Պեմզաշենում իրենց տան մեջ դաժանաբար սպանված ընտանիքի հայրը փորձել է վրեժ լուծել. Aravot

Aravot.am-ի տեղեկություններով՝ Պեմզաշենում իրենց տան մեջ դաժանաբար սպանված ընտանիքի հայրը՝ Սևակ Մելիքսեթյանը, դեկտեմբերի 7-ի գիշերը՝ ժամը 00:44-ի սահմաններում, փորձել է վրեժ լուծել:

Նա իր «ԲՄՎ» մեքենայով կայանել է ոճրագործության մեջ կասկածվող Վրույր Բարսեղյանի տան դիմաց, իջել մեքենայից, վազելով մոտեցել ու ոտքով հարվածելով՝ բացել է բակ մտնող դուռը։ Այնուհետ մոտեցել է տան մուտքի դռանը և ձեռքին եղած կացնով փորձել է կոտրել Վրույր Բարսեղյանենց տան մուտքի դուռը՝ իր ընտանիքի անդամներին սպանելու համար նրանից վրեժ լուծելու համար։  

Այս մասին զեկուցագիր է ներկայացրել կասկածյալի տան դիմաց հսկողություն իրականացնող ՀՈԲ ավագ տեսուչ Ալեքսանյանը։ Դեպքը կատարվել է նրա ծառայության ընթացքում։ Սևակ Մելիքսեթյանի գործողությունները կանխվել են ծառայություն կատարող ոստիկանների կողմից: 

Դեպքի վայր է մեկնել է Արթիկի ոստիկանապետ Ադամյանը՝ օպերատիվ խմբով, Սևակ Մելիքսեթյանի մոտից կացինը վերցրել են։ Տուժած ընտանիքի հայրն ազատ է արձակվել:

Ոճրագործության մեջ կասկածվող Վրույր Բարսեղյանի մայրը՝ Նազիկ Վռամի Մակարյանը, հրաժարվել է հաղորդում տալուց՝ հայտնելով, որ իրեն գույքային վնաս չի պատճառվել: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արթիկի և Անիի քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար:

Հիշեցնենք, որ ահասարսուռ սպանության մեջ մեղադրվում են Վրույր Բարսեղյանը և նրա ազգական Արկադի Բարսեղյանը։ Արկադի Բարսեղյանը, սակայն, իր մեղքը չի ընդունում, նրա պաշտպան Վլադիմիր Մինասյանի տեղեկացմամբ՝ բողոքարկել են նրա՝ խափանման միջոց կալանավորման որոշումը։ 

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ին արտակարգ ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն գյուղի տներից մեկում։ Տան բնակիչները չէին արձագանքել դռան թակոցներին. իրավապահների ներկայությամբ դուռը բացելուց հետո հատակին 3 դի էր հայտնաբերվել:  

ՀՀ գլխավոր դատախազությունը որոշ մանրամասներ էր հրապարակել և հաստատել, որ թելով կապված էին եղել 8-ամյա երեխայի ձեռքերն ու ոտքերը, մոր՝ ձեռքերը, բոլորի դիերը եղել էին կրծքավանդակի ու որովայնի շրջանում կտրած-ծակած վերքերով:  

ՀՀ ոստիկանությունը նոյեմբերի 11-ին դիմել էր հասարակությանը՝ ակնկալելով քաղաքացիների աջակցությունն ու համագործակցությունը Պեմզաշենում կատարված սպանությունների գործով, որից մեկ օր անց հրապարակեց տեղեկություն այն մասին, որ հանցագործությունը բացահայտված է, կա ձերբակալված, ևս մեկին որոնում են: Վերջինիս հայտնաբերել էին 1 օր անց:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պեմզաշենում սպանված ընտանիքի 12-ամյա աղջնակի նկատմամբ մինչ նրան սպանելը սեռական բնույթի գործողություններ են կատարվել:  

ՀՀ ոստիկանությունը ծավալուն անդրադարձով նոյեմբերի 17-ին ներկայացրել էր 2022 թվականի նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանդի գրեթե բոլոր մանրամասները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1955 դիտում

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները