Բարի լինեիք, նիստին մասնակցեիք և կստանայիք Ձեր հարցերի պատասխանները․ Լիլիթ Կիրակոսյանը՝ Գեղամ Նազարյանին

Բազմաբնակարան շենքերի կառավարման օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի շրջանակներում այսօր ԱԺ-ում քննարկվել է  բազմաբնակարան շենքերի կառավարումը որպես մասնագիտացված գործունեության տեսակ դիտարկելու համար անհրաժեշտ իրավական, օրենսդրական խնդիրների ստեղծման հարցը, որի ընդունումը բազմաբնակարան շենքի կառավարումը դիտարկելն է որպես մասնագիտացված գործունեություն։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը քննարկման ժամանակ հարց ուղղեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Կիրակոսյանին՝ նշելով.  

«Գործող համատիրության ղեկավարին տանելու են կուրսերի, հետո ասեն՝ շարունակի՞, կամ եթե առանձին վերցրած շենք է և ունի կառավարման խորհրդի իր նախագահը, իրեն պարտադրելո՞ւ են, որ գնա այդ կուրսերին, ո՞վ է անցկացնելու այդ կուրսերը, բյուջեից ինչքա՞ն փող են հատկացնելու, այդ կուրսերին մասնակցելու համար հատուկ չափորոշիչներ կա՞ն՝ ով կարող է մասնակցել, այս հարցերը քննարկե՞լ եք հանձնաժողովում։ Ի վերջո, գործնական հարթության վրա պատկերացրել եք՝ դա ինչ է, և քննարկվե՞լ է հարցը համատիրությունների հետ»: 

Ի պատասխան՝ Լիլիթ Կիրակոսյանը նշեց. «Եթե ես չեմ սխալվում, Ձեր խմբակցությունից 3-4 հոգի ներկայացված են մեր հանձնաժողովում, և նաև Դուք եք տեղեկացված եղել, որ նման քննարկում է գնում: Բարի լինեիք ներկա լինեիք և այս հարցերը, որոնց պատասխանները հատկացված 45 վայրկյանի ընթացքում տալ հնարավոր չէ, բարձրացնեիք հանձնաժողովում և ստանայիք պատասխանները։ Ինչ վերաբերում է մասնագիտական որակավորումներին, ապա դրանք սահմանելու է Կառավարությունը, ձեր նշած հարցերը քննարկվել են, կարող եք հանձնաժողովի նիստը նայել»։

Արձագանքելով՝ Գեղամ Նազարյանը հայտնեց, որ նիստին չի եկել, բայց հիմա է ուզում ստանալ այդ հարցերի պատասխանները:

Լիլիթ Կիրակոսյանն էլ պատասխանեց, որ հիշյալ հարցերն արդեն իսկ քննարկվել են:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1565 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ