Ծնողը պիտի կոշիկ գնի երեխայի համար, բայց գումարը վատնում է տոտալիզատորի վրա. Պապոյանը՝ խաղադրույքների գովազդների մասին

17/09/2021 schedule21:46

Կառավարությունը երեկվա նիստում հավանություն տվեց մի նախագիծի, ըստ որի՝ արգելվում է շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի, խաղատան, խաղասրահի կամ տոտալիզատորի և դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը, ՀԺ-ի հետ զրույցում անդրադառնալով նախագծին և ԶԼՄ-ների համար ստեղծվող ֆինանսական խնդիրներին, նշեց՝ խնդիրը ո՛չ բուքմեյքերական ընկերություններն են, ո՛չ էլ ԶԼՄ-ները. «Խնդիրը հանրությանը օգուտ տալն է: Ահագնացող տեմպերով բուքմեյքերական ընկերություններ գումարներ են մտնում, մարդիկ իրենց աշխատավարձը բուքմեյքերական ընկերությունում խաղադրույքներ են անում: Սա խայտառակություն է: Ընտանիքի վերջին գույքը, կնոջ ոսկին դնում են գրավ, գումարով խաղադրույք են անում: Պետությունը պետք է պայքարի այս ամենի դեմ»:

Պապոյանն ընդգծեց՝ այո, այս պայքարում որոշակի մարդիկ կարող են վնասներ կրել. «Սակայն հանրային շահը պետության համար պետք է լինի գերակա: Մի կողմում պայմանական 20-30 բիզնես է, մյուս կողմում՝ 200-300 հազար մարդ: Պետության համար ո՞րն է կարևոր»:

Հարցին՝ կարծում է՝ գովազդների սահմանափակմամբ քաղաքացիներն այլևս չե՞ն անի խաղադրույքներ, շատերը այդ քայլին գնում են առանց գովազդները տեսնելու, պատգամավորը շեշտեց՝ այո, գովազդի սահմանափակումը կունենա իր ազդեցությունը:

«Բուքմեյքերական ընկերություններում աշխատում են շատ խելացի աշխատակիցներ, նրանց մարքեթինգային բաժինները ՀՀ-ում լավագույններից են: Կարծում եք՝ նրանք հենց այնպե՞ս են ԶԼՄ-ներում գովազդ տեղադրում: Իհարկե ոչ. գովազդը մեծ ազդեցություն ունի»:

Պապոյանի խոսքով՝ բուքմեյքերական ընկերությունների հարցն արդեն դարձել է անվտանգային խնդիր. «Քաղաքացիների մի մեծ հսկայական զանգված գնում է այս ուղղությամբ: Սա պետական անվտանգության խնդիր է դարձել, ու պետությունը պետք է մի բան անի: Այո, ու այդ խնդիրը լուծելու ճանապարհին որոշները կրելու են ֆինանսական խնդիրներ: Բայց նժարում հարյուր հազարավոր մարդկանց կյանքեր են»:

Հարցին՝ օրենքի ընդունումն ինչպիսի՞ ազդեցություն կունենա տնտեսության վրա, Գևորգ Պապոյանը նշեց, որ այդ հարցը ավելի մանրամասն կքննարկեն խորհրդարանում, երբ նախագիծը կմտնի ԱԺ. «Բայց ամենամեծ ազդեցությունը, էլի եմ կրկնում, ունենում են քաղաքացիները: Աշխատավարձով ծնողը պետք է կոշիկ գնի իր երեխայի համար, սակայն այդ գումարը վատնում է տոտալիզատորի վրա»,- եզրափակեց Պապոյանը:

Նշենք, որ սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

Տպել
2298 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի