Ադրբեջանը հող է նախապատրաստում՝ հնարավոր նոր ռազմական սադրանքների համար. ռազմական փորձագետ

Ադրբեջանը, պարբերաբար սուտ լուրեր տարածելով, թե հայկական կողմը խախտել է հրադադարը, հող է նախապատրաստում հնարավոր նոր ռազմական սադրանքների համար:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ նկատելով, որ Ադրբեջանի այս քաղաքականությունը շատ նման է թուրքականին:

«Նրանց այս քաղաքականությունը պարզ է նաև արտաքին ուժերի համար: Վերջիններս գիտակցում են, որ հայկական կողմը չի կարող կրակել և թույլ տալ, որ ադրբեջանական կողմն էլ փոխադարձ կրակոցներ արձակի, քանի որ հայկական կողմի անմիջապես թիկունքում գտնվում է խաղաղ բնակչությունը: Հայկական կողմը հասկանում է, որ եթե կրակի, թիրախում են հայտնվելու գյուղերը և ճանապարհները: Ադրբեջանի այս ձեռագիրը նման է թուրքականին: Թուրքիան էլ նման կերպ է վարվում, երբ ցանկանում է Սիրիայում կամ Իրաքում գործողություններ իրականացնել»,- ասում է նա:

Հովհաննիսյանը վստահ է՝ Ադրբեջանի այսօրինակ վարքագիծը Հայաստանին չի կարող վնասել, քանի որ բոլորի համար էլ պարզ է՝ հենց Ադրբեջանն է մտել Հայաստանի ինքնիշխան տարածք և շարունակում է իրականացնել որոշակի սադրիչ գործողություններ. «Այս ժամանակը մենք պետք է օգտագործենք և միջազգային հանրությանը ցույց տանք Ադրբեջանի իրական դեմքն ու ցանկությունները, իրական այն մոտիվացիան, որոնք նրանք ունեն սուտ հայտարարություններ տարածելուց»:

Հարցին՝ Հայաստանում ՀԱՊԿ նիստը տեղի ունեցավ, և երեկ առավոտյան ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան դիրքերի ուղղությամբ, արդյոք այդ քայլը ՀԱՊԿ նիստից առաջ ուղե՞րձ էր, փորձագետը բացասական պատասխան է տալիս: «Այս կրակոցները սովորական բնույթ են կրում: Մեսիջ հատուկ չկա, ուղղակի իրենց գործողությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը չի հարգում ՀԱՊԿ անդամ պետություններին, անգամ նրանց, որոնց հետ ընկերական հարաբերությունների մեջ են»,- նկատում է նա:

Անդրադառնալով ԵՄ դիտորդների կողմից Հայաստանում իրականցվող առաքելությանը՝ Կարեն Հովհաննիսյանը նշում է՝ դիտորդները չէին կարող զսպող գործիք լինել Ադրբեջանի համար:

«Միջազգային խաղացողների ներգրավումն այս խնդրում ես դրական եմ գնահատում, սակայն մենք չպետք է մեր հույսն ամբողջովին դնենք տարբեր կազմակերպությունների վրա: ԵՄ դիտորներն ընդամենը դիտորդական առաքելություն են իրականացնում, իրենք իրենց զեկույցներում կանդրադառնան սահմանին տիրող իրավիճակին: Բայց ակնկալել, որ նրանց ներկայությունը կզսպի Ադրբեջանին, և նրանք չեն գնա սադրիչ գործողությունների, այդքան էլ ճիշտ չէ: Դիտորդի հենակետում գտնվելը բավարար չէ, նա սովորական կրակոցից չի կարող հասկանալ, թե կրակոցը ո՞ր կողմից եկավ: Դիտորդների առկայությունը քաղաքական որոշում է, ոչ թե ռազմական»,- ասում է զրուցակիցը:

Վերջինիս խոսքով՝ Ադրբեջանը միշտ էլ սադրանքների գնալու է, և խաղաղության օրակարգն իր վերջնակետին մոտ ապագայում չի հասնելու:

«Ճիշտ է, մեր իշխանություններն անընդհատ խոսում են խաղաղության օրակարգի և պայմանագրի մասին, բայց ես ի սկզբանե, երբ խոսվում էր այս օրակարգերի մասին, ասել եմ՝ դա չի իրականանալու, քանի որ Ադրբեջանին հիմա ձեռնտու չէ այդ օրակարգը: Ադրբեջանը Հայաստանից դեռ տարածքային ակնկալիքներ ունի, ամեն բան անում է՝ դրան հասնելու համար: Անգամ հայտարարել է, որ ռազմական ճանապարհով էլ կարող է դրան հասնել, իսկ խաղաղության պայմանագրի դեպքում դա չի կարող անել: Մենք խաղաղության օրակարգի մասին խոսում ենք արտաքին լսարանի համար, որպեսզի ցույց տանք, որ մենք պատրաստ ենք դրան: Սակայն սպասել, որ այդ պայմանագիրը մոտ ապագայում կնքվելու է, ես բացառում եմ»,- ընդգծում է նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
25761 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին