Մենք չգիտենք՝ դեռ որքան կշարունակվի այս արգելափակումը, հնարավոր են սադրանքներ, որոնցից խուսափել է պետք. ԱՀ պետնախարար

Արդեն 48 ժամից ավելի է՝ Արցախում շարունակվում է ստեղծված իրավիճակը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում քիչ առաջ հայտարարեց Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը՝ նշելով, որ ցանկանում էր անձամբ հայտնել իրավիճակի մասին տեղեկություններ՝ խուսափելու համար կեղծ լուրերից, որոնք ֆեյք էջերով տարածում է Ադրբեջանը:

Նա հավելեց, որ Արցախում խուճապ չկա, մարդիկ հանգիստ են և վստահ, որ իրավիճակը արագ հանգուցալուծում կստանա:

Ռուբեն Վարդանյանը նշեց մի շարք կարևոր հարցեր, որոնցից առաջնայինը վառելիքի խնդիրն է.

«Մենք չգիտենք, թե դեռ որքան կշարունակվի այս արգելափակումը, որոշ ժամանակ կպահանջվի՝ վառելիքի հարցը լուծելու համար, մենք դրանով զբաղվում ենք: Այս պատճառով մենք անցել ենք խնայողական ռեժիմի, ընդ որում՝ Կառավարության մարմինների և իշխանությունների համար: Ասվածը չի տարածվում միայն արտակարգ ծառայությունների, շտապօգնության, հասարակական տրանսպորտի և խիստ անհրաժեշտ մյուս մարմինների վրա: Էկոնոմ ռեժիմը վերաբերում է նաև բոլոր պաշտոնյաներին, չկան բացառություններ»:

Խոսելով երկրորդ կարևոր խնդրից՝ պետնախարարը հայտնեց, որ դա այն մարդկանց հարցն է, որոնք ստիպված են գտնվել իրենց ընտանիքներից հեռու:

«Կան մարդկանց մի շարք խմբեր, այդ թվում՝ մեծ թվով երեխաներ, որոնք մեկնել էին Երևան՝ «Եվրատեսիլ» մրցույթը դիտելու և այժմ հեռու են իրենց ընտանիքներից. նրանց ծնողներն Արցախում են, երեխաները՝ Հայաստանում: Բայց մենք ամեն ինչ անում ենք, որ նրանք ունենան մաքսիմալ լավ կեցության պայմաններ: Գորիսում այդ կապակցությամբ ամեն բան արվում է: Կան էլի խմբեր, որոնք մեկնել են բուժման կամ աշխատանքի նպատակով և այժմ ունեն վերադարձի խնդիր»,- ասաց պետնախարարը:

Ըստ նրա՝ գլխավոր խնդիրն է մնում, իհարկե, ճանապարհի բացումը, որի ուղղությամբ ևս աշխատանքներ տարվում են: Պետնախարարի վստահեցմամբ՝ իրավիճակը լարված է, հնարավոր են սադրանքներ, և հարկավոր է անել ամեն բան՝ այդ սադրանքներից խուսափելու համար:

«Արցախի իշխանությունները պատրաստ են բանակցությունների»,- շեշտեց նա:

Արդեն երկրորդ օրն է՝ Ադրբեջանի իշխանությունները կեղծ բնապահպանական ցույցերի անվան տակ քաղաքացիական հագուստով մեծաթիվ մարդկանցով փակ են պահում Արցախն աշխարհին կապող միակ ավտոճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Բնապահպան ներկայացող անձինք նստացույց են հայտարարել, վրաններ տեղադրել՝ թույլ չտալով մարդկանց հասնել իրենց բնակավայրեր: Նրանց թիվը գնալով ավելանում է, քանի որ Բաքուն քաղաքացիներ է տեղափոխում ավտոբուսներով:

2 օր շարունակ փաստացի շրջափակման մեջ է 120 հազար մարդ, ընդ որում՝ 30 հազար երեխա: Մի քանի հազար մարդ չի կարողանում հասնել տուն, նրանք ժամանակավոր տեղավորվել են Գորիսի և մոտակա համայնքների կացարաններում:

Երեկ էլ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները խափանել են Արցախը սնուցող գազատարի աշխատանքը: Պատկան մարմինների փոխանցմամբ՝ դադարեցվել է դասապրոցեսը դպրոցներում, որոնք ջեռուցվում են գազով:

Հնարավոր չէ կազմակերպել մի շարք ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների տեղափոխումը Երևանի բուժհաստատություններ, Ստեփանակերտ չեն տեղափոխվում դեղորայք, սնունդ: Ու թեև նշվածի պաշարներ դեռևս կան Արցախում, սակայն դրանք կարող են բավարարել կարճ ժամանակ միայն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1044 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ