Բեմականացված է. ակցիայի մասնակիցները մարդիկ են, որոնք ծառայում են Ադրբեջանի բանակում և հատուկ ծառայություններում

Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանի համոզմամբ՝ ակնհայտ է, որ ոչ մի բնապահպանական խնդիր էլ չկա: Այս մասին նա այսօր հայտարարեց Երևանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ակցիայի մասնակիցները մարդիկ են, որոնք ծառայում են Ադրբեջանի բանակում և հատուկ ծառայություններում: Բեմականացված բան է, վաղը կուղարկեն հեծանվորդների, հաջորդ օրը՝ դերասանների»,- նկատեց նա:

Արցախի ԱԳ նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ Արցախն էլ ունի բնապահպանական խնդիրներ ու հարցեր, որոնց պատասխաններն ակնկալում է Ադրբեջանից: «Կարծում եմ՝ բոլորը տեղյակ են, թե Ադրբեջանն ինչպիսի ֆոսֆորային ռումբեր է օգտագործել 44-օրյա պատերազմի ժամանակ: Այս բոլորը արձանագրված է: Եթե ուզում են հարց քննարկել, դա անելու ձև կա, ոչ թե գալ փակել ճանապարհը և կաթվածահար անել ամեն ինչ: Երեխաներ կան, որ հիվանդ են, դեղորայք, սնունդ է անհրաժեշտ: Այդպե՞ս են բնապահպանական հարցերը լուծում, այդ երեխաների ցեղասպանության հաշվի՞ն»,- ասաց Բաբայանը:

Նա նաև մտավախություն ունի, որ վաղն էլ ադրբեջանական կողմը բնապահպանական պատրվակի ներքո կարող է պահանջել, որ փակվի Կաշենի հանքը, որը Արցախի տնտեսության կարևոր բաղադրիչներից է և պահպանում է բոլոր բնապահպանական նորմերը:

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն էլ նշեց, որ սրանք ընդամենը իրենց (-խմբ. ադրբեջանական կողմի) գործողություններն արդարացնող պատրվակներ են. «Կաշենի հանքը միջազգային բոլոր ստանդարտները պահպանում է, և շուրջ 20 կիլոմետր հեռավորության վրա է ադրբեջանական ամենամոտ բնակավայրերից և որևէ ջրային ռեսուրսների մոտ չի գտնվում: Հետևաբար նույնիսկ այս պատրվակը հիմնավոր պատրվակ չէ»:

Բեգլարյանի խոսքով՝ այնինչ Արցախը հիմնավոր տարբեր խնդիրներ ունի բարձրաձայնելու, այդ թվում՝ բնապահպանական և ջրային ռեսուրսների կառավարման տեսանկյունից, որոնց պետք է ադրբեջանական կողմը պատասխաններ տա: «Մենք լավ հասկանում ենք, որ սա պարզապես պատրվակ է և ցանկացած պահի այլ պատրվակներ էլ կարող են հայտնվել և կիրառվել»,- նշեց նա:

Վերջինս համոզված է՝ հաջորդ հանգամանքը, որ պետք է հաշվի առնել, այն է, որ Ադրբեջանը ոչ միայն միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների կոպիտ խախտումներ է թույլ տալիս, այլ նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, որտեղ հստակորեն նշված են իր պարտավորությունները՝ այս ճանապարհի անձեռնմխելիության ու անվտանգության երաշխավորման առումով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
889 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ