Դեղերի շատ օգտագործումն ինչի կարող է հանգեցնել. դեղատները հաճախ խախտում են պահանջը՝ առանց դեղատոմսի տրամադրելով դրանք

Մարդկանց շրջանում հիվանդությունների դեմ ինքնաբուժություններով զբաղվելը տարածված երևույթ է: Հայաստանում ևս այս տարբերակին դիմողների պակաս չի զգացվում: Եթե նախկինում հիվանդությունների դեմ դիմում էին, այսպես ասած, «տատական մեթոդների»՝ խոտաբույսերով, թուրմերով, թեյերով և այլն, ապա այժմ դրանց փոխարինում են դեղերը։

Մարմնի որևէ հատվածի ցավի, ալերգիայի կամ այլ ախտանշանների դեպքում, ինչ խոսք, հեշտ է գնալ դեղատուն, առանց բժշկի ցուցման, հարևանի, բարեկամի, ծանոթի առաջարկած դեղը գնել և օգտագործել։ Սակայն շատ հաճախ դրա ոչ տեղին օգտագործումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, և հաղթահարելու փուլը շատ ավելի երկար ու բարդ տևել:

Թալինի բժշկական կենտրոնի թերապևտ Անահիտ Քլոյանի խոսքով՝ ինքնաբուժությամբ հիմնականում մեծերն են զբաղվում, երիտասարդները համեմատած ավելի տեղեկացված են և նախընտրում են դիմել բժշկի օգնության։

«Առանց դեղատոմսի դեղեր գնելու հնարավորության հետևանքով որոշ դեղերի հանդեպ մարդիկ կայունություն են ձեռք բերել, որոնք լուրջ հիվանդությունների դեպքում արդեն որևէ ազդեցություն չեն թողնում։ Օրինակ՝ հակաբիոտիկների դեպքում է այդպես․ գրիպի, մրսածության դեպքում անմիջապես մտածում են՝ պետք է հակաբիոտիկ խմել, հետո իսկապես այդ դեղամիջոցը խմելու անհրաժեշտություն է առաջանում, սակայն կայունության պատճառով այլևս չի օգնում»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է Քլոյանը։

Ըստ թերապևտի՝ մարդիկ առանց բժշկի հետ խորհրդակցելու ամենից շատ գնում են ստամոքսային, 12-մատնյա աղու խոցային հիվանդությունների համար դեղամիջոցները։ Շատ են նաև հորմոնալ դեղերի, կրեմների օգտագործումը։

«Ստամոքսի շրջանում ցավ են ունենում, այրոց և անմիջապես խմում են «Օմեպրազոլ» կոչվող դեղը։ Սակայն դրա համար բուժման հատուկ ցուցում կա: Շատ օգտագործումից ստամոքսահյութը ընկճվում է և կարող է քաղցկեղածին ազդեցություն թողնել։ Կամ այլ օրինակ՝ մի թեթև իրենց վնասում են, առանց բժշկի դիմելու որոշում են մաշկային ինչ-որ կրեմ օգտագործել, որի կարիքը իրականում գուցե չկա, և նրանց մոտ ալերիգաներ են առաջանում»,- ասում է մասնագետը։

Քլոյանի խոսքով՝ երբեմն դեղերի ոչ տեղին օգտագործումը հնարավոր է՝ այնպիսի ալերգիաներ առաջացնի, որոնք ընդհուպ կարող են մահվան հանգեցնել։ Կողմնակի բարդությունների պատճառ է դառնում նաև ճնշման դեմ դեղերի անհարկի օգտագործումը կամ չարաշահումը, ասում է Քլոյանը։ Մարդիկ երբեմն ինչ-որ խնդիր են ունենում և օգտագործում դրա համար չնախատեսված դեղ, ինչի հետևանքն ավելի ծանր է լինում։

«Ոչ տեղին օգտագործված դեղերի հետևանքով առաջացած բարդությունների համար գրեթե ամեն օր դիմում են մարդիկ։ Հիմնականում այդ դեպքերը շատ են հանդիպում գարնանն ու աշնանը։ Ունենում ենք հիվանդներ, որոնք հակաբիոտիկների հետևանքով ալերգիաների մեջ են ընկնում։ Դեպք էր եղել, երբ մարդը անընդհատ պարացետամոլ էր խմել ու երկու ժամը մեկ կոմայի մեջ հայտնվել»,- նշում է թերապևտը։

Անահիտ Քլոյանի խոսքով՝ առանց դեղատոմսի կարելի է բաց թողնել թեթև ազդեցությամբ դեղերը, օրինակ՝ ցավազրկողները, պարացետամոլ և ասպիրին պարունակող դեղորայքները։ Մնացած դեղերի վաճառքի համար վերահսկողության կարիք կա:

Ինչպե՞ս են իրականացվում ստուգումները դեղերի շուկայում։ Դեղամիջոցները, որոնք ձեռք բերելու համար պարտադիր անհրաժեշտ է բժշկի ցուցումը, դեղատները պահո՞ւմ են սահմանված պահանջը:

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից, ի պատասխան մեր գրավոր հարցման, տեղեկացրել են, որ թե՛ ստուգումների, թե՛ վարչական վարույթների շրջանակներում բազմիցս արձանագրվել են առանց դեղատոմսի իրացման դեպքեր։ Դրա համար մանրածախ իրացմամբ զբաղվող ընկերություններն ստացել են հանձնարարականներ, խախտումների համար էլ վարչական իրավախախտումների վարույթների արդյունքներով պատասխանատու անձանց նկատմամբ նշանակվել է տուգանք՝ յուրաքանչյուր անվանմամբ դեղի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Համապատասխան տեսչական մարմինն իրականացրել է նաև վերստուգումներ՝ պարզելու՝ տրված հանձնարարականները կատարվե՞լ են, թե՞ ոչ։ Ըստ արդյունքների՝ հարուցվել են վարչական վարույթներ։

Այս ամենից զատ՝ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ստուգումների արդյունքում դեղատներում նաև չգրանցված և ժամկետանց դեղեր են հայտնաբերել։ Նման դեպքերում պատասխանատու անձանց նկատմամբ կիրառվում է տուգանք՝ յուրաքանչյուր անվանմամբ դեղի՝ մինչև 10 փաթեթի դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով, 10-ից մինչև 30 փաթեթի դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև երեքհարյուրհիսնապատիկի չափով։ 30 և ավելի փաթեթի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի՝ ութհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:

Ընկերությունների համար դեղերի ոչնչացման վերաբերյալ սահմանվում են կատարման ժամկետներ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
23683 դիտում

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը