Ֆրանսիա այցից հետո մենք ևս չկարողացանք վերադառնալ. Արցախը կանգնած է հասունացող հումանիտար աղետի առջև

Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը տարօրինակ է համարում, որ Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» չորրորդ Գլոբալ ֆորումը համընկավ ևս մի ցեղասպան գործարքի կամ քաղաքականության դրսևորման հետ:

Այս մասին նա այսօր հայտարարեց Երևանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

Բաբայանի խոսքով՝ բնապահպանական ակցիայի անվան ներքո ավելի քան 29 ժամ Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի փակելը Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հերթական դրսևորումն է. «Արցախը կանգնած է հասունացող հումանիտար աղետի առջև: Ֆրանսիա պաշտոնական այցից հետո մենք ևս չկարողացանք վերադառնալ Արցախ: Պետք է միասնական ճակատով հանդես գալ և կարևոր ուղերձներ հղել միջազգային հանրությանը»:

Ըստ նրա՝ շատ կարևոր է միջազգային հանրության համապատասխան գնահատականը և պատժամիջոցների կիրառումը Ադրբեջանի կողմից իրականացվող քայլերին:

«Մենք արդեն իսկ ուղարկել ենք մի շարք պաշտոնական նամակներ եվրոպական տարբեր կառույցների և ներկայացուցիչների: Հույս ունենք, որ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն, կլինեն հասցեական գնահատականներ և պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ: Անտարբերությունը ամենավտանգավոր երևույթներից մեկն է, տեղի է ունենում ցեղասպան քաղաքականություն»,- նշեց Բաբայանը:

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն էլ նկատեց, որ Եվրոպական միությունը արժեքների և մարդու իրավունքների վրա հիմնված կառույց է և աշխարհում տարածում է մարդու իրավունքների պաշտպանություն, սակայն ցավալիորեն տեսնում ենք, որ մինչև այս պահը որևէ շոշափելի արձագանքի չեն արժանացրել Ադրբեջանի այս հանցավոր գործողությունները:

«Իհարկե, աշխարհաքաղաքական կամ տնտեսական շահերը կարծես թե վերջին շրջանում ստվերի տակ են թողնում մարդու իրավունքների օրակարգը և առհասարակ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանությունը, բայց կոնկրետ Եվրոպական միության պարագայում այդպես չպետք է լինի: Մի կառույց, որն աշխարհով մեկ տարածում է մարդու իրավունքների օրակարգ, առաջին հերթին ինքն իրենից պետք է սկսի և հստակ կանգնի այդ իրավունքների պաշտպանության դիրքերում: Կարծում եմ, որ Եվրամիությունը պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ՝ այս պահի դրությամբ 120 հազար մարդու իրավուքները ամենախիստ ու կոպիտ կերպով ոտնահարելու համար»,- ասաց Գեղամ Ստեփանյանը:

Դավիթ Բաբայանն էլ նկատեց, որ արդեն 29 ժամ Արցախը գտնվում է տոտալ շրջափակման մեջ, և սա փաստ է: Իսկ հարցին, թե կարո՞ղ է սա նախաբան լինել ավելի լայնածավալ գործողությունների համար, նա պատասխանեց. «Դա կախված է միջազգային հանրության համապատասխան արձագանքից: Եթե լինի անտարբերություն Արցախի ժողովրդի նկատմամբ, իհարկե, կարող է բերել նորանոր զարգացումների: Լայնածավալ գործողություններ կարող են սկսվել ցանկացած պահի, եթե ոչ այս, ապա՝ մյուս անգամ. չէ՞ որ կա մի լավ ասացվածք, որ անպատժելիությունը խթանում է ագրեսիան»:

Բաբայանը նաև մատնանշեց, որ այս պահին երկրի ղեկավարից սկսած՝ մինչև բոլոր համապատասխան մարմինների ներկայացուցիչներ զբաղվում են հարցի հանգուցալուծմամբ, յուրաքանչյուրն իր ճակատում, իհարկե, ռուս խաղաղապահների միջնորդությամբ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
24216 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին