Երևան
12 °C
Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին շարունակում են անդրադառնալ բազմաթիվ արտասահմանյան լրատվամիջոցներ՝ վերլուծելով իրավիճակը կամ խոսելով կողմերի այս կամ այն ներկայացուցչի հետ:
Իրավիճակի մասին հոդված է հրապարակել նաև ռուսական «Կոմմերսանտ» պարբերականը: Նա ներկայացրել է, որ բնապահպանական ակցիաների հետևանքով Լեռնային Ղարաբաղը մնացել է ամբողջական շրջափակման մեջ, բացի այդ, դադարեցվել է Ղարաբաղի գազամատակարարումը:
Ադրբեջանական «Ազերիգազ» ընկերությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ հայկական կողմի մեղադրանքներն անհիմն են, քանի որ «Ազերիգազ»-ը չի սպասարկում Ղարաբաղի տարածքով անցնող գազատարը, այն սպասարկվում է Հայաստանի Հանրապետության կողմից, որին էլ հենց պետք է ուղղվեն մեղադրանքները:
Պաշտոնական Ստեփանակերտը, սակայն, պնդում է, որ գազի անջատման պատասխանատուն հենց Բաքուն է։
«Ինչ ուզում են, կարող են ասել։ Խողովակաշարն անցնում է նրանց վերահսկողության տակ գտնվող տարածքով։ Ես չեմ հավատում նման զուգադիպություններին, որ պատահական պատահար է տեղի ունեցել։ Այս տարի արդեն երկրորդ անգամն է (ավելի վաղ գազը անջատվել էր մարտին)»,- «Կոմմերսանտ»-ին ասել է ԼՂՀ կառավարության ղեկավար Ռուբեն Վարդանյանը, որը աշնանը Մոսկվայից Ստեփանակերտ է տեղափոխվել և վարչապետի պաշտոնը ստանձնել նոյեմբերի սկզբին։
Նա հանրապետությունում տիրող ընդհանուր իրավիճակը բնութագրել է այսպես.
«Ռուսաստանի ընթերցողներին հասկանալի դարձնելու համար. ներկայիս իրավիճակը նման է Լենինգրադի շրջափակմանը, երբ փակվեց «կյանքի ճանապարհը»։ Մեկ այլ օրինակ է Արևմտյան Բեռլինի տարբերակը, որտեղ ածուխը տեղափոխվում էր ինքնաթիռներով (խոսքը 1948-1949 թվականներին ԽՍՀՄ գործողությունների մասին է):
Վարդանյանը հույս է հայտնել, որ ԼՂՀ իշխանությունները «կկարողանան նաև օդային միջանցք կազմակերպել և բեռներ ընդունել Ստեփանակերտի օդանավակայանում»։
«Մենք դեռ ունենք էլեկտրաէներգիա և հեռախոսակապ, բայց այն պահը, երբ մենք կարող ենք կորցնել դա, մոտ է։ Հիմա 120 հազար մարդ, որից՝ 30 հազարը երեխա, բառացիորեն կտրված է ամեն ինչից։ Բայց միևնույն ժամանակ ամեն ինչ աշխատում է, գործում, մենք ունենք աննկուն կամք՝ հաղթահարելու ամեն ինչ»,- ասել է ԼՂՀ կառավարության ղեկավարը։
«Մենք կառուցում ենք մի համակարգ, որն անհրաժեշտ է բնակչությանը ամբողջական շրջափակման պայմաններում ապահովելու համար։ Օդանավակայանը պետք է գործարկվի. սրա համար անհրաժեշտ է միջազգային կառույցների և բոլոր երկրների ճնշումը, որպեսզի մարդասիրական միջանցք հայտնվի, և մարդասիրական բեռներով ինքնաթիռները կարողանան վայրէջք կատարել Ստեփանակերտի օդանավակայանում։ Սա Ադրբեջանից կախված չլինելու միակ միջոցն է։
Մեզ պետք է միջազգային պայմանագիր, որը թույլ կտա մարդասիրական ինքնաթիռներին ուղևորվել Արցախ: Սա մեզ՝ որպես համայնքի, այստեղ պահելու կարևոր պայման է, որպեսզի նման իրավիճակները չկրկնվեն: Օդանավակայանը այժմ լիովին գործում է»,- ասել է պաշտոնյան։
Արդեն երեք օր է՝ Ադրբեջանի իշխանությունները կեղծ բնապահպանական ցույցերի անվան տակ քաղաքացիական հագուստով մեծաթիվ մարդկանցով փակ են պահում Արցախն աշխարհին կապող միակ ավտոճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Բնապահպան ներկայացող անձինք նստացույց են հայտարարել, վրաններ տեղադրել՝ թույլ չտալով մարդկանց հասնել իրենց բնակավայրեր: Նրանց թիվը գնալով ավելանում է, քանի որ Բաքուն քաղաքացիներ է տեղափոխում ավտոբուսներով:
3 օր շարունակ փաստացի շրջափակման մեջ է 120 հազար մարդ, ընդ որում՝ 30 հազար երեխա: Մի քանի հազար մարդ չի կարողանում հասնել տուն, նրանք ժամանակավոր տեղավորվել են Գորիսի և մոտակա համայնքների կացարաններում:
Ադրբեջանցիները խափանել են նաև Արցախը սնուցող գազատարի աշխատանքը: Պատկան մարմինների փոխանցմամբ՝ դադարեցվել է դասապրոցեսը դպրոցներում, որոնք ջեռուցվում են գազով, երեկվանից Արցախի ամբողջ տարածքում անցել են խնայողական ռեժիմի:
Հնարավոր չէ կազմակերպել մի շարք ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների տեղափոխումը Երևանի բուժհաստատություններ, Ստեփանակերտ չեն տեղափոխվում դեղորայք, սնունդ: Ու թեև նշվածի պաշարներ դեռևս կան Արցախում, սակայն դրանք կարող են բավարարել կարճ ժամանակ միայն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT