Երևան
12 °C
Երեխաների համար ամանորյա հեքիաթը ասոցացվում է հիմնականում Ձմեռ պապիկի հետ, որը գիշերները թաքուն երթիկից ներս է մտնում տներ և նվերներ թողնում տոնածառի տակ։
Թե որտեղի՞ց և ինչպե՞ս է ի հայտ եկել Ձմեռ պապիկը, դրա վերաբերյալ տարբեր ավանդություններ կան: Շատ վաղ ժամանակներում «տեղական» թզուկներից մինչև միջնադարյան շրջիկ խաղալիք վաճառողներն էին համարվում Ձմեռ պապիկներ: Ավելի ուշ Ձմեռ պապի կերպարը նմանեցվեց բյուզանդական եկեղեցու արքեպիսկոպոս սբ Նիկողայոսին, որը, ավանդության համաձայն, շատ բարի էր, օգնում էր չունևորներին:
Տարիների ընթացքում Ձմեռ պապի կերպարը կրկին փոփոխվեց․ Սանտա Կլաուս, Պեղ-Նոել, Պեղ-Ֆուետեղ, Յոլոտոմտեն. տարբեր երկրներում նրան տարբեր անվանումներ են տվել։ Սանտա Կլաուսն, օրինակ, Լապլանդիայում է ապրում՝ Եվրոպայի հյուսիսում։ Ըստ լեգենդի՝ մի ժամանակ Լապլանդիայում ապրել է Կլաուս անունով մի աղքատ, բարի ծերուկ: Մի անգամ՝ Ծննդյան տոներից առաջ, գյուղացիներից հարկերի դիմաց դատարկել էին շտեմարանները, և բոլորը տխուր էին: Կլաուսը իմանում է, որ իրենց գյուղի տանուտերը խաղամոլ է, և նրան առաջարկում է թղթախաղ խաղալ՝ պայմանով, որ պարտվելու դեպքում տանուտերը կվերադարձնի հավաքած ողջ մթերքը: Գյուղատերը պարտվում է և կատարում իր խոստումը: Գիշերվա ընթացքում Կլաուսը հետ է վերցնում մթերքը և կախում տների առջև գտնվող եղևնու ճյուղերից:
Մարդիկ, առավոտյան տեսնելով նվերներով զարդարված եղևնիները, շատ են ուրախանում: Կլաուսին անվանում են Սանտա Կլաուս, այսինքն՝ սուրբ Կլաուս: Դրանից հետո ավանդույթ է դառնում ամեն տարի Ծննդյան տոներին զարդարել եղևնին և նվերներ բաժանել:
Աշխարհի շատ ժողովուրդների համար այժմ նա Սանտա Կլաուս է համարվում, իսկ մեզ համար՝ Ձմեռ պապ: Աստիճանաբար մեր երկրում Ամանորին պատրաստվելու սովորության մեջ ավելացավ նաև տոն օրերին Ձմեռ պապիկի և նրա թոռնուհուն՝ Ձյունանուշիկին, տուն հրավիրելու ծառայությունը։ Ըստ այդմ՝ Հայաստանում այժմ Ձմեռ պապի և Ձյունանուշի բնակարանային այցելություններ են առաջարկում ինչպես տարբեր կազմակերպություններ, այնպես էլ՝ անհատներ:
Առաջին հայացքից գեղեցիկ, բայց միևնույն ժամանակ ծախսատար ծառայության համար տարբեր անհատներ և կազմակերպություններ տարբեր գներ և պահանջներ են առաջարկում։ Նրանցից յուրաքանչյուրը վստահեցնում է՝ իրենց Ձմեռ պապիկները անշնորհք չեն, այլ կիրթ, պրոֆեսիոնալ մարդիկ են, որոնք ավարտել են Թատերական ինստիտուտը։
«Հայկական ժամանակ»-ին հաջողվել է խոսել Ձմեռ պապիկի և Ձյունանուշիկի ծառայություն իրականացնող երկու կազմակերպության հետ, մյուս մեր զրուցակիցներին գտել ենք Հայաստանում գործող List.am առցանց առևտրի կայքում տեղադրված բազմաթիվ այդպիսի հայտարարություններից, որոնցից շատերը, լսելով, որ զանգահարողը լրագրող է, կախում էին լսափողը: Դրա համար ստիպված եղանք որոշ դեպքերում ներկայանալ որպես ծառայությունով հետաքրքրվող քաղաքացի:
«Laplandia Christmas Studia in Armenia» ստուդիան, օրինակ, ծառայությունները մատուցում է 25 հազար դրամից մինչև 150 հազար դրամի սահմաններում։ Արժեքը կախված է, թե որտե՞ղ պետք է մոտենան Ձմեռ պապն ու Ձյունանուշը և ո՞ր ժամին:
«Նաև մարդկանց քանակով է արժեքը որոշվում։ Նախատոնական և հետտոնական օրերին 25 հազար է գինը, դեկտեմբերի 31-ից հետո բարձրանում է։ Տևողությունը 20-30 րոպե է։ Մեր կազմակերպության կողմից նվեր չենք տալիս, նվերները գնում են ծնողները, մեր Ձմեռ պապն ու Ձյունանուշիկը փոխանցում են երեխային։ Երգում են, պարում, ուրախացնում են տնային այցերի միջոցով»,- մեր զրույցում ասում է ստուդիայի տնօրեն Վանուհի Մխիթարյանը։
Ծառայությունը մատուցում են նաև մանկապարտեզների և դպրոցների համար: Տնօրենի խոսքով՝ եթե ծրագիրը երկարում է, բարձրանում է նաև արժեքը. «Մենք շրջում ենք մենեջերների հսկողությամբ, որովհետև տոն օրերին մարդիկ ալկոհոլի ազդեցության տակ են լինում, սակայն մինչ այս պահը որևէ խնդիր չի եղել։ Նորմալ, մաքուր գործ ենք անում, չենք խաբում ժողովրդին»։
«ԱլեՀոպ» կոչվող զվարճանքի կենտրոնում էլ Ձմեռ պապիկի ծառայությունները հասնում են մինչև 20 հազար դրամի, սակայն երեկոյան 22:00-ից սկսած՝ գները բարձրանում են: «Ունենք թե՛ տնային այցեր և թե՛ այցելում ենք կրթական հաստատություններ։ 15 հազար դրամ միայն Ձմեռ պապիկի այցն է, 20 հազար դրամ Ձյունանուշի հետ է գնում։ Ծրագիրը տևում է 30 րոպե, ողջույնի խոսք են ասում, երգում, պարում, նվերներն են հանձնում»,- մեր զրույցում ասում է կենտրոնի տնօրեն Սաթենիկ Շապիրյանը։
Նրա խոսքով՝ կերպարներին մարմնավորողները թատերական ինստիտուտն ավարտած անձինք են, 40, 50, 55 տարեկանից բարձր։
Պրոֆեսիոնալ դերասաններով, գեղեցիկ և ճոխ հագուստով, կիրթ խոսքով Ձմեռ պապիկի և Ձյունանուշի ծառայություն է առաջարկում List.am առցանց առևտրի կայքում տեղադրված հայտարարություններից մեկը։ Զանգին պատասխանած տղայի խոսքով՝ կարող են այցելել Հրազդան, Երևան և մայրաքաղաքին հարակից տարածքներ։ Եթե ուզում ենք օգտվել իրենց ծառայություններից, պետք է ամրագրենք մինչև դեկտեմբերի 15-ը, դրանից հետ գնային բարձրացում է տեղի ունենալու: «Ձյունանուշն ու Ձմեռ պապը այցելում են տուն, երգեր երգում, կախարդական գավազանով շոու ծրագիր մատուցում, բարեմաղթանքներ ասում։ Տևում է 30 րոպե, արժեքը 30 հազար դրամ է։ Դեկտեմբերի 15-ին գները բարձրանալու են․ մի ժամը կարժենա 35 հազար դրամ»,- շեշտում է նա։
Մեկ այլ հայտարարությունով զանգահարելով՝ մեզնից նախ հետաքրքրվեցին, թե կոնկրետ ամանորյա որ օրերի համար ենք ցանկանում Ձմեռ պապիկի և Ձյունանուշի տնային այցը։ Նրանց խոսքով՝ յուրաքանչյուր ժամ և օր առանձին գին ունեն։ Օրինակ՝ հունվարի մեկի երեկոյան 9-ի համար ծառայությունը արժե 15 հազար դրամ, տևողությունը մեկ ժամ է։ Ձմեռ պապիկը այցելում է միայնակ։ «Մեր Ձմեռ պապիկները բնականից չեն տարբերվում»,- շեշտում է ծառայություն մատուցողը:
Ըստ մեկ ուրիշ անհատի էլ՝ տնային այցերի դեպքում Ձմեռ պապիկի տուն այցելելը և երեխաներին զվարճացնելն արժե 15 հազար դրամ, 25 հազար է, եթե ցանկանում են, որ գնա Ձյունանուշիկի հետ. «Մեր ձմեռ պապիկները պրոֆեսիոնալ են, անշնորհք չեն, դրսից եկած անձինք չեն»:
Հետաքրքրական է, որ այս հայտարարություններից գնային առումով տարբերվում էր միայն մեկը, որ բավականին կարճ տևողությամբ այցի համար պահանջում է 25 հազար դրամ։ Այսինքն՝ եթե միայն Ձմեռ պապիկն է այցելելու տուն, ապա կարող ենք վճարել 15 հազար դրամ, Ձյունանուշիկի հետ արժեքը 25 հազար է, տևողությունը՝ 5-15 րոպե։ Եթե ցանկանում ենք մեկ ժամով հրավիրել, պետք է վճարել 35 հազար դրամ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ
Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ
Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ
Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել
Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT