Երևան
12 °C
«Հաշվի առնելով Ադրբեջանի ներկայիս սադրանքները՝ հայկական կողմը պետք է ամեն բան հաշվարկված անի և հայցի ռուսական կողմի երաշխավորությունը, քանի որ այնպիսի ուղիղ պարտավորություններ, ինչպիսիք են Լաչինի միջանցքի անխափան աշխատանքը, որն այս պահի դրությամբ հարցականի տակ է դրված, չեն իրականացնում ռուս խաղաղապահները:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրուցում ասում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը:
Անդրադառնալով Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի այն պնդմանը, որ պետք է բացվի օդային միջանցք՝ մարդասիրական բեռներով ինքնաթիռների ԼՂՀ մեկնման համար՝ վերջինս նկատում է. «Այն պահից, երբ դեռ նախկին իշխանությունները գործարկեցին օդանավակայանը, պաշտոնական թռիչքներ որպես այդպիսին չեղան՝ հաշվի առնելով այն ժամանակվա առկա վտանգները: Արվող հայտարարությունների տակ չգիտեմ, թե ինչ հաշվարկներ են դրված: Օդային միջանցքի գործարկման համար անհրաժեշտ են հստակ երաշխիքներ և ըմբռնում միջազգային հանրության ու խաղաղապահների կողմից, որպեսզի այն լինի անվտանգ հաղորդակցության միջոց՝ չդառնալով սադրանքի, ինչու ոչ՝ նաև խոցման առարկա. նման փորձ, ցավոք, ունեցել ենք: Սա պետք է լինի համակողմանի քննարկված և հաշվարկված քայլ: Օդային ուղին միշտ բաց է, և կարելի է գնալ, սակայն դրա համար խիստ անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ»:
Վերջինս կարծում է՝ այս հարցում մեծ դերակատարում ունի Արցախի իշխանությունը, որը ռուս խաղաղապահների հետ պետք է քննարկի առկա իրավիճակն ու լուծումներ փնտրի:
«Փաստացի ներկայումս քաղաքացիական հագուստով անձինք փակել են Լաչինի ճանապարհը, և, եթե ռուսական կողմը շահագրգռված է սույն կապի վերականգմամբ, պետք է ուղերձ հղի ադրբեջանական կողմին՝ օդային որևէ սադրանքից զերծ մնալու համար: Ցավոք, մենք տեսնում ենք, որ Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ ռուսական կողմը միայն միակողմանի կոչ է անում Ադրբեջանին, այն էլ՝ որոշակի վերապահումներով»,- ընդգծում է Խաժակյանը:
Նրա համոզմամբ՝ ադրբեջանական կողմն ամեն բան անում է ճնշումների և սադրանքների միջոցով, որպեսզի «հանգիստ» թողնեն Լաչինի միջանցքը, իսկ պահանջը մեկն է՝ ՀՀ-ի տարածքում ստանալ արտատարածքային միջանցք և շտապեցնել ստորագրել խաղաղության պայմանագիրը:
«ՀՀ իշխանությունները հետևողական հայտարարություններ են անում այն մասին, որ ՀՀ սուբյեկտայնությունը զիջման ենթակա չէ, և, եթե անգամ դա իրականացնում են սադրանքների գնով, մենք դրանց չենք տրվելու: Վատ է, որ մինչ այժմ միջանցքը փակ է, սակայն, կարծում եմ, Հայաստանում և Արցախում գիտակցում են, թե ինչի համար է այդ ամեն արվում»,- նշում է նա:
Միանշանակ է, որ ռուս խաղաղապահների ուղիղ պարտավորությունն է ԼՂ և ՀՀ անխափան կապի պահպանումը, ասում է Խաժակյանը, սակայն նրանք դա չեն անում, փոխարենը զբաղված են թողտվությամբ. «Գուցե էմոցիոնալ գնահատականի հարց է՝ չե՞ն ուզում, թե՞ չեն կարողանում իրականացնել, սակայն քաղաքական իմաստով տարբերությունը մեծ չէ: Փաստացի առկա իրավիճակի արդյունքն այն է, որ ռուս խաղաղապահների վարած բանակցություններն ադրբեջանցիների հետ միջանցքի բացման մասով արդյունք չեն տալիս»:
Վերջինիս խոսքով՝ կարևոր չէ, թե ում հովանավորչությունն ունի Ադրբեջանը: Ի վերջո, ռուսական կողմից չեղավ ուղիղ հայտարարություն ադրբեջանական կողմին առ այն, որ նրանք պետք է անհապաղ բացեն Լաչինի միջանցքը, դրա փոխարեն խոսվեց միայն ինչ-որ պարտավորությունների մասին: Ստեղծված իրավիճակում Հայաստանը բոլորովին էլ արժանի չէ որևէ ակնարկային հայտարարությունների:
«Ադրբեջանը չափում է կարմիր գծերը, և սա նրա կողմից կատարվող շարունակական գործընթաց է, որով ամեն անգամ կարողանում է էլ ավելի առաջ տանել դրանք: Առաջ նրանք սահմանային ներխուժումներ էին իրականացնում, իսկ հիմա իրավիճակը հասել է այն կետին, որ մխրճվել են ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի: Եթե առաջիկայում բացեն ճանապարհը, միևնույն է, հաջորդ անգամ դիմելու են որևէ այլ սադրանքի: Մեր խնդիրն է անդադար պահանջատեր լինել և եռակողմ հայտարարությամբ սահմանված ռուսական կողմի պարտավորությունները մատնանշել՝ ցուցաբերելով տոկունություն ու պատրաստվածություն հաջորդ սադրանքներին»,- ասում է նա:
Ըստ զրուցակցի՝ սա պետք է անենք այնքան ժամանակ՝ մինչև աշխարհաքաղաքական իրավիճակն ավելի բարենպաստ դառնա մեր պետականության համար. «Այս պահին ակնհայտ է, որ խնդիրը լուծում չունի. միակ լուծումը դիմադրելն է, սակայն ես շարունակում եմ պնդել, որ այս փուլում, անկախ բոլոր սադրանքներից, խաղաղության գործընթացը չպետք է դադարի, ինչպիսի արդյունք էլ, որ այն ունենա: Հայկական կողմն այս ժամանակահատվածում պետք է հետևողական լինի այդ օրակարգին, որն էլ այժմ անում է»:
Նատալի Մկրտչյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են
Ռուբիոն հայտարարել է, որ Լավրովի հետ քննարկել է պատերազմին վերջ դնելու անհրաժեշտությունը
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Մարմաշենում կստեղծվի «Կանաչ տեխնոլոգիաների հաբ». Կառավարությունն ուղղակի վաճառքով համայնքային հող կտրամադրի
«Գլոբալ Կոլիբրի» ՍՊԸ-ի 31-ամյա աշխատակցուհին կասկածվում է ընկերությունից շուրջ 14 մլն դրամ հափշտակելու համար
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Աբովյան» ՔԿՀ և առանձնազրույց ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի և Մոնղոլիայի միջև վիզային համաձայնագրում փոփոխությունների վավերացմանը
1980-ական թվականներին հիմնադրված մանկապարտեզն առաջին անգամ հիմնանորոգվել է. տեսանյութ
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Մարալիկում մի քանի ժամ ջուր չի լինի
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ
ՀՀ-ն մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ բազմոլորտ հարաբերությունների ընդլայնումն ու զարգացումը. Նիկոլ Փաշինյան
Քաղաքացու համար լավագույն գործառույթներից է ծառայել պետությանը. պետական ծառայությունը լուրջ փորձառություն է
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ է ջրամեկուսացման և երեսարկի բետոնացման աշխատանքը
«Համեղ և որակյալ սնունդ՝ զինծառայողների համար». ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել
Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս
Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել
Զինվորի մահվան դեպքով ձերբակալվել են նրա ծառայակից ընկերները՝ սերժանտ և շարքային
Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT