Հիմնականում խաղում է անապահով խավը. ՀՀ-ում 2021-ին 3,9 տրիլիոնի խաղադրույք է արվել, գիրք գնվել՝ 1,8 մլրդ դրամի

Նախօրեին «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում էր կատարել՝ համեմատական անցկացնելով Հայաստանում 2021 թվականին կատարված խաղադրույքների եւ գնված գրքերի վիճակագրության միջեւ: Վերջինս նշել էր, որ 2021 թվականին 3,9 տրիլիոն դրամի խաղադրույք է կատարվել եւ նույն ժամանակահատվածում ընդամենը 1,8 միլիարդ դրամի հայերեն գիրք գնվել։

Մարտիրոսյանի հավաստմամբ՝ այսօր պետական մակարդակով քայլ չի արվում գրքի, ընթերցանության հանդեպ հետաքրքրությունն ավելացնելու ուղղությամբ:

«Ավելին՝ կրթության ռազմավարության մեջ մինչեւ 2030 թվականը գիրք եւ գրադարան բառերը չկան: Կարող եք բացել, փնտրել ու չգտնել: Ֆինանսների նախարարությունը ԿԳՄՍ նախարարության բյուջեն ավելացրել է 250 միլիարդ դրամով, որից ոչ մի դրամ չի ավելացել գրադարանի կամ ընթերցանության մակարդակի բարձրացման համար»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Արմեն Մարտիրոսյանը:

Ըստ նրա՝ պարբերաբար այս խնդիրը բարձրաձայնող մարդկանց հանդեպ հետզհետե բացասական վերաբերմունք է դրսեւորվում. «Այդ մարդիկ տարբեր չինովնիկների աչքերին դառնում են սպիտակ ագռավ: Ասեմ ավելին՝ ԿԳՄՍ նախարարության պատկերացմամբ՝ դպրոցի գրադարանը պետք է լինի տվյալների էլեկտրոնային բազա: Նախարարությունը տեղյակ չէ, որ Հայաստանում 1952 թվից այս կողմ ծնված որեւէ գիրք էլեկտրոնային տեսք չունի, քանի որ ՀՀ-ում էլեկտրոնային որեւէ նման բան նկատելով՝ անմիջապես գողանում են. կիբերհանցագործությունը մեր երկրում շատ բարձր մակարդակի վրա է, ու պետության բոլոր օղակները մերժում են այդ հարցով զբաղվել»:

Մարտիրոսյանը մտահոգություն է հայտնում, որ Հայաստանում հեղինակային իրավունք ասվածը շատերին անգամ հասկանալի չէ. «Երբ կիբերհանցագործության մասին հաղորդում ես տալիս, ասում են՝ գնացեք, դատարանով հարցը լուծեք: Քննիչը, դատավորը, ոստիկանը, ԲՏԱ, էկոնոմիկայի նախարարությունները չգիտեն, թե հեղինակային իրավունքն ինչ է»:

Անդրադառնալով խաղադրույքների հետ կապված իր համեմատականին եւ այդ խնդրի դեմ պայքարին՝ Մարտիրոսյանը նկատում է՝ նույն մոտեցումը պետք է լինի նաեւ գրքի, ընթերցանության հետ կապված, մանրամասնելով ասվածը՝ նկատում է. «Եթե, օրինակ, Նիկոլ Փաշինյանը հանձնարարի, որ դրանով էլ պետք է զբաղվեն, կարծում եմ՝ կզբաղվեն»:

Այս համատեքստում վերջինս անչափ կարեւորում է նաեւ հանրության դերն ու աջակցությունը. «Պետությունը չի դրել դպրոցների ու մնացած գրադարանները փակելու հարց, դրանք համայնքի թեթեւ ձեռքով է արվել: Համայնքապետներն են իրենց քրոջ աղջկան կամ տղային նշանակել գրադարանավար: Դպրոցների տնօրեններն են, չԷ՞, գրադարանավարի հաստիքը հանել եւ աշխատողին ասել, որ նա պահեստով զբաղվի: 1450 դպրոցի տնօրեն կարող է, չէ՞, իր դպրոցի գրադարանի վրա ուշադրություն դարձնել: Ասում են՝ օնլայն տարբերակով կարող են աշակերտները գտնել, բայց ես մի բան կասեմ. եթե մի բան կարծում ես՝ անվճար է, ուրեմն վճարման առարկան դու ես»:

Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ՝ խաղադրույք կատարելը կամ նմանատիպ մեկ այլ զբաղմունքով առօրյան լցնելը հանրության գիրք չկարդալու հետեւանքն է: «Անտեղյակության մեջ ապրող հանրությունը հույսը դնում է պատրանքի վրա: Հենց դա էր պատճառը, որ Արցախյան պատերազմի ժամանակ էլ մենք մեր անվտանգությունը դրեցինք մեծ հարցականի տակ: Հանրությունը չի հասկացել՝ եթե կյանքում անգամ հրաշքներ կան, ապա դրանք հրաշք մարդիկ են, որոնք ամեն օր իրենց տեղում արարում են՝ հույսը դնելով գործի, արարքի վրա, այլ ոչ դատարկ խոսքի կամ պատրանքի»,- եզրափակում է նա:

Նկատենք՝ Կառավարության վերջին նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով օնլայն կազինոներին, նշել էր, որ 4 տարվա համառ պայքարից հետո պետությունը կարողանում է խաղային ոլորտը կարգավորել:

«Եթե մինչեւ հիմա օնլայն կազինոները, բուքմեյքերական գրասենյակները վճարում էին ընդամենը 600 միլիոն դրամ պետական տուրք, ապա այսուհետեւ ամեն 100 միլիարդ դրամ խաղադրույքի համար կվճարեն 170 միլիոն դրամ տուրք 600 միլիոն դրամ պետական տուրքի հետ միասին։ Մյուս փոփոխությունը, որն անում ենք, հետեւյալն է. եթե այսօրվա օրենքով կազինոների գործունեության թույլտվություն ենք տվել որոշակի տեղանքում, իսկ 100 միլիոն դոլարի ներդրման դեպքում անձը կարող էր ցանկացած տեղ բացել կազինո, ապա հիմա Ֆինանսների նախարարության հետ եկել ենք այն եզրահանգման, որ պետք է ստեղծել մեթոդաբանություն՝ հաշվարկելու՝ արդյոք 100 միլիոնի ներդրումն իսկապես արվա՞ծ է. որովհետեւ արդեն իսկ ունենք ազդակներ, որ Երեւանում 100 միլիոն դոլարի ներդրմամբ հյուրանոց է կառուցվում՝ հետագայում կազինո բացելու նպատակադրումով, որը կաշխատի այլ տրամաբանությամբ: Ուստի խնդիր կա հաշվարկել՝ արդյոք 100 միլիոն դոլարի ներդրումն արվա՞ծ է, թե՞ ոչ»,- ընդգծել էր վարչապետը:

Հիշեցնենք՝ ԱԺ-ն հաստատել է մի նախագիծ, ըստ որի՝ արգելվում է շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի, խաղատան, խաղասրահի կամ տոտալիզատորի եւ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը, որը այդ նախագծի համահեղինակներից մեկն է, ՀԺ-ի հետ զրույցում անդրադառնալով օրենսդրական փոփոխությունների արդյունքին, նկատում է. «Ցավոք, խաղադրույք կատարողների թիվը չի նվազել: Այնուամենայնիվ, մենք վստահ ենք, որ այս քայլով կանխել ենք հետագայում նոր սերնդի խաղադրույքներ կատարելու օրըստօրե մեծացող տեմպերը: Ամիսներ առաջ 3,2 տրիլիոնի մասին էինք խոսում, հիմա՝ 3,9-ի, մեկ տարի առաջ խոսում էինք 1,5 տրիլիոնի մասին։ Այսինքն՝ այստեղ փաստացի երկրաչափական աճ կար, բայց հետագա ընթացքը արդեն ցույց կտա, որ բավականին մեծ փոփոխություն է լինելու, եւ մենք մեր նախաձեռնություններով այդ տեմպը կոտրել ենք. ակնհայտ է»:

Անդրադառնալով անկանխիկ խաղադրույք կատարելու քաղաքականությանն անցում կատարելուն՝ Պապոյանը նկատում է՝ խաղադրույքների իրականացման միայն մեկ տարբերակ է թողնվել՝ հաշվից հաշիվ փոխանցումով։ Այսինքն՝ խաղադրույքի գումարը պետք է մուտքագրվի վիճակախաղի կամ շահումով խաղի կազմակերպչի բանկային հաշվին, իսկ հնարավոր շահումը՝ խաղացողի այն հաշվին, որից կատարվել է մուտքագրումը։

Վերջինս նաեւ մանրամասնում է՝ խաղադրույք կատարողները բուքմեյքերական հաշիվները լիցքավորում են կանխիկ եւ անկանխիկ տարբերակներով, այսինքն՝ բանկային հաշիվներից կամ էլեկտրոնային փողի միջոցով։ Նոր փոփոխությամբ կանխիկ հատվածը հանվել է։ Այսինքն՝ հնարավոր չի լինելու կանխիկ ձևով լիցքավորել բուքմեյքերական հաշիվները։ 6 ամիս հետո հնարավոր չի լինելու նաեւ էլեկտրոնային դրամապանակներից լիցքավորել։

Պատգամավորը նկատում է՝ այսօր խաղամոլության մեջ ներգրավված են սոցիալապես անապահով խավի բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք չունեն բանկային հաշիվ, քարտ, հետեւաբար կարգավորումը առաջին հերթին ուղղված է լինելու հատկապես այս խավի ու նրանց ընտանիքների պաշտպանությանը։ «Մինչեւ այժմ չէինք կարողանում իդենտիֆիկացնել, որովհետեւ կանխիկ էին խաղում, եւ չկար տվյալների ամբողջական բազան։ Օրենքի ընդունումից հետո իդենտիֆիկացնելու հնարավորություն ենք ունենալու։ Չի կարող պետությունը հարկատուներից գումար հավաքել, տալ այդ նպաստառուին՝ նրա երեխայի նվազագույն սպառողական զամբյուղն ապահովելու համար, բայց նա գնա խաղա»,- ասում է պատգամավորը։

Պապոյանի կարծիքով՝ խաղադրույք կատարելու նման զգալի տեմպը պայմանավորած է հեռախոսի միջոցով աշխարհում տարածվող տարատեսակ օնլայն խաղերով ու դրանց հասանելիությամբ. սա խնդիր է, որի դեմ պայքարը պետությունը չպետք է թուլացնի ոչ մի դեպքում:

Նկատենք՝ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2018 թվականին Հայաստանում կատարվել է 333 մլրդ դրամի խաղադրույք, 2019 թվականին այդ գումարը ավելացել է ավելի քան 3,3 անգամ՝ հասնելով 1 տրիլիոն 115 մլրդ դրամի, իսկ 2020 թվականի միայն առաջին 10 ամիսներին կատարվել է 1,5 տրիլիոն դրամի խաղադրույք, իսկ 2021 թվականին՝ 3,9 տրիլիոնի։ 2018-2020 թվականներին գրեթե 2,5 անգամ ավելացել է նաեւ խաղացողների թիվը՝ 18 հազար 93-ից հասնելով 44 հազար 82-ի:

Տպել
3276 դիտում

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը