ՀՀ-ում կկառուցվի արվեստների, արհեստների ու տեխնոլոգիաների ամենամեծ դպրոցը․ տարածքն արդեն ընտրված է՝ կգործի Փարաքարում

Շուտով Հայաստանում կհիմնադրվի առաջին արվեստների, արհեստների ու տեխնոլոգիաների ամենամեծ դպրոցը։ Այն կգործի Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին հայտնում է Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը։

Ծրագիրը կյանքի է կոչվում Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի, Փարաքար համայնքի, «Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի անվան» բարեգործական հիմնադրամի և բարերար Նշան Կարայանի հետ կնքված համագործակցության հուշագրով։

«Շենքն արդեն ընտրվել է, շուտով կսկսվեն քանդման աշխատանքները։ Ինժեներական դպրոցը կառուցվում է Փարաքարի Իսահակ Գասպարյան 2 հասցեում։ Մենք հստակ գիտենք՝ ինչ ենք կառուցում։ Առաջին հարկում ունենալու ենք աշխատարաններ, որտեղ արտադրական մաս է լինելու։ Այսինքն՝ ուսանողների համակարգչային արտադրանքը ստեղծվելու է տեղում»,- մանրամասնում է Եղոյանը։

Հուշագրի շրջանակներում բարերարը, ըստ Փարաքարի փոխհամայնքապետ Գոռ Սարիբեկյանի, տրամադրելու է շուրջ 1 մլն դոլար, հնարավոր է՝ նաև ավելին, ինչի շնորհիվ ունենալու են 300 ուսանողի և աշակերտի համար նախատեսված նորագույն տեխնոլոգիաներով և պայմաններով հագեցած կրթահամալիր։

«Սա հնարավորություն կտա 3 տարում ունենալ այնպիսի սաներ, որոնք իրենց հետագա ուսումը կկարողանան շարունակել բուհերում՝ լինելով ավելի պատրաստված և սեփական մասնագիտության հարցում ավելի կողմնորոշված»,- համոզված է Սարիբեկյանը։

Ամալյա Եղոյանն էլ ընդգծում է՝ Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը լինելու է դպրոցի կրթական ծրագրերի գլխավոր օպերատորը։ ՀՀ-ում առաջին արվեստների, արհեստների ու տեխնոլոգիաների դպրոցում թվային հմտությունները կիրառվելու են բոլոր ոչ թվային ոլորտներում:

«Այսինքն՝ տեխնոլոգիաները և ինժեներիան լինելու են ամենուր։ Անկախ ուսուցանվող առարկաներից՝ լինի՝ երաժշտություն, մաթեմատիկա, գրականություն, թե հայոց լեզու, նորարարություններն ու թվայնացումը լինելու են առաջին տեղում»,- ասում է Գյումրու ԳՏՏԿ գործադիր տնօրենը։

Դպրոցը կառուցվում է Փարաքարում հստակ առաքելությամբ՝ ապահովել միջմարզային համագործակցությունն ու երիտասարդների համախմբումը։ Այստեղ հանգստյան օրերին մենթորների օժանդակությամբ տեխնոլոգիական արտադրանքներ են ստեղծելու Հայաստանի բոլոր մարզերի աշակերտները: Ծրագրին մեծապես աջակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

մմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմ.jpg (514 KB)

«Կարծում եմ՝ այս ծրագրի իրագործումը ևս մեկ մեծ քայլ է՝ ուղղված Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի ապակենտրոնացմանը դեպի մարզեր և երիտասարդներին վաղ տարիքից ոլորտ ներգրավելուն։ ԳՏՏԿ-ի ծրագրերի գերնպատակը միջմարզային համագործակցության խթանումն է, որ ոչ մեկը չնշի՝ Շիրակից է, Լոռիից է, Տավուշից է, այլ բոլորն աշխատեն մեկ ուղղությամբ»,- ասում է Ամալյա Եղոյանը:

Որպեսզի տարբեր մարզերից երիտասարդներն առանց խնդիրների հասնեն Փարաքար, պատասխանատուները քննարկում են փոխադրամիջոց ունենալու հարցերը։ Հավանաբար ձեռք կբերեն սեփական էլեկտրաավտաբուսներ։

Շինարարությունը Փարաքարում կմեկնարկի 2023 թվականի սկզբին։

Սամսոն Մատինյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
38387 դիտում

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները