Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել 2 պատգամավորի հանդեպ խուլիգանություն կատարած անձանց նկատմամբ

ՀՀ գլխավոր դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել երկու պատգամավորի հանդեպ խուլիգանական գործողություններ կատարած անձանց նկատմամբ:

Այս մասին հայտնում են դատախազության հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ Գ. Բ.-ն, 2020 թվականի դեկտեմբերի 28-ին՝ ժամը 09:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում, մասնակցելով Ազգային ժողովի բնականոն աշխատանքի  խոչընդոտման նպատակով անցկացվող հավաքին, մի խումբ անձանց հետ, դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որը զուգորդվել է բռնության գործադրմամբ: 

Մասնավորապես, Գ. Բ.-ն հավկիթներով և ձնագնդիկներով հարվածներ է հասցրել Ազգային ժողովի շենքին մոտեցող պատգամավոր Ա. Ք.-ին (Անդրանիկ Քոչարյան) սպասարկող ծառայողական ավտոմեքենային, որի մեջ գտնվել է պատգամավորը: Դրանից անմիջապես հետո Գ. Բ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին: 

Այնուհետև հավաքի մի խումբ մասնակիցներ, շարունակելով խուլիգանական գործողությունները, ժամը 11:00-ի սահմաններում փակել են Դեմիրճյան փողոցի երթևեկելի հատվածը: Վերջիններիս միացած  Ա. Ս.-ն և գործով չպարզված անձինք խոչընդոտել են աշխատանքի վայր ժամանող Ազգային ժողովի պատգամավոր Ս. Գ.-ի (Սիսակ Գաբրիելյան) երթևեկը, հնչեցրել անպարկեշտ արտահայտություններ: 

Պատգամավորը փորձել է խուսափել կոնֆլիկտից և առաջարկել բացել ճանապարհը, սակայն հավաքի մասնակիցներից չպարզված անձը Ս. Գ-ին վիճաբանության մեջ ներքաշելու նպատակով հարվածել է նրա ավտոմեքենային: Վիճաբանություն է սկսվել պատգամավորի ու հավաքի մասնակիցների միջև, որի ընթացքում Ա. Ս.-ն և ինքնությունները չպարզված մասնակիցները հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, հավկիթներով հարվածել Ս. Գ.-ին, քաշքշել և ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:

Ա. Ս.-ն և չպարզված անձինք, հրմշտելով և ճեղքելով խուլիգանական գործողությունները խափանող ոստիկանների կենդանի պատը, հետապնդել են Ս. Գ.-ին՝ շարունակելով կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, տևական ժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, հավկիթներով հարվածել՝ պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ՝ ձախ բազկի ստորին երրորդականի դրսային մակերեսի, աջ արմնկային շրջանի արյունազեղումներ, ձախ այտային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ: 

Ա. Ս-ի և վարույթով դեռևս չպարզված անձանց խուլիգանական գործողությունները դադարել են դեպքի վայրում գտնվող  ոստիկանության մեծաքանակ ուժերի միջամտության արդյունքում ժամը 11:20-ին՝ Ա. Ս-ին ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկելուց հետո: 

Հսկող դատախազի որոշմամբ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Գ. Բ-ի  և Ա. Ս-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում (համապատասխանաբար՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ խուլիգանություն՝ մի խումբ անձանց կողմից և Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ խուլիգանություն՝ մի խումբ անձանց կողմից՝ հարվածներ հասցնելով կամ բռնի այլ գործողություններ կատարելով):

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1647 դիտում

Բռնցքամարտի ԱԱ. Բարեղամ Հարությունյանը 1/4 եզրափակչում է

Մի խումբ վեղարով աշխարհիկներ շոու են կազմակերպել Գյումրու Յոթ Վերք եկեղեցում. լռեք ու հեռացեք. Պալյան

Առանց ձմեռային անվադողերի վարելու համար տուգանվել է 4 հազար 44 վարորդ. տեսանյութ

Ժողովրդի մասին «մտածող» Տաշիր Սամոյի փաստաբանը կոչ է անում ԵՄ-ին փող չտալ Հայաստանին. Չախոյան

Արդյո՞ք պոլիկլինիկաները պատրաստ են բարեփոխմանը. Անահիտ Ավանեսյանը մանրամասնել է. տեսանյութ

Հզոր երկրաշարժ Ճապոնիայում. հայտարարվել է ցունամիի վտանգ

Սա կարող է վճռորոշ պահ լինել. Եվրոպացի առաջնորդներն ու Զելենսկին հրատապ հանդիպում են ունեցել Լոնդոնում

Քոչարյանն ու Կտրիճը նույն օրը բռնազավթել են ՀՀ-ն. ինչ եղանակով է նա ընտրվել կաթողիկոս. Վիգեն Ավետիս. տեսանյութ

Վստահ հաղթանակ է տոնել գերծանր քաշային Դավիթ Չալոյանը. բռնցքամարտի ԱԱ

ՇՄՆ էկոպարեկային ծառայությունն ընտրում է 24/7 ռեժիմի ծառայողներին

Որպես անհետ կորած որոնվում է 34-ամյա Սերգեյ Մանկոն

Դիտարկել Հայաստան-Վրաստան համատեղ առաջին համաժողովի կազմակերպման հնարավորությունը. Սարջվելաձեն՝ Թորոսյանին

Վերջին ամիսներին Հայաստանում դոլարայնացման մակարդակը պատմական ամենացածր մակարդակում է

Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է

Արամը Ա-ն կարող է բացառիկ քայլ անել, չլինել զուգահեռ կաթողիկոս և ամենամեծ պառակտումը դադարեցնել. Ղազարյան

Խաղաղության գործընթացն անցնում ենք աշխարհի թիվ մեկ տնտեսության, թիվ մեկ պետության՝ ԱՄՆ-ի հետ. Գևորգ Պապոյան

Վարչապետը նոր խորհրդական ունի

Նարեկ Մանասյանը ժամանակից շուտ պարտության է մատնել մրցակցին. բռնցքամարտի ԱԱ

Ո՞վ է Արամ Ա-ն. նրա հայտարարությունները կարող են հետաքրքրել Լիբանանի բնակչությանը. Ադամյան. տեսանյութ

Երևան մտնող միջմարզային ճանապարհները նորոգվում են. Ավինյան

Հովհաննես Բաչկովը 1/4 եզրափակչում է. բռնցքամարտի ԱԱ

Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում. հնչել են կրակոցներ․ կա վիրավոր

Ինչո՞ւ ենք ասում պետությունը մեր ինքնությունն է. վարչապետը մանրամասնել է. տեսանյութ

Իրանը Հայաստանի համար առանձնահատուկ գործընկեր-բարեկամ պետություն է. Նարեկ Բաբայան

Որպես անհետ կորած որոնվում է 40-ամյա Վարդուհի Մանիկյանը

Ժեստ է վրացական կողմից. դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար տուրք չի գանձվի

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանին. ինչ հարցեր են քննարկվել

Սպորտի զարգացումը Կառավարության առաջնահերթություններից մեկն է. վարչապետն ընդունել է Նազիկ Ավդալյանին

Գարեգին Բ-ն սպառնո՞ւմ է սրբազաններին. պատարագ բառն առել են կասկածի տակ. հայտարարություն է տարածվել

Մի քանի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է

IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին

Վրաստանի տարածքով ադրբեջանական վառելիքի տարանցման շուրջ հայկական ու վրացական կողմերը քննարկում են անցկացրել

Արամ Ա-ն հասկանում է՝ հնարավոր է՝ եկեղեցու բարեփոխումների ժամանակ զրկվի կաթողիկոսական գահից. կոչը դրա համար է

Միհրան Հակոբյանը մոլերից մեկի ավտոկայանատեղիից տեղափոխվել է բուժօգնության. դեպքի հանգամանքները պարզվում են

Ամիօ բանկում աշխատում են ոլորտի լավագույնները

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 8-ին

Ամոյանն ընդգրկվել է 2025 թ. լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշի հավակնորդների ցանկում

Քոչարյանը գիտակցում է, որ իշխանության գալու հնարավորություն չունի, նույնիսկ եթե ՌԴ նախագահը գրավի ողջ Եվրոպան

Վարդենիսում ՊՆ զինծառայողի մահը գրանցվել է ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներում և վայրում. ՊՆ