Երևան
12 °C
Քաղաքական գործիչ Գարեգին Միսկարյանի համոզմամբ՝ ՀԱՊԿ-ի օգնության առաջարկը Հայաստանին Կրեմլի հերթական կեղծիքն է:
Հիշեցնենք՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը օրերս բելառուսական ОНТ հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը Հայաստանին օգնելու համալիր միջոցառումներ է առաջարկել, այդ թվում՝ առաքելություն ուղարկել Ադրբեջանի հետ սահման՝ իրավիճակը գնահատելու համար։
«Երբևէ չի եղել նման մի դեպք, որ Կրեմլի խոսքերն ու քայլերն իրար համապատասխան լինեն, հետևաբար նմանատիպ կեղծ հայտարարությունները զարմանալի և իրատեսական էլ չեն. էժան դեմագոգիա է: Իրականում խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել վերջին վեհաժողովի ժամանակ պատրաստված հռչակագիրը, որի արդյունքում ՀԱՊԿ ներկայացուցիչներն իրենց քայլերով փորձում են ցույց տալ, որ դրա դրդապատճառներն իրականությանը չեն համապատասխանում: Համենայն դեպս ես վստահ եմ՝ Փաշինյանի մեղադրանքները տեղին են, նույնիսկ՝ մեղմ: Սա Կրեմլի հերթական ապատեղեկատվությունն է. մանիպուլյացիա»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Միսկարյանը:
Ըստ նրա՝ Հայաստանն անհապաղ պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, որի մասին վերջին երեք ամիսների ընթացքում բազմիցս խոսվել է: Նրա համոզմամբ՝ Կառավարությունն այս մասով լուրջ քայլեր պետք է ձեռնարկի, քանի որ այդ կառույցը մեր երկրին բացի վնասից, ուրիշ ոչինչ տալ չի կարող:
«Իրավիճակն այնքան է վատթարացել, որ սրանից վատ չի էլ կարող լինել. վերջին 30 տարվա կտրվածքով ներկայումս Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները ամենավատ կետում են, ու պատճառն այն է, որ ՀՀ-ն փորձում է գնալ ինքնիշխանության ճանապարհով, որի համար էլ հստակ քայլեր է ձեռնարկում: Բնական է, որ հայկական կողմի վարած այս քաղաքականությունը ՌԴ-ին դուր չի գալիս. դա դեմ է նրա ներկա քաղաքական ծրագրերին»,- կարծում է նա:
ՀԱՊԿ-ից դուրս գալն ուղիղ ազդեցություն չի ունենա և չի փչացնի հայ-ռուսական հարաբերությունները, ընդգծում է զրուցակիցը, որովհետև դրանք վաղուց արդեն փչացել են. «Ռուսաստանը ներկայումս անում է իր ուժերի մաքսիմալը, դրանից զատ դժվար թե այլ բան կարողանա անել: Իսկ Հայաստանը պետք է որքան հնարավոր է բարելավի իր հարաբերությունները դաշնակից մյուս պետությունների հետ՝ քննարկելով անվտանգային կարևորագույն հարցրեր»:
Վերջինիս դիտարկմամբ՝ եթե Հայաստանը շարունակի մնալ ՀԱՊԿ անդամ երկիր, և Ռուսաստանը ՀՀ անվտանգությունն ապահովելու անվան տակ հավելյալ զորք մտցնի ՀՀ տարածք, ապա կարող ենք ասել, որ Հայաստանը կարճ ժամանակ անց հրաժեշտ կտա իր ինքնիշխանությանը. «Դեռ հնարավորություն ունենք՝ պաշտպանվելու և որոշակի քայլեր ձեռնարկելու, սակայն սխալ ռազմավարության հետևանքով այդ հնարավորությունները կչեզոքանան»:
Հարցին՝ ստեղծված իրավիճակում Հայաստանն ի՞նչ քաղաքականություն պետք է որդեգրի Ռուսաստանի հետ հարաբերություններում՝ վերջնականապես խզի՞, թե՞ գնա հարաբերությունների կարգավորման ուղով, Միսկարյանն ասում է. «Այս բազմաշերտ հարցում բարդ է որևէ միանշանակ բան ասելը: Հայ-ռուս տնտեսական սերտ կապերը թույլ չեն տալիս հեշտությամբ լուծումներ գտել, սակայն մի բան հստակ է՝ եթե հնարավորություն կա այս փուլում տնտեսական կապերը պահելու, պետք է պահել, ինչը միանշանակ չէ»:
Ըստ նրա՝ այն ապրանքաշրջանառությունը, որը մենք ունենք Ռուսաստանի հետ՝ որպես արտահանող երկիր, այդքան էլ մեծ չէ, այնպես է, որ դրանք այլ շուկաներում ևս կարող ենք գտնել: «Վստահ եմ, որ աշխարհի ժողովրդավարական ճամբարը մեզ մենակ չի թողնի և իր աջակցությունը կառաջարկի, եթե մենք իրական քայլեր ձեռնարկենք»,- ընդգծում է Միսկարյանը:
Նատալի Մկրտչյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT