Եթե 2022-ի ՀԱՊԿ գագաթնաժողովում «հարսի պարը տապալվեց», ապա 2016-ին «փեսային» «բան դեմ տվեցին»

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը անդրադարձել է ՀԱՊԿ գագաթնաժողովին եւ «Սերժի վախտ» (բնորոշումն իրենն է)՝ 2016-ի հոկտեմբերին՝ Ապրիլյան պատերազմից ամիսներ անց, տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովի հետ զուգահեռներ անցկացրել։  

Նա նախ ֆիքսել է գագաթնաժողովի անցկացման օբյկետը՝ «Դվին հոլլ», որտեղ, նրա խոսքով, նաեւ հարսանիքներ են կազմակերպվում։ Իսկ եթե հարսանիք, ապա նաեւ՝ հարս, եթե հարս, ապա նաեւ հարսի պար։ «Եթե անալոգիայով շարժվենք, ապա հարսի պարը տապալվեց»,- անթաքույց հրճվանքով հայտարարել է Աշոտյանը՝ նկատի ունենալով այն, որ, ի դեմ Նիկոլ Փաշինյանի, Հայաստանին չհաջողվեց ցանկալի՝ հայանպաստ տեքստ կորզել «կոլեկտիվ անվտանգության» կազմակերպության անդամներից:

Այնուհետեւ Աշոտյանն անցել է 2022-ի ու 2016-ի գագաթնաժողովների միջեւ համեմատականներ անցկացնելուն՝ զուգահեռներ տանելով «լրջության ու ջրիկության, կազմակերպչական բարձր մակարդակի եւ կիքսերի» միջեւ եւ, իհարկե, անդրադարձել գագաթնաժողովի բուն՝ բովանդակային կողմին։  

Քանի որ Աշոտյանը խոսք է բացել «կիքսերի» մասին, ապա այստեղ «ստոպ տանք» եւ մինչեւ գագաթնաժողովների բովանդակային կողմերին անդրադառնալը, մի «կիքսի» մասին հիշեցնենք, որի մասին հանրությունը տեղեկացավ միայն 44-օրյա պատերազմից հետո։ Խոսքը 2016-ի գագաթնաժողովի ժամանակ տեղի ունեցած մի արտահոսքի մասին է, երբ ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի՝ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն Սերժ Սարգսյանի հետ բառի բուն իմաստով «բազառ» է անում ԼՂ ազատագրված կամ, ինչպես ընդունված է ասել, բուֆերային գոտի համարվող 7 շրջանը 5 միլիարդի դիմաց Ալիեւին վերադարձնելու շուրջ։  

Սարգսյանը, ի դեպ, առարկում է Լուկաշենկոյի առաջարկին՝ 5 միլիարդի դիմաց Ադրբեջանին վերադարձնել 7 շրջան՝ ասելով՝ այդ հողերի համար հայկական կողմը 5 հազար զոհ է տվել՝ նշելով, թե ինքն էլ 6 միլիարդ է առաջարկում Ալիեւին այդ շրջաններից հրաժարվելու դիմաց։ 

Արձագանքելով Սարգսյան-Լուկաշենկո աղմկահարույց ձայնագրությանը, որը հայտնվել էր տելեգրամյան՝ «Բաղրամյան 26» կոչվող ալիքում՝ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտնել էր․ «Հասկանալի չէ, թե ինչպե՞ս է դեռեւս 2016թ. հոկտեմբերի 14-ին Երեւանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի՝ նեղ կազմով նախագահների հանդիպման ոչ հրապարակային զրույցը հայտնվել համացանցում: ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը ձայնագրության հրապարակումն ընդունում է որպես փաստ եւ զերծ է մնում մեկնաբանություններից՝ նկատի առնելով այն հանգամանքը, որ փակ ձեւաչափով անցկացված նիստերը մեկնաբանման ենթակա չեն, ինչպես չեն եղել մինչ այժմ»:

Միայն այս «կիքսը» բավական է՝ պատկերացում կազմելու այն մթնոլորտի մասին, որում ընթանում էր ՀԱՊԿ միջոցառումը, եւ այն կարգավիճակը, որում գտնվում էր ՀՀ ղեկավարը, որի հետ, փաստորեն, սակարկում էին «հող՝ փողի դիմաց» սկզբունքով։

Վերադառնալով «հարսի պարի տապալման» մասին Աշոտյանի դիտարկմանը՝ դիմենք անալոգիային եւ արձանագրենք՝ եթե 2022-ի գագաթնաժողվում «տապալվեց հարսի պարը», ապա 2016-ին փեսային «դեմից» «դուխ» տվեցին, ապաեւ՝ «բան դեմ տվեցին»։ Ինչ խոսք, աննախանձ վիճակ, որում հայտնվել էր Սարգսյանը։ Որքան հիշում ենք, միջոցառումը տեղի էր ունենում «Բաղրամյան 26»-ում՝ նախագահականում։  

Նալբանդյանը գանգատվում էր Բաքվից, Սարգսյանը՝ արդարանում Ալիեւի առաջ

Այժմ անցնենք բուն միջոցառման, Աշոտյանի ասած, բովանդակային կողմին, որն ամփոփված է գագաթնաժողովում ընդունված հայտարարության (2016 թ․) տեքստում:

Աշոտյանը հպարտորեն շեշտում է, թե ՀԱՊԿ-ի կազմը չի փոխվել, էլի նույն դեմքերն են՝ ի դեմս մասնավորապես Պուտինի, Լուկաշենկոյի, փոխվել է Ղազախստանի նախագահը, որի նախորդը՝ Նազարբաեւը, «ավելի դժվար տիպ» էր, քան գործողը (ի դեպ, 2016-ին Նազարբաեւը չէր ժամանել Երեւան, ներկա չէր եղել ՀԱՊԿ գագաթնաժողովին՝ մրսածության պատճառով), «բայց այդ նույն դեմքերով կառույցից 2016-ին ՀՀ-ին հաջողվեց «ստանալ» մի հայտարարություն, որով հստակ աջակցություն էր հայտնվում ոչ միայն Մինսկի խմբի ձեւաչափին, այլ նաեւ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին (շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացում)։ «Այսինքն՝ աջակցություն էր հայտնվում Ապրիլյան պատերազմից հետո հայկական դիվանագիտության հաղթանակներին, նաեւ խոսվում էր այն մասին, որ ԼՂ խնդրի կարգավորման սկզբունքներից մեկը ինքնորոշման իրավունքն է»։

Ճիշտ է ասում Աշոտյանը, այդ հայտարարությունը, որում հղում է արվում միջազգային իրավունքի, այսպես ասած, հռչակագրային նորմերին, ընդհանուր առմամբ կարելի է համարել պրոհայկական, բայց կա մի բայց․ խնդիրը ոչ թե հայտարարությամբ ամրագրվածի, այլ հայտարարության մեջ չամրագրվածի մեջ էր:  Չգիտես ինչու՝ փորձառու քաղաքական գործիչ Աշոտյանի ուշադրությունից վրիպել է այն հանգամանքը, որ իր գովերգած հայտարարության մեջ ՀԱՊԿ-ը խնամքով շրջանցել է Ապրիլյան քառօրյա պատերազմի թեման, համալիր գնահատականներ չի տվել կատարվածին ու չի մատնանշել ՀՀ-ին լայնամասշտաբ ռազմական գործողությունների շեմին կանգնեցրած կողմին՝ Ադրբեջանին: Հիմա սա դիվանագիտական հաղթանա՞կ էր, թե՞ դիվանագիտական անճարակության ապացույց։

Վերադառնալով Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին, որոնց, ի դեպ, Աշոտյանը շա՜տ է սիրում ամեն անգամ հղում անել եւ Նիկոլ Փաշինյանին մեղադրել հայկական դիվանագիտության հաղթանակը ջուրը գցելու համար, ապա դրանք ջուրն էին գցվել ընդունմանը հաջորդած վայրկյանից սկսած։ Ասվածի ապացույցը ԱԳ նախարար Է․Նալբանդյանի՝ Բաքվին ուղղված գանգատագիրն էր առ այն, որ Ալիեւը չի կատարում «հայկական դիվանագիտության հաղթանակով» ամրագրված պարտավորությունները։

ՀԱՊԿ երեւանյան միջոցառումից մեկ տարի անց՝ Եվրոպայի հայկական չորրորդ համագումարում անդրադառնալով Ժնեւում կայացած Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը, կրկնելով Մինսկի խմբի համանախագահների եւ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների համատեղ հայտարարության այն միտքը, թե հանդիպումն անցել է «կառուցողական մթնոլորտում»՝ Նալբանդյանը «կառուցողական» Ադրբեջանին մեղադրեց 2016թ․ մայիսին եւ հունիսին Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի  պայմանավորվածություններից հրաժարվելու համար։

«Բաքուն հրաժարվում է իրականացնել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Ադրբեջանը հրաժարվում է վերահաստատել ԼՂ հիմնահարցի կարգավորման սկզբունքները, որոնք ներկայացրել են համանախագահ երկրները՝ որպես կարգավորման հիմք: Մասնավորապես, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշում եւ տարածքային ամբողջականություն»,- նշել էր Նալբանդյանը։ (2016-ի ՀԱՊԿ գագաթնաժողովի հայտարարությամբ հպարտացող Աշոտյանի ականջը կանչի)։

Ի դեպ, Ժնեւի հանդիպման մասին․ եթե Նալբանդյանը դրանից հետո գանգատվում էր Ադրբեջանից, ապա Սերժ Սարգսյանն արդարանում էր Բաքվի առաջ։ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում դասախոսության ժամանակ ՀՀ նախագահն ահա թե ինչ ասաց․ 

«Ինձ համար անկեղծորեն շատ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել, երբ ժնեւյան բանակցություններից հետո ադրբեջանական կողմը մի հատուկ չարությամբ փորձում է շեշտել, որ ես ինչ-որ պայմանավորվածություններ եմ խախտել: Անկեղծորեն տարօրինակ է, եւ ես մեր հաջորդ հանդիպմանը շատ անհամբեր սպասում եմ, որպեսզի իմ գործընկերոջը հարցնեմ, թե ի՞նչն է նրանց զայրացրել: Ընդ որում՝ խոսում են մարդիկ, ովքեր, փաստորեն, ընդհանրապես տեղյակ չպետք է լինեն մեր խոսակցությանը, որովհետեւ մենք երկուսով ենք խոսել, եւ եթե մենք պայմանավորվածություն ենք ունեցել որեւէ մեկին չասելու, ապա ինչպես են իր օգնականները կամ, չգիտեմ, տեղակալները եւ այլն, թեմային ծանոթացել: Ձեզ հավատացնում եմ՝ մեր խոսակցությունից ես կես բառ անգամ որեւէ տեղ չեմ ասել: Իսկ ի՞նչ եմ ասել Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպմանը. ես ասել եմ, որ որեւէ հայ ղեկավար չի կարող փաստաթուղթ ստորագրել, որը խաթարելու է ԼՂ-ի անվտանգությունը: Սա՝ մեկ: Երկրորդ՝ ես ասել եմ, որ Ղարաբաղն Ադրբեջանից դուրս պետք է լինի: Եվ երրորդ՝ ասել եմ, որ Ադրբեջանի նախագահն էլ է մտահոգված իր զինվորների անվտանգությամբ եւ զոհվելով: Այսինքն՝ այստեղ որեւէ նոր բան կա՞: Ես կրկնել եմ այն, ինչ 20 տարի ասում եմ, ինչ 25 տարի մենք խոսում ենք: Այսինքն, եթե որեւէ մեկին թվում էր, թե եթե մենք Ժնեւում բանակցել ենք, ասել ենք եւ հայտարարություն ենք ընդունել, որ լարվածությունը պետք է թուլանա, դա չի նշանակում, որ Ղարաբաղի անկախության ձգտումն էլ պետք է թուլանա: Անկեղծ ասած՝ ինձ համար շատ տարօրինակ է»:

Չարկչրկված Վիեննան, Սանկտ Պետերբուրգն ու «Զանգեզուրի միջանցքը»

Ի դեպ, Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի բազմաչարչար պայմանավորվածությունները հիշեցնում են նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի մեկնաբանությունները․ Ադրբեջանն այդ  կետը մեկնաբանում է «Զանգեզուրի միջանցք»-ի համատեքստում, Հայաստանն էլ կոշտ եւ հետեւողականորեն հերքում միջանցքի մասին պնդումները։ Նույն կերպ էլ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի վերաբերյալ Սերժ Սարգսյանը ժամանակին պնդում էր, թե պայմանավորվածություն է ձեռք բերվել շփման գծում խաղաղության ամրապնդման մեխանիզմների ներդրման շուրջ, որից հետո միայն հնարավոր կլինի անցնել բովանդակային բանակցությունների: Ալիեւն էլ պնդում էր, որ դրան զուգահեռ հայկական կողմը պետք է որոշ տարածքներից զորքեր դուրս բերի: Մոսկվայում ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ Նալբանդյանը պնդում էր, որ քննարկել են խաղաղության ամրապնդման պայմանավորվածությունների կատարումը, Մամեդյարովն էլ պնդում էր, թե իր մոտ «տպավորություն է ստեղծվել», որ «խաղաղություն հնարավոր է զորքերի դուրս բերման կամ տարածքների դիմաց: Վերջին 12 տարիներին բանակցությունների տրամաբանությունը հենց դա է։ Դիվանագիտությունում գոյություն չունեն «բանակցություններ հանուն բանակցությունների»։

Ամփոփելով՝ նշենք, որ թերեւս Աշոտյանը վերանայի իր գնահատականները ՀՀ «դիվանագիտական հաղթանակների» մասով, քանի որ դրանք եթե անգամ հաղթանակներ են, ապա միայն թղթի վրա, դրանք բարի ցանկությունների մակարդակից կյանքի չկոչվեցին։ Ավելին՝ այդ հաղթանակների հուղարկավորումը տեղի է ունեցել հեղափոխությունից առաջ՝ իր կուսղեկի 2018-ի ապրիլյան հայտնի ելույթով՝ «բանակցային գործընթացը ուղղակի կանգնած է», «մինչ այս փուլը մենք բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել ենք, որպեսզի բանակցային պրոցեսում ձեռք բերված պայմանավորվածությունները որոշակի կայունություն ունենան եւ հիմք հանդիսանան բանակցությունները հաջողությամբ ավարտելու համար: Բայց, ցավոք սրտի, ոչ միայն կոնկրետ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ գոյություն ունեցող փաստաթղթի շուրջ բանակցություններում, այլեւ վստահության որոշակի միջոցներ ստեղծելու, հրադադարի ռեժիմը պահպանելու եւ այլ հարցերով մեր հանդիպումները եւ բանակցություններն ընդհանրապես որոշ ժամանակ հետո պարզվում են, որ անտեղի են, որովհետեւ մեր գործընկերները պայմանավորվածությունները չեն պահում»:

  Հեղինե Մանուկյան 

Տպել
4614 դիտում

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը