Երևան
12 °C
Դեկտեմբերի 12-ին «Յուքոմ» ընկերության հովանավորությամբ Երևանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է «Բուկինիստ 90» տոնակատարությունը և «Գրքի մրցանակաբաշխություն 2022»-ը։
Այս տարի լրացել է Մաշտոցի 20 հասցեում գործող «Բուկինիստ» գրախանութի գործունեության 90 տարին, ինչը եզակի ու կարևոր իրադարձություն է երկրի մշակութային կյանքում։ Այս տարիների ընթացքում, դիմակայելով բոլոր դժվարություններին, գրախանութը ոչ միայն չի փակվել, այլև կարևոր դեր է խաղացել սերունդների ձևավորման և կայացման գործում։
«Մտածեցինք, որ Հայաստանում քիչ կան այնպիսի մշակութային կամ բիզնեսային օբյեկտներ, որոնք ի սկզբանե իրենց ստեղծման օրից մինչեւ հիմա գործում են նույն պրոֆիլով, նույն գործն են անում: Դա մեր դեպքում Մաշտոցի 20 գրախանութն է, որը ստեղծվել է 1932 թ. եւ մինչեւ այսօր գործում է, ընդ որում՝ գործում է ավելի լայն մասշտաբով: Խորհրդային տարիներին այնտեղ 75 քմ-ի վրա էինք աշխատում, հիմա՝ ավելի քան 350 քմ-ի: Ժամանակին 4 աշխատակից կար, հիմա միայն այդ օբյեկտում 20 մարդ է աշխատում, իսկ ընդհանրապես «Բուկինիստ» ՍՊԸ-ն իր գործունեությունը սկսել է 1997 թ., սկսել է 4 հոգով, այժմ Բուկինիստում աշխատում է 110 մարդ», - նշել է Բուկինիստի տնօրեն Խաչիկ Վարդանյանը։

Գրքի մրցանակաբաշխության ընթացքում առանձնացվել էր 7 անվանակարգ («Տարվա ամենապահանջված գեղարվեստական գիրք», «Ոչ գեղարվեստական գիրք», «Մանկական գիրք», «Հայ հեղինակ», «Օտարագիր հայ հեղինակ», «Մանկագիր», «Հրատարակչություն») և մեկ հատուկ մրցանակ՝ «Լավագույն ընթերցող», որին, ի դեպ, արժանացել է «Յուքոմ» ընկերության Տեղեկատվական անվտանգության բաժնի ղեկավար Կարեն Գասպարյանը՝ ամբողջ տարվա ընթացքում պարբերաբար մեծ ծավալով մասնագիտական և գեղարվեստական գրականություն ձեռք բերելու համար։
Հանձնելով մրցանակը տարվա լավագույնը ճանաչված «Մանկական գիրք» անվանակարգի հաղթողին՝ «Յուքոմ» ընկերության ռազմավարական զարգացման տնօրեն Գագիկ Արզումանյանը նշել է․ «Կարծում եմ՝ մերօրյա Հայաստանում եզակի կլինեն այնպիսի հաստատությունները, որոնք անցել են ժամանակի փորձության միջով և ինը տասնամյակ շարունակ հայ հասարակությանն ուրախացրել են իրենց նվիրումով։ «Յուքոմ» ընկերության ընթերցասեր անձնակազմի և բաժանորդների կողմից շնորհավորում եմ «Զանգակ» հրատարակչությանը «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» գիրքը հայ ընթերցողին մեսրոպատառ ներկայացնելու և զանգվածային հավանությանն արժանանալու համար»։

Հաղթողներին բացահայտելու չափանիշները պարզ էին ու անկողմնակալ։ Արձանիկները տուն են տարել մեկ տարվա կտրվածքով ամենաշատը վաճառված գրքերի ստեղծողները։ Անկողմնակալ լինելու համար Բուկինիստը մրցույթից հանել էր իր հրատարակած գրքերն ու դրանք ներառել միայն հեղինակներին վերաբերող անվանակարգերում, քանի որ այս դեպքում մրցանակ ստանում էր ոչ թե հրատարակչությունը, այլ գրողը։
Մրցանակաբաշխությունն ընդմիջվում էր համերգային կատարումներով: Ելույթներ են ունեցել Երևանի պետական կամերային երգչախումբը, դաշնակահար Լիլիթ Արտեմյանը, երգչուհի Տատյանա Հմայակյանն ու ջութակահար Պոլինա Շարաֆյանը:
Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն էլ տոնն ամբողջացրեց, երբ բեմ բարձրացավ և «Բուկինիստ»-ին շնորհավորեց՝ կատարելով իր հեղինակած «Երազ իմ, երկիր հայրենի» ստեղծագործությունը:

Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է․ եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին
ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն
Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT