Երևան
12 °C
Արցախի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ Արամ Հարությունյանի խոսքով՝ անհրաժեշտ են համարում, որ միջազգային երաշխիքներ տրվեն խաղաղապահ առաքելությանը։ Ըստ նրա՝ այդ երաշխիքները կարող են ռուս խաղաղապահներին միջազգային մանդատ տրամադրելու կամ այլ ձեւաչափով լինել, քանի որ եղած անվտանգության երաշխիքները միանշանակ բավարար չեն, եւ դրանում անցած երկու տարիների ընթացքում քանիցս համոզվել են:
«Մենք մինչեւ հիմա կարողանում էինք կոմպրոմիսային տարբերակներ գտնել, բայց միջանցքը փակելն արդեն բոլոր կարմիր գծերի խախտում է, եւ հնարավոր չէ թույլ տալ, որ Ադրբեջանն ինչ ուզի, անի»,- շեշտում է նա:
Արամ Հարությունյանի հետ «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցը՝ ստորեւ.
- Պարոն Հարությունյան, բնապահպանների անվան տակ հանդես եկող մարդկանց խումբը, որին շատ դժվար է նույնացնել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ի՞նչ պահանջ է ներկայացրել Արցախի իշխանություններին եւ խաղաղապահներին։ Ի՞նչ է նրանց ուզածը։
- Շատ ճիշտ ֆիքսեցիք՝ այդ մարդիկ իբր բնապահպաններ են, եւ աշխարհը երեւի առաջին անգամ ֆիքսեց, որ Ադրբեջանը քաղհասարակություն ունի, որի ներկայացուցիչներն էլ իբր ակցիաներ են իրականացնում եւ «բնապահպանական» պահանջներ առաջադրում։ Բոլորը անխտիր հասկանում են, որ սա կեղծ, մտացածին օրակարգ է, սա պետական մակարդակով կազմակերպված, հստակ պլանավորված օպերացիա է։ Նրանց այսօրվա պահանջը իբր թե Արցախի Կաշենի հանքի աշխատանքներին ծանոթանալն է, որպեսզի իբր համոզվեն, որ հանքի շահագործումը Կաշենին հարակից ադրբեջանցիներով բնակեցված տարածքների համար էկոլոգիական վտանգ չի ներկայացնում։ Բայց մենք հստակ հասկանում ենք, որ սա խաբկանք է, սրան հաջորդելու են հերթական որոշակի պահանջներ։
Սա հայկական կողմից զիջումներ կորզելու, Արցախի իշխանության վերահսկողության ներքո գտնվող տարածքներում ինչ-որ գործողություններ իրականացնելու, մեր հայրենիք ներխուժելու, իրենց քիթը մեր գործերին խոթելու նպատակ է հետապնդում։ Նրանք հետագայում պարբերաբար դիմելու են նման սադրանքների, որպես շանտաժի գործիք օգտագործելու են միջանցքի փակումը, եթե մենք այսօր զիջման գնանք եւ տեղի տանք։ Դրա համար չենք պատրաստվում նրանց ընդառաջ գնալ եւ իրենց նվագի տակ պարել։
- Տեղեկություն հրապարակվեց, ըստ որի՝ ադրբեջանցիների մի խումբ, այդուհանդերձ, կարողացել է թափանցել Կաշենի հանքավայրի տարածք՝ Արցախի իշխանությունների գիտությամբ կամ թույլտվությամբ։ Իրո՞ք Արցախի իշխանություններն են թույլ տվել ադրբեջանցիների մուտքը հանքավայր։
- Ադրբեջանցիները իսկապես հասել են հանքավայր, սակայն ոչ թե Արցախի իշխանությունների թույլտվությամբ, այլ դա եղել է ռուս խաղաղապահների, այսպես ասած, նախաձեռնությամբ։ Եվ մեր իշխանությունը ոչ թե համաձայնություն է տվել դրան, այլ իշխանությանը տեղեկացրել էին, որ նման պահանջ է առաջադրված, սակայն իշխանությունից որեւէ դրական արձագանք, որպես հարցի պատասխան, չի եղել։ Քանի որ իշխանությունները տեղյակ չէին, որ նման բան պլանավորվում է, որեւէ կազմակերպված բան չկար, հանքի աշխատակիցները թույլ չեն տվել, որպեսզի մեքենաները մուտք գործեն հանք, քանի որ հասկացել են, որ ռուս խաղաղապահներից բացի, կան նաեւ այլ անձինք։ Միայն դրանից հետո իշխանություններն էլ են տեղ հասել, եւ մեքենաների շարասյան մուտքը դեպի հանք փակվել է։
- Այսինքն՝ առ այս պահը ադրբեջանցիների պահանջը նո՞ւյնն է՝ մուտք գործել Կաշենի հանքավայր, թե՞ այլ պահանջներ էլ են գումարվել։
- Այո, իրենց պահանջը դա է՝ գնալ, մտնել, իրենց աչքերով տեսնել․․․ բայց դե մենք էլ շատ լավ հասկանում ենք, թե որոնք են լինելու նրանց հետագա պահանջները՝ դադարեցնել հանքի շահագործումը եւ այլն։ Նկատեմ, որ հանքը շահագրծող ընկերությունը մեր խոշոր հարկատուն է, նաեւ՝ գործատուն (հանքը շահագործում է «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ն -խմբ․)։ Նման պահանջը քաղաքական ենթատեքստ է պարունակում, քանի որ ադրբեջանցիները հաջորդիվ կարող են, դիցուք, պահանջել, որ այս կամ այն ընկերությունը նույնպես դադարեցնի իր աշխատանքը՝ անհեթեթ պատճառաբանություններ վկայակոչելով։ Այսինքն՝ այսօր հանքի հարցն են բարձրացնում, վաղը կարող են մյուս ոլորտներին առնչվող պահանջներ դնել։
- Արցախի ԱԺ-ն այսօր տարածած հայտարարության մեջ նշել է՝ ակնկալում է, որ ՌԴ-ն «սանձի Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները, որոնք կասկածի տակ են դնում արցախահայության գոյության եւ իր հայրենի հողում ապրելու իրավունքը, ինչպես նաեւ ռուսական խաղաղապահ առաքելության հեղինակությունը»: Մինչդեռ արդեն որերորդ անգամ ականատեսն ենք, որ խաղաղապահ առաքելությունը, մեղմ ասած, թերանում է իր լիազորություններն իրացնելիս, կոնկրետ այս դեպքում՝ Լաչինի միջանցքի մասով։ Արդյոք Արցախը չպե՞տք է բարձրացնի միջազգային խաղաղապահ կոնտինգենտ ներգրավելու հարցը։
- Մենք պետք է բոլորս հասկանանք, որ սա սադրանք է ոչ միայն Արցախի ժողովրդի նկատմամբ, որը, այո՛, այսօր հումանիտար աղետի առաջ է կանգնած։ Սա նաեւ սադրանք է ՌԴ-ի, ՌԴ խաղաղապահ առաքելության դեմ, որպեսզի Ադրբեջանն այսպիսով վերջիններիս հնարավորինս վարկաբեկի։ Բաքուն, առաջին անգամ չէ, որ, օգտագործելով ռուս-ուկրաինական պատերազմը, մեջքից փորձում է հարվածել ՌԴ-ին։ Եվ այս կապակցությամբ, կարծում եմ, ՌԴ-ում եւս պետք է հետեւություններ անեն։
- Այսօրվա հայտարարության մեջ դիմել եք միջազգային կառույցներին եւ ՄԱԿ-ի անդամ երկրներին՝ կոչ անելով «դատապարտել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, իսկ կանխարգելման նպատակով՝ հրատապ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ գործնական քայլեր կիրառելու համար»։ Ի՞նչ քայլերի մասին է խոսքը։
- Մենք տեսանք, թե Ֆրանսիայում ինչ մակարդակով ընդունեցին Արցախի նախագահին, ինչպիսի հայտարարություններ եղան։ Կարծում եմ, որ Ադրբեջանն այս հարցով էլ մտավախություն ունի, եւ նրա գործողությունները փոխկապակցված են այս ամենի հետ։ Ադրբեջանցիները տեսան, որ արցախահայությունը չի հրաժարվել եւ չի պատրաստվում հրաժարվել ինքնորոշման իրավունքից, եւ միայն սոցիալական ինչ-ինչ երաշխիքները չէ, որ մեզ կապում են Արցախի հետ։ Սա մե՛ր հայրենիքն է, եւ մենք մեր անկախության ճանապարհից չենք հրաժարվելու։ Արցախի խնդրի միջազգայնացումը, կարծում եմ, եւս դրդապատճառ հանդիսացավ, որ Ադրբեջանն իր «էկոլոգներին» ուղարկի եւ նման սադրանքի դիմի։ Մենք մեկ անգամ չէ, որ բարձրացրել ենք խաղաղապահներին լրացուցիչ անվտանգության մեխանիզմներով ապահովելու հարցը եւ անհրաժեշտ ենք համարում, որ միջազգային երաշխիքներ տրվեն խաղաղապահ առաքելությանը։ Այդ երաշխիքները կարող են ռուս խաղաղապահներին միջազգային մանդատ տրամադրելու կամ այլ ձեւաչափով լինել։
Ամեն դեպքում, եղած անվտանգության երաշխիքները միանշանակ բավարար չեն, եւ մենք դրանում արդեն անցած երկու տարիների ընթացքում քանիցս ենք համոզվել։ Շեշտեմ նաեւ, որ Ադրբեջանը չի ստորագրել խաղաղապահ առաքելության մանդատը, դրա համար էլ խնդիրները բազմաթիվ են։ Մենք մինչեւ հիմա կարողանում էինք կոմպրոմիսային տարբերակներ գտնել, բայց միջանցքը փակելն արդեն բոլոր կարմիր գծերի խախտում է, եւ հնարավոր չէ թույլ տալ, որ Ադրբեջանն ինչ ուզի, անի։
- Արցախի իշխանությունները, մասնավորապես՝ պետնախարար Ռուբեն Վարդանյանը, իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ ի՞նչ քայլեր է իրականացնում ՌԴ իշխանությունների, միջազգային գործընկերների հետ՝ օգտագործելով նաեւ իր կապերը։
- Ես կոնկրետ ինֆորմացիա չունեմ, բայց ավելի քան վստահ եմ, որ, այո, աշխատանքներ տարվում են։ Անվտանգության խորհրդի նիստերին ինքը եւս ներկա է եղել, ԱԽ անդամ է։ Եվ, ինչպես բոլորս ենք մեր բոլոր հնարավոր կապերն օգտագործում, այնպես էլ, վստահ եմ, նաեւ ինքը։
- Հույս ունենա՞նք, որ այսօր բնապահպան կոչվող խմբակը կապաշրջափակի Լաչինի միջանցքը։
- Ես էլ այդ հույսն ունեմ, քանի որ նրանք այժմ նաեւ մեր նյարդերն են ստուգում, եւ միանշանակ է, որ միջանցքը երկար ժամանակով փակ պահել իրենց չի հաջողվի։
Հեղինե Մանուկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն
ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը
Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը
Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է
Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար
Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ
Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ
Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո
Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ
Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ
Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել
Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան
Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT