներին, մասնագիտական միջոցառումներին, սեմինարներին, գիտաժողովներին և այդպիսով իր համար կուտակել համապատասխան կրեդիտները։ Ընդ որում՝ արտերկրի կրեդիտավորող մարմինների կրեդիտավորած միջոցառումների շրջանակներում շնորհված ՇՄԶ կրեդիտները ՀՀ-ում նույնպես ճանաչվում են:

«Տեսական կրեդիտները շնորհվում են ՀՀ-ում կամ այլ պետություններում տեսական մասնագիտական դասընթացներին, օրինակ՝ սեմինար, դասախոսություն, գիտաժողով, համագումար և այլնի մասնակցության կամ իրականացման համար: Գործնական կրեդիտները շնորհվում են ՀՀ-ում կամ այլ պետություններում գործնական ակտիվություն պարունակող գիտագործնական միջոցառումներին, օրինակ՝ վարպետաց դասի մասնակցության համար: Ինքնակրթության, ինքնազարգացման կրեդիտները տրամադրվում են էլեկտրոնային ուսուցողական նյութերի (տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով մշակված կրթական նյութերն են, որոնք տեղադրվում են կրթական համակարգում) յուրացման կամ դրանց մշակման, ինչպես նաև գիտական աշխատանքների, աշխատությունների հրատարակման համար»,- նշում է մասնագետը։

Բուժաշխատողների կրեդիտների ճնշող մեծամասնությունը պետք է լինի մասնագիտական կրեդիտ: Միայն ավագ բուժաշխատողի դեպքում՝ 20 և միջին բուժաշխատողի դեպքում 15 կրեդիտները պետք է լինեն հարակից թեմաններից: Ընդհանուր առմամբ, պետք է լինեն 5 տեսական, 5 գործնական, 5 ինքնակրթության կրեդիտներ: Ինքնակրթության բլոկում էլեկտրոնային ուսուցողական նյութերի շրջանակում ավագ բուժաշխատողի համար կարելի է հավաքել 40, միջին բուժաշխատողի համար՝ 30 կրեդիտ, դրան հավելյալ՝ 3 տարվա մասնագիտական գործունեությունը:

Յուրաքանչյուր բուժաշխատող պետք է մինչև հունվարի մեկն արդեն ստանա իր հավաստագիրը, հակառակ դեպքում օրենքը կարգելի նրան շարունակել աշխատանքը։ Գործատուն պետք է հավաստագիր չունեցող մասնագետի հետ խզի աշխատանքային հարաբերությունները, իսկ եթե չի անում, ապա ենթարկվում է տուգանքի։

Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի՝ իրավական հարցերով խորհրդական Կարինե Աբրահամյանն էլ պարզաբանում է. «Շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր չունեցող անձին, բացառությամբ առաջին անգամ մասնագիտական գործունեություն իրականացնող՝ համապատասխան մասնագիտական կրթություն, որակավորում և մասնագիտացում ունեցող անձին, աշխատանքային պարտականություններ իրականացնել թույլատրելը, վերապահումով հավաստագիր ունեցող անձին ինքնուրույն մասնագիտական աշխատանքային պարտականություններ իրականացնել թույլատրելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով»:

Այսինքն՝ 300 հազար դրամի չափով, եթե գործատուն նույն խախտումը կրկնում է մեկ տարվա ընթացքում, ապա դա էլ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով։ Այսինքն՝ 600 հազար դրամի չափով։ Աշխատանքից ազատված բուժաշխատողը որոշման դեմ չի կարող բողոքարկել, քանի որ ամեն ինչ արվում է օրենքին համապատասխան։ Փոխարենը հնարավորություն ունի մասնակցելու հավաստագրման գործընթացին և անհրաժեշտ կրեդիտները հավաքելուց հետո նորից դիմի թափուր հաստիքի համար և անցնի աշխատանքի։

Մասնագետները շեշտում են՝ այս գործընթացը միտված է նաև Հայաստանի առողջապահական ոլորտի բարձրացմանը, բարելավելու Հայաստանի բժշկական կրթության որակը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
22288 դիտում

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը