Երևան
12 °C
«Հայաստանը, իհարկե, կմնա ՀԱՊԿ-ում՝ չնայած այն հանգամանքին, որ ամեն ինչ չէ, որ համաձայնեցված է եղել»:
Այս մասին կազմակերպության գագաթնաժողովից հետո լրագրողներին տված հարցազրույցում ասել էՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, կմնա»,- պատասխանել է Պեսկովը հարցին, թե Հայաստանը կմնա՞ ՀԱՊԿ-ում։
«Գագաթնաժողովը, չնայած ողջ բարդությանը, չնայած այն բանին, որ, ինչպես ղեկավարներն ասացին իրենց ելույթների ժամանակ, ամեն ինչ չէ, որ համաձայնեցված էր, ևս մեկ անգամ հաստատեց այս ձևաչափի արդիականությունը, ՀԱՊԿ-ի արդիականությունն ու կենսունակությունը»,- հավելել է Կրեմլի խոսնակը։
Նա հիշեցրել է, որ այս տարի ՀԱՊԿ-ը շատ կարևոր դեր է խաղացել հունվարին Ղազախստանում ստեղծված իրավիճակի կարգավորման գործում։
«Սա այս կազմակերպության հյուրընկալողի խնդրանքով առաջին կառուցողական միջամտությունն էր, որը հանգեցրեց իրավիճակի կայունացմանը, օգնեց Ղազախստանին թևակոխել դրական զարգացման հետագիծ, որն ավարտվեց վերջին նախագահական ընտրություններով»,- ասել է Պեսկովը։
Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ՀԱՊԿ ղեկավարները շնորհավորել են Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ։
«ՀԱՊԿ-ն ինքնին պահանջված է, անհրաժեշտ, և բանակցությունների բարդությունը պայմանավորված է այն պահի բարդությամբ, որն ապրում ենք բոլորս, որը հագեցած է հակամարտություններով, հակասություններով, փոփոխությամբ միջազգային հարաբերություններում և ընդհանրապես հարաբերությունների միջազգային համակարգում, որը մենք բոլորս ապրում ենք հիմա միասին»,- եզրափակել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում տեղի էր ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ:
Նախ տեղի էին ունեցել պետությունների առաջնորդների դիմավորման և տեսալուսանկարահանման արարողությունները, այնուհետև Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի առաջնորդները նեղ կազմով նիստում քննարկել էին օրակարգում ընդգրկված հարցերը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT