15 երկիր ՀՀ քաղաքացիների համար վերացրել է մուտքի սահմանափակումը

Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են որոշ երկրների կողմից COVID-ով պայմանավորված սահմանափակումները վերացնելու մասին։

Նոյեմբերի 30-ին Ավստրիա մուտք գործելու համար նախատեսված՝ COVID-19-ով պայմանավորված բոլոր սահմանափակումները հանվել են։

ԱՄԷ-ում COVID-19 համավարակի հետ կապված գրեթե բոլոր սահմանափակումները ս.թ. նոյեմբերի 7-ից վերացվել են, մասնավորապես՝

  • վերացվել են Աբու Դաբիի օդանավակայան ժամանողների համար բոլոր սահմանափակումները թե՛ պատվաստված, թե՛ չպատվաստված ուղևորների համար,
  • վերացվել է հանրային փակ տարածքներում դիմակ կրելու պահանջը, որոնց կրումը շարունակում է պարտադիր լինել միայն հիվանդանոցներում և բուժհաստատություններում:
  • վերացվել է առնվազն 14 օրվա վաղեմության ՊՇՌ թեստի բացասական պատասխանի առկայության պահանջը, որը կիրառվում էր Աբու Դաբիի էմիրությունում Ալ Հոսն (Al Hosn) հավելվածի միջոցով հանրային վայրեր այցելելիս:

Եթե քաղաքացու մոտ ՊՇՌ թեստի պատասխանը դրական է եղել, ապա գործում է 5 օրով ինքնամեկուսացման պահանջը:

Դեկտեմբերի 1-ից Բուլղարիա մուտք գործելու համար նախատեսված՝ COVID-19-ով պայմանավորված բոլոր սահմանափակումները հանվել են։

2022թ․ դեկտեմբերի 1-ից Բելիզը վերացրել է կորոնավիրուսային համաճարակի կանխարգելմանն ուղղված՝ երկիր մուտք գործելու բոլոր պահանջները։

2022 թվականի հունիսի 11-ից հանվել են COVID-19-ով պայմանավորված Գերմանիա մուտքի գրեթե բոլոր սահմանափակումները։ Գերմանիա մուտք գործելու համար այլևս չի պահանջվում պատվաստման, ապաքինման հավաստագիր կամ թեստի բացասական պատասխան:

Օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների մուտքը, Գվատեմալայի օդային, ցամաքային և ջրային սահմաններով թույլատրված է։

Իտալիա մուտքի համար COVID 19-ի վերաբերյալ բոլոր փաստաթղթերի պահանջը հանվել է. մասնավորապես՝ այլևս չի պահանջվում ներկայացնել dPLF փաստաթուղթ, պատվաստված/ապաքինված լինելու մասին տեղեկանք կամ բացասական թեստի փաստաթուղթ: Հանվել է նաև պատվաստված լինելու վերաբերյալ /կամ համարժեք/ տեղեկանքը (GreenPass) հանրային տրանսպորտում, հյուրանոցներում, ռեստորաններում, առևտրային գործունեություն իրականացնող կազմակերպություններում ներկայացնելու պահանջը:

2022 թվականի սեպտեմբերի 20-ից այլևս չի գործում Իսպանիայի Travel Health (SpTH) հարթակը՝ ինչպես կայքը, այնպես էլ բջջային հավելվածները, հետևաբար այլևս անհրաժեշտ չէ QR կոդ ներկայացնել Իսպանիա մեկնող օդանավ նստելիս կամ Իսպանիա ժամանելիս։ Սակայն օդային ճանապարհով Իսպանիա ժամանող բոլոր ուղևորների (բացառությամբ 12 տարեկանից ցածր ուղևորների և տրանզիտ չվերթներով ժամանողների) համար շարունակում է պարտադիր լինել հետևյալ փաստաթղթերից որևէ մեկի ներկայացնելը.

  • Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման հավաստագիր։ Եթե պատվաստման երկրորդ դեղաչափը ստանալու օրվանից անցել է ավելի քան 270 օր, ապա անհրաժեշտ է ներկայացնել խթանիչով (booster) պատվաստման հավաստագիրը։
  • 72 ժամվա վաղեմության ՊՇՌ թեստի բացասական պատասխանը հավաստող փաստաթուղթ։
  • Առողջացումը հավաստող փաստաթուղթ։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքը Կիպրոս բաց է:

Կիպրոս ժամանող քաղաքացիների համար չի պահանջվում ներկայացնել COVID-19-ի դեմ պատվաստման փաստաթուղթ կամ COVID-19 մոլեկուլյար թեստի վերաբերյալ փաստաթուղթ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքը Հունաստան բաց է:

Հունաստան ժամանող քաղաքացիների համար չի պահանջվում ներկայացնել COVID-19-ի դեմ պատվաստման փաստաթուղթ կամ COVID-19 մոլեկուլյար թեստի վերաբերյալ փաստաթուղթ:

Օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների մուտքը, Մեքսիկա թույլատրված է, COVID-19-ով պայմանավորված սահմանը հատելու սահմանափակումներ կամ ռեժիմի խստացումներ չկան։

Միացյալ Թագավորություն մուտք գործելու համար նախատեսված՝ COVID-19-ով պայմանավորված բոլոր սահմանափակումները հանվել են։

Այս պահին Պորտուգալիա մուտք գործելու պարագայում պարտադիր չէ ներկայացնել COVID-ով վարակված չլինելու մասին թեստավորման հավաստագիր կամ COVID-EU պատվաստման մասին թվային հավաստագիր կամ COVID-ից բուժված կամ պատվաստված լինելու հավաստագիր։ Պարտադիր պահանջ է մուտքի արտոնագրի առկայությունը։ Ձեր ճանապարհորդության վերաբերյալ սահմանափակումների և պահանջների մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ՝ օգտագործելով առցանց online tool գործիքը:

Սլովակիա մուտք գործելու համար նախատեսված COVID-19-ով պայմանավորված բոլոր սահմանափակումները հանվել են։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ցամաքային ճանապարհով Վրաստան և հակառակ ուղղությամբ կարող են մուտք գործել Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետերով: Սահմանային անցակետերը գործում են ամեն օր՝ շուրջօրյա աշխատանքային ռեժիմով:

Նշվում է, որ Վրաստանի կառավարության որոշմամբ՝ ս․թ․ հունիսի 15-ից օտարերկրյա (ներառյալ ՀՀ) քաղաքացիների համար վերացվել է Վրաստան մուտք գործելիս կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման ամբողջական կուրսը ավարտած լինելու կամ ՊՇՌ (PCR) հետազոտության բացասական արդյունքը հավաստող հավաստագիր ներկայացնելու պահանջը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2017 դիտում

Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան

Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր

Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ

Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան

Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան

Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը

«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել

Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ

Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով

ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը

Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին

Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել

Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ

Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ