Վախենում եմ, որ մի օր այնքան հեռանանք իրարից, որ այլեւս չճանաչենք. լույս է տեսել Անուշ Քոչարյանի «Վայրի խոտերը»

Լուսանկարի հեղինակ՝ Նազիկ Արմենակյան

«Ընթերցելիս հնարավոր է՝ մեկը կամ մի քանիսը, իսկ բարեհաճության դեպքում շատերը մտնեն այն «տարածք», որտեղ ինքս եղա․․․ Եթե դա պատահի այդպես, հաստատ լավ կլինի, որովհետեւ համոզված եմ՝ այդկերպ պատմելու եւս մի շանս կունենանք եւ գուցե ավելի շատ սիրենք իրար»: Լույս է տեսել Անուշ Քոչարյանի «Վայրի խոտերը» գիրքը: Գրքում ընդգրկված են նրա 2013-2021 թվականների բանաստեղծությունները: Հեղինակի հետ «Հայկական ժամանակ»-ի զրույցը՝ ստորեւ.

Անո՛ւշ, որքա՞ն ժամանակում ծնվեց գիրքը: Ի սկզբանե ծրագրե՞լ էիք այն գրել, թե՞ եկավ մի ժամանակահատված, երբ հասկացաք՝ ուզում եք գրվածքներն ամբողջացնել գրքի տեսքով:

- Գրքում ընդգրկված են 2013-2021 թվականների բանաստեղծություններ․․․ Եվ դրանք գրվել են տարբեր տարածական, զգացական, տեսողական դաշտերի հետեւանքով կամ մեջ, որոնք իրարից որքան էլ անկախ, նույնքան էլ կապակցման տեղ են ունեցել։ Չգիտեմ՝ հնարավոր է բանաստեղծություն գրել՝ մտածելով, որ նախ գիրքն է․․․ Իմ դեպքում հաստատ այդպիսի ուղղություն չի գործել։ Գիրքն արդեն վերջնարդյունք ամբողջությունն է՝ գրողից անջատված։

Ի՞նչ է ասել «Վայրի խոտեր»: 

- Մեծ հաշվով տեղն է, որի հետ թվաց՝ հաշտվել ենք, բայց, միեւնույն է, չիմացանք ո՛չ խաղաղության մասին, ո՛չ էլ պատերազմի։ Չճանաչեցինք իրար այնքան լավ, որ պատմել հնարավոր լինի, եւ գուցե նաեւ չսիրեցինք իրար։ Դիտելու ու փորձարկվելու «վայրն» է, որից հնարավոր չէ այնքան հեռանալ, որ մոռանաս ինքդ քեզ, ու նաեւ, փաստորեն, հնարավոր չեղավ այնքան մոտենալ, որ կանխատեսեինք լինելունը․․․ Պատերազմը, որի ընթացքում վայր(ի) խոտն ամենից շատ զգաց ու «տեսավ» եղածը, հնարավորություն տվեց նկատելու, շոշափելու, ի վերջո՝ մոտենալու․․․ «Վայրի խոտերը» այս իմաստով տարածք է, որն ընդգրկում է ժամանակը, որի մեջ ես ու դու ենք։ 

- Անցել է մեկ շաբաթ, ինչ հասանելի է գիրքը ընթերցողին: Ի՞նչ արձագանքներ, կարծիքներ եք լսել:

- «Վայրի խոտեր»-ում ընդգրկված գործերից մի քանիսը կենսական տարածք մտել են ավելի վաղ, քան գիրքն է․ դրանք թարգմանվել են անգլերեն, վրացերեն, ընթերցվել հանրային, գրական հարթակներում, ռադիո եւ հեռուստաեթերներում, տպագրվել առանձին․․․ Կարճ ասած՝ ընթերցողին ծանոթ է «վայրը», եւ այս իմաստով գիրն ու ընթերցողը, ես ու ընթերցողը այս տարիների ընթացքում «հանդիպում» էինք ամեն օր, տեքստը պարբերաբար մեջբերվում էր այս կամ այն հարթակում, երկխոսության տեղ բացում կամ պարզապես իրավիճակային կոնտեքստում տեղավորվում։ 

Ի՞նչ կուզեք փոխի այն մարդկանց մտածողության մեջ, որ հաջողված համարեք դրա ծնունդը:

- Չեմ կարծում, որ որեւէ մեկը պիտի հաշվի նստի այս գրքի հետ։ Եվ առավել եւս չունեմ մտածում, թե այն պիտի հիմա որեւէ էական ազդեցություն ունենա․․․ Խնդիրն այն է, որ գիր(ք)-ը, առանձին վերցրած, խնդիր չունի․ այն իր համար ապրելու է, որովհետեւ նախեւառաջ ապրվածի հետեւանք-արդյունք է: Հնարավոր է՝ մեկը կամ մի քանիսը, իսկ բարեհաճության դեպքում շատերը մտնեն այն «տարածք», որտեղ ինքս եղա․․․ Եթե դա պատահի այդպես, հաստատ լավ կլինի, որովհետեւ համոզված եմ՝ այդկերպ պատմելու եւս մի շանս կունենանք եւ գուցե ավելի շատ սիրենք իրար։

- Օրերս հրատարակչություններից մեկի տնօրենը համեմատական էր անցկացրել խաղադրույքներ կատարելու եւ գիրք գնելու միջեւ. 2021 թվականին 3.9 միլիարդ դրամի խաղադրույք է կատարվել, իսկ գիրք գնվել՝ 1.8 միլիարդի: Ըստ Ձեզ՝ սա ինչի՞ մասին է վկայում:

- Հարցից գուցե մեծ հաշվով շեղվեմ, բայց իսկապես ակամայից միտքս եկավ հոլանդացի մշակութաբան Հայզինգայի «Խաղացող մարդու» տեքստերից այն կտորը, որ խաղն ավելի հին է, քան մշակույթը, եւ մյուս կողմից էլ «խաղը սովորական կամ իրական կյանքը չէ»․․․ Խաղի մեջ մտնելը կոնկրետ արդյունքի է բերում, մարդը դա գիտի՝ կա՛մ հաղթում է, կա՛մ պարտվում (պարտության վիճակագրությունն ավելի խոսուն է, իհարկե), իսկ բոլորն են արդյոք տիրապետում գիրք կարդու «խաղադրույքի» հնարավորությանը․․․ Թերեւս՝ ոչ։

Գրականություն ու թատրոն սիրող մարդիկ ժամանակին առաջադեմ էին համարվում, հիմա այլ արժեքներով է չափվում առաջադեմ լինելը՝ լավ մեքենա, հեռախոս եւ այլն: Սա քաղաքակրթության գահավիժո՞ւմ է, թե՞ քաղաքակրթության նոր ձեւաչափ: 

- Գնահատական տվողն իսկապես ես չեմ։ Հարցը մասշտաբային է եւ որոշ իմաստով նաեւ հռետորական։ Կարող եմ զուտ մասամբ որոշակիացնել իմ դիրքորոշումը եւ, հնարավոր է, նաեւ սխալվեմ․․․ Կարծում եմ՝ մարդը շարունակում է ունենալ առաջնային զգացումները՝ զայրանում է, զարմանում է, պարզ բանից ոգեւորվում եւ միաժամանակ հիասթափվում։ Մարդն իր կյանքը դեռ որ չի կարող պատկերացնել առանց արեւի, առանց գիշեր-ցերեկի, առանց այլ մարդու հետ առնչվելու հրաշալի ու բացառիկ հնարավորության․․․ Քաղաքակրթությունն այս համատեքստում ուրիշ պատմություն է․ ձեւափոխվում է շատ բան, ձեւախեղվում՝ եւս, բայց դա չի նշանակում, որ առաջ եւ հետի մասին կարող ենք խոսել, ոչ էլ գահավիժման կամ ձեռքբերման։ Ամեն ինչ կարծեմ բնականոն է, ու հենց չեղավ, դժվար թե մենք՝ մարդկությունը, շարունակի լինել։

Ասում են՝ Դուք մարդուն ուսումնասիրելու, նրա էությունը բացահայտելու յուրահատուկ տաղանդ ունեք: Հաճախ ենք լսում տարբեր լավ ու վատ որակումներ հենց մենք մեր մասին, ոմանք ասում են, որ հայ ազգը դյուրահավատ է, ոմանք էլ, որ շատ տաղանդավոր ենք եւ այլն…. Իսկ ինչպիսի՞ն ենք մենք Անուշ Քոչարյանի աչքերով:

- Չգիտեմ՝ ով կամ ովքեր են ասել եւ ինչ առիթով, բայց հետաքրքիր էր․․․ Ես խուսափում եմ «մենք» բառից, չնայած որ հոգնակիով հաճախ եմ խոսում։ Ամեն դեպքում, իսկապես ինձ համար մեծ խնդիր է գնահատական տալ ընդհանրական իմաստով եւ/կամ անգամ դիտարկում անել։ Ես կարող եմ խոսել ինքս ինձ հետ, մտածել՝ այստեղի հետ որքան եմ տեղորոշված, եւ, որոնք են հարցերը, որ խնդրականացնում եմ․․․ Բայց մեծ հաշվով սա անգամ կարեւոր չէ, որովհետեւ չեմ վախենում, թե մի օր հոգնակիով խոսելու համար նյութ չեմ ունենա․․․ Վախենում եմ, որ մի օր այնքան հեռանանք իրարից, որ այլեւս չճանաչենք։ Մնացած ամեն բան պայմանական ու հարաբերական է․․․ Ազգային եւ պատմական կոնտեքստը ենթարկվում է ավելի մեծ՝ մարդկային ու համաշխարհային պատմական կոնտեքստին․․․ Եվ պարզ, եզակի մարդը շարունակում է իր հավատալու տեղն ունենալ՝ անկախ կոնտեքստի փոփոխությունից․․․ Մենք բոլորս նույն արեւն ու երկինքն ենք կիսում։ Բա՛վ է այսկերպ «մենք»-ը բնորոշել։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
36251 դիտում

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը