Երևան
12 °C
Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական կազմակերպության միջև դրամաշնորհի հատկացման պայմանագիր է ստորագրվել։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
Պայմանագրի ստորագրման արարողությանը ներկա են գտնվել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, նախարարության Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման, «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության հիմնադիր և գլխավոր տնօրեն Անտրէ Գումուշճեանը, հրավիրված այլ հյուրեր։
Այս տարվա սկզբին Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը հայտարարել էր Մարդկային Անվտանգության «Grassroots» դրամաշնորհային ծրագիր (GGP) մինչև 10.000.000 Ճապոնական յենի չափով։
«Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունը մասնակցել է մրցույթին ու շահել դրամաշնորհ 35.515.903 դրամի /89.870 $/ չափով։
Ողջունելով գործընկերներին՝ նախարարի տեղակալն անդրադարձել է կանաչ օրակարգին և Հայաստանի Հանրապետությունում անտառապատ տարածքների ավելացման կառավարության ծրագրին և հույս հայտնել, որ Կառավարության առաջնահերթությունները կիսող այս ծրագիրն ի վերջո կծառայի իր նպատակին։
Նախարարի տեղակալը նաև առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը մշտական աջակցության և մեր երկրի կայուն զարգացմանն ուղղված շարունակական ներդրումների համար։
Դեսպան Մասանորի Ֆուկուշիման իր հերթին հույս է հայտնել, որ այս ծրագրի շնորհիվ կբարելավվի տնկիների որակը, որը չափազանց կարևոր է ծառատնկման աշխատանքների համար։ Դեսպանն իր վստահությունն է հայտնել, որ այս օժանդակությունը բարձրացնելու է տարածաշրջանի բնակիչների կյանքի որակը։
Պարոն Անտրէ Գումուշճեանը նույնպես շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանն այս կարևոր ներդրման համար և փաստել, որ ջերմոցի կառուցումը մեծապես կնպաստի անտառտնկման աշխատանքների առավել որակյալ և ժամանակային առումով ճշգրիտ իրականացմանը։
Լոռու մարզում անտառվերականգնման համար ջերմոցի կառուցման և հակակարկտային ցանցի ստեղծման ծրագրի շրջանակում «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական կազմակերպությունը կառուցելու է 506 քմ տարածքով անտառային տնկիների ջերմոց Գուգարքում գործող կազմակերպության տնկարանի տարածքում, ինչպես նաև տեղադրելու է հակակարկտային ցանց նույն տնկարանի 6600 քմ տարածքի վրա։
«Իմ անտառ Հայաստան» կազմակերպությունը ստեղծվել է 2019 թվականին՝ նպատակ ունենալով ավելացնել Հայաստանի անտառծածկույթը և նպաստել անտառների պահպանմանը։ Իր գործունեության 3 տարիների ընթացքում արդեն իրականացրել է ավելի քան 1 մլն ծառի անտառտնկման և անտառվերականգնման աշխատանքներ Լոռու և Տավուշի մարզերի 315 հա տարածքում։
Քանի որ կազմակերպությունը մեծացնում է իր արտադրողականությունն ու անտառպատման ծավալները, անհրաժեշտ է ստանալ ավելի մեծ քանակով ու որակյալ տնկիներ։ Ջերմոցը հնարավորություն է տալու տարեկան աճեցնել լրացուցիչ 115․200 անտառային ծառատեսակների տնկիներ փակ արմատային համակարգով, իսկ հակակարկտային ցանցի շնորհիվ կբարելավվի տնկարանի արդյունավետությունն ու բաց արմատային համակարգով որակյալ տնկիների ստացումը, քանի որ այն տնկիները, որոնք առավելապես զգայուն են եղանակային պայմանների նկատմամբ, պաշտպանված կլինեն։
Կարևորելով Շրջակա միջավայրի նախարարության և «ՄԱՅ ՖՈՐԵՍԹ ԷՅԷՄ» հասարակական կազմակերպության միջև առկա արդյունավետ համագործակցությունը և հաշվի առնելով, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության ու բնական պաշարների ողջամիտ օգտագործման, անտառների վրա վնասակար ներգործությունների կանխարգելման կամ նվազեցման, ինչպես նաև անտառների կայուն կառավարման, պահպանության, պաշտպանության, վերարտադրության ու օգտագործման կարևորությունը, 2022 թվականի ապրիլի 12-ին Շրջակա միջավայրի նախարարությունը և «ՄԱՅ ՖՈՐԵՍԹ ԷՅԷՄ» հասարակական կազմակերպությունը համագործակցության հուշագիր են կնքել։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն
ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը
Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը
Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է
Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար
Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ
Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ
Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո
Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ
Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ
Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել
Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան
Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT