Երևան
12 °C
ՀՀ-ում հրավառություններ կիրականացվեն բացառապես տոնական և հատուկ նշանակության միջոցառումներին համայնքի ղեկավարի կամ Կառավարության թույլտվությամբ և միայն համայնքի թույլ տված վայրերում:
Օրերս այս մասին «Ֆեյսբուք»-ում գրել էր նախագծի համահեղինակ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:
Հրավառությունների և դրանց վաճառքը քաղաքացիներին արգելող օրենքի նախագծի շուրջ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է ՀՀ մարզպետների հետ՝ փորձելով հասկանալ, թե ի՞նչ հաճախականությամբ են մարզերում՝ համայնքներում, իրականացվում հրավառություններ, և ի՞նչ վտանգ են դրանք ներկայացնում:
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի խոսքով՝ օրենքի նման նախագիծն անհրաժեշտություն է, քանի որ քիչ չեն դեպքերը, երբ հրավառությունների պատճառով մարդիկ իրենց առողջությունն են վնասում: «Արարատի մարզում վերջին երկու տարիներին, պատերազմով պայմանավորված, հրավառություններն ավելի պասիվ են կամ էլ լինում են հատուկ օրերի՝ հատուկ մարդկանց ներգրավվածությամբ»,- նշում է Թևոնյանը:
Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի դիտարկմամբ էլ մարզում ընդհանուր առմամբ սահմանված կարգը խախտելու դեպքեր չեն գրանցվել, և որ իր պաշտոնավարման՝ վերջին մեկ տարվա ընթացքում, չի հանդիպել որևէ հրավառություն կամ դրա հետևանքով առաջացած միջադեպ: Այդ առումով ակտիվությունը մարզում մեծ չէ:
Պատկերը որոշակիորեն այլ է Կոտայքի մարզում և հատկապես Ջրվեժ համայնքում, որը հարուստ է ռեստորանային համալիրներով: Մեզ հետ զրույցում Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ասում է. «Առաջ սահմանված կարգը խախտելու և հասարակության անդորրը խանգարելու հետ կապված բողոքները շատ էին, սակայն արդեն տևական ժամանակ է՝ չունենք նման խախտումներ և փորձում ենք խնդրին լուծում տալ, քանի որ այս երևույթը տհաճ է և տգեղ: Իսկ այն, որ ոչ լիցենզավորված ամեն ոք հրավառ նյութեր է վաճառում կամ կազմակերպում, հղի է մի շարք վտանգներով»:
Սյունիքի մարզում ևս պատերազմով և հասարակության տրամադրությամբ պայմանավորված՝ հրավառություններ գրեթե չեն լինում, ասում է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: «Վերջին շրջանում Սյունիքի մարզում և հատկապես Կապան քաղաքում հրավառություններ չեմ նկատել: Կարծում եմ՝ այս խնդիրը հատկապես ակտուալ է Երևանում, սակայն մարզում էլ հետևում ենք, որ սեփական ուրախությունը կազմակերպելով՝ անհարմարություններ չպատճառեն հասարակությանը»,- ընդգծում է Ղուկասյանը:
Տավուշի մարզում 2020 թվականից հետո հրավառություններ չեն լինում, ինչը մարզպետ Հայկ Ղալումյանի խոսքով, կապված է պատերազմի ու դրա պատճառած հետևանքների հետ, սակայն, այդուհանդերձ, նրա կարծիքով, օրենքի այս նախագիծը շատ կարևոր է:
Արագածոտնի մարզում հրավառություններ հիմնականում լինում են Աշտարակ քաղաքում՝ պահպանելով օրենքով սահմանված կարգը, ներկայացնում է մարզպետ Սերգեյ Մովսիսյանն ու հավելում, որ ընդհանուր առմամբ մարզում և հատկապես գյուղական բնակավայրերում հրավառություններ օգտագործելու մշակույթ չկա: «Մեր մարզի դեպքում օրենքի նման նախագիծը խնդիրներ չի առաջացնի, եթե օրենսդիրն ընդունի վերոնշյալ օրենքի նախագիծը, մենք ի գիտություն կընդունենք և կանցնենք առաջ»,- նկատում է մարզպետը:
Լոռու մարզպետ Արամ խաչատրյանը ևս օրենքի նման նախագիծը դրական է որակում և հավելում, որ մարզում հրավառությունների հետ կապված որևէ խնդիր կամ միջադեպ չի արձանագրվել, այժմ էլ անգամ ամանորյա տոներին գրեթե չի արվում հրավառություն:
Գրեթե նույն պատկերն է Գեղարքունիքի մարզում: Մարզպետ Կարեն Սարգսյանը դժվարանում է հիշել, թե վերջին անգամ մարզում երբ է հրավառություն տեսել: Իսկ օրենքի նման նախագծի ընդունմանը կողմ է, քանի որ քիչ չեն դեպքերը, երբ հասարակությունը հրավառ նյութերի ոչ պատշաճ օգտագործելուց վնասներ է կրել:
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի խոսքով էլ՝ այս ոլորտն իսկապես կանոնակարգման կարիք ունի, քանի որ հատկապես ամանորյա տոներից առաջ հրավառ նյութերի ոչ կանոնակարգված և ազատ վաճառքը հանգեցնում է մի շարք խնդիրների: «Ընդհուպ դեպք ենք ունեցել, որ երեխան կորցրել է մատները պայթուցիկ հրավառ նյութեր օգտագործելու հետևանքով»,- նշում է Բաղդասարյանը:
Նրա դիտարկմամբ՝ այս տարվա սեպտեմբերյան իրադարձություններից և 2020 թվականի պատերազմից հետո մարդիկ շքեղությունների մեջ զուսպ են դարձել, հրավառությունների հաճախականությունն էլ պակասել է:
Նշենք, որ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի հետ մեզ չհաջողվեց կապ հաստատել:
Հիշեցնենք, որ հրավառությունները Երևանում կթույլատրվեն միայն Ազատության և Հանրապետության հրապարակներում տոն օրերին և բացառապես պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների նախաձեռնությամբ։ Ավագանին վերջին նիստում միաձայն կողմ է քվեարկել ներկայացված նախագծին։
Հերմինե Կարապետյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT