Բանակի հենքը տնտեսությունն է, տուրիստական հոսք ապահովելու համար ջանք է ներդրվում. Խաժակյանը՝ Երևանի զարդարանքի մասին

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի կարծիքով՝ մայրաքաղաքի ամանորյա զարդարանքը տուրիստական գրավչության համար կարևոր բաղադրիչ է, և ներդրված միջոցները բազմապատիկ ծառայելու են տուրիստական ներհոսքին:

«2020 թվականից հետո առաջին անգամ տոները կնշենք քաղաքի պատշաճ զարդարանքով, ինչը պայմանավորված է նաև մայրաքաղաքում «Մանկական Եվրատեսիլ»-ի ներկայությամբ»,- ասում է նա:

Անդրադառնալով վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած Հանրապետության հրապարակի զարդարանքի միջոցներին, ըստ որոնց՝ պատմամշակութային շենքերի պատերը վնասվել են՝ վերջինս նկատում է՝ իհարկե, կարելի էր ավելի մտածված կերպով իրականացնել, բայց այն աղմուկը, որ բարձրացվեց, ավելի մեծ էր, քան այդ արված անցքերը:

«Տպավորություն ստեղծվեց, թե ամբողջ Կառավարության շենքի վրա անցքեր են արվել, մինչդեռ լույսերի մեծ մասը կախված են վերևից և շենքի ֆասադին ընդհանրապես չեն դիպչել: Իսկ անցքերը կվերականգնվեն, և մյուս անգամների համար զարդարանքն այլ կերպով իրականացնելու տարբերակներ կմտածենք: Կարծում եմ՝ այս խնդիրն ուռճացվեց, որպեսզի պատկերը, որը պետք է ստացվեր և տպավորեր մարդկանց, այդքան էլ տպավորիչ չլինի»,- նշում է Խաժակյանը՝ օրինակ բերելով՝ 5-րդ ալիքի օպերատորի գործողությունը, որը հեղույս էր տեղադրել պատի մեջ և նկարել այն:

Նրա խոսքով՝ ասում ենք՝ բանակի հենքը ամուր տնտեսությունն է, հետո ասում, որ տնտեսությունը զարգացնելու համար պետք են ներդրումներ և տուրիստական հոսքեր: Հիմա այդ տուրիստական հոսքը ապահովելու համար ջանք է գործադրվում, որը կբերի տնտեսական աճ՝ նոր ներդրումներ:

«Այցելեք մեր հարևան Թբիլիսի, տեսեք՝ ինչքան մեծ տուրիստական ներհոսք կա, և նրանց ծախսած գումարները վերածեք դրամի ու կտեսնեք, որ դրանք մի քանի անգամ ավելին են, սակայն նաև տնտեսական աճ են ապահովում տուրիստական հոսքերի հաշվին»,- նշում է Խաժակյանը և զուգահեռներ անցկացնում մեր իրականության հետ. «Մեզ մոտ ասում են՝ բանակի սպառազինության վրա ծախսեք նույն գումարները: Մենք երբեմն կրկնում ենք ակսիոմատիկ ճշմարտություններ, հետո հակասում դրան»:

Խաժակյանի համոզմամբ՝ պատերազմական իրավիճակում գտնվող յուրաքանչյուր երկիր չի կարող բոլոր ծախսերն ու միջոցներն ուղղել միայն ռազմական ոլորտին՝ մոռանալով մշակույթի, տնտեսության և պետության համար այլ կարևոր ոլորտների մասին:

«Ուկրաինայում այսօր միայն ռազմական ծախսե՞ր են: Իհարկե, ոչ: Մարդիկ շարունակում են իրենց կենսագործունեությունը, և նույնն էլ մենք ենք անում: Դա չի նշանակում, որ մենք չենք տեսնում պատերազմի վտանգը և խրախճանքով ենք զբաղված: Ոչ, անում ենք ամեն ինչ, որ քաղաքը ներկայանալի տեսք ունենա և եկող տարի ավելի մեծ տուրիստական հոսքեր ունենանք»,- շեշտում է Խաժակյանը:

Ավագանու անդամի պնդմամբ՝ եթե ուզում ենք երկարաժամկետ զարգացումներ, ապա և՛ մշակութային ոլորտին ուղղված ծախսեր պետք է արվեն, և՛ տոնական զարդարանքի, և՛ նոր տրանսպորտային համակարգի ներդրման, և՛ այսպես շարունակ:

«Մեզ համար ցավալի կամ ողբերգական չէ, որ Ռուսաստանից տուրիստների հոսքի մեծ մասը գնում է մեր հարևան Վրաստան և դրա շատ փոքր մասն է հասնում Հայաստան: Այն պարագայում, որ վստահաբար ռուս տուրիստները կամ պոտենցիալ բնակիչները շփումների մեջ իրենց ավելի հարմարավետ են զգում հայ ժողովրդի հետ: Ընկալումներն այստեղ ավելի դրական են, բայց զբոսաշրջիկները Թբիլիսին զարգացվածության առումով ավելի հարմարավետ են համարում: Ժամանցային վայրերի քանակն ավելի շատ է»,- նշում  է Խաժակյանը:

Ըստ նրա՝ ամեն անգամ, երբ այցելում է Թբիլիսի, հասկանում է, որ մեր քաղաքը առնվազն 5 տարով հետ է մնացել զարգացվածության իմաստով. «Դա, վստահեցնում եմ, արագ նկատում են Հայաստան այցելող զբոսաշրջիկները, և այն ստանում է մուլտիպլիկատիվ էֆեկտ: Սա անհերքելի փաստ է: Մենք ասում ենք, որ Երևան է եկել ռուս տուրիստների մեծ հոսք, բայց չենք ասում, որ բազմապատիկ ավելին այսօր Վրաստանում են, քանի որ ենթակառուցվածքների իմաստով այնտեղ շատ ավելի հարմար է: Եթե մենք միջոցներ ծախսենք ենթակառուցվածքներն ավելի հարմար դարձնելու համար, բազմապատիկ ավելի ներդրում կունենանք զբոսաշրջիկների տեսքով, որը կամրացնի մեր տնտեսությունը, և կկարողանանք ավելի մեծ ծախսեր իրականացնել սպառազինության վրա: Սրանք փոխկապակցված հարցեր են»:

Անդրադառնալով Ամանորի միջոցառումները բոյկոտելու վերաբերյալ որոշ շրջանակների հայտարարություններին՝ Խաժակյանը նշում է. «Աբսուրդն այն է, որ դա ասում են իրենց քաղաքական գործիչներ համարող մարդիկ, որոնց քաղաքական գործունեությունը դարձել է տոնական միջոցառումների բոյկոտը: Ո՞ւր են հասել քաղաքական գործիչները, որ ամանորյա միջոցառումներն են բոյկոտում: Նույնիսկ չեմ կարող մեկնաբանել: Իրենք էլ լավ գիտեն, որ այդ միջոցառումների իրականացումից հետո բոլորը միայն գոհունակություն են հայտնելու, և իրենք կրկին առանձնանալու են ամեն ինչ շահարկելու իրենց մոլուցքով, որը քաղաքական պատիվ, կարծում եմ, չի բերում»:

Հերմինե Կարապետյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2252 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին