Երևան
12 °C
«Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է»․ այս խորագրով նոյեմբերի 27-ին և 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ կմեկնարկեն Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրախաղերը:
Նոյեմբերի 27-ի համերգը հատուկ առաքելություն ունի։ Այդ օրը Հայաստանում կմեկնարկի «Զինվորի տան» նոր՝ «Armenia 301» նախագիծը, որի նպատակը մեկն է՝ համայն հայությանը համախմբել մեկ միասնական գաղափարի շուրջ՝ «Զինվորի տան», օգնել, աջակցել, բարեկեցիկ կյանք ու ապագա ապահովել հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորված անձանց։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Արվեստ 23» ՀԿ տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը մանրամասնում է, թե երբ և ինչպես է ծնվել նախագիծը։ Վերջինս նկատում է՝ այս ամառ Սպիվակովի հայաստանյանն այցն է եղել շարժառիթը։
«Վլադիմիր Սպիվակովն ամառը եկել էր Հայաստան առանց համերգների, ուղղակի մի քանի օրով այցելել էր։ Գնացել էր «Զինվորի տուն» և շատ էր տպավորվել։ Առանց արցունքների չի կարող տպավորությունների մասին խոսել։ Եվ հենց այդ ժամանակ էլ մեծ ցանկություն ունեցավ, որ ինչ-որ օգնություն ցուցաբերի հաստատությանը։ Այսպես էլ նախաձեռնվեց այս բարեգործական համերգը»,- ասում է Աննա Տեր-Հովակիմյանը։
«Armenia 301» նախագծի հիմքը Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավն է, ստեղծագործություն, որ 100 տարի առաջ դարձավ հույսի, հավատի, արևշատության ու միասնականության խորհրդանիշ և ուղերձ դժվարությունների մեջ հայտնված մեր ժողովրդի համար:
Այժմ «Զինվորի տունն» է առաջարկում համախմբվել համայն հայությանն ու հայ ժողովրդի բարեկամներին, էլեկտրոնային հատուկ հարթակում միասնաբար «ստեղծել» կտավի կրկնօրինակը՝ այս կերպ մասնակից դառնալով հայրենիքի պաշտպանների բարեկեցիկ ապագայի ստեղծման գործին:
Նոյեմբերի 27-ին Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն հայ, ռուս և արևմտաեվրոպական հայտնի կոմպոզիտորների ստեղծագործությունները։
Որպես մենակատար՝ նվագախմբի հետ հանդես կգա հայազգի հանրահայտ մեներգչուհի, Մոսկվայի Մեծ թատրոնի (Большой театр) մենակատար Աննա Ագլատովան:
Համերգի տոմսերից գոյացած ամբողջ հասույթը կփոխանցվի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին:
Նոյեմբերի 28-ին ունկնդրին կներկայացվեն Ռախմանինովի թիվ 2 դաշնամուրի կոնցերտը և Չայկովսկու թիվ 5 սիմֆոնիան։ Նվագախմբի հետ որպես մենակատար հանդես կգա միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Ալեքսանդր Կլյուչկոն:
Սպիվակովի այցն ու Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրախաղերն այսքանով չեն սահմանափակվի. Վլադիմիր Սպիվակովին նաև Գյումրին է սպասում։
Աշխարհահռչակ դիրիժորը Գյումրու համար թանկ հյուր է։ Առաջին անգամ նա Գյումրի, այդ օրերին Լենինական, այցելել է 1988-ի աղետից 4 ամիս հետո՝ 1989-ի մարտին և Մոսկվայի վիրտուոզներ նվագախմբի հետ ելույթ ունեցել չավերված ու կանգուն մնացած թատրոնի բեմում:
Վերջին անգամ Սպիվակովը Գյումրի 2013 թվականին է այցելել և կայացած համերգով ազդարարել «Գյումրին՝ 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի ավարտը:
«Գյումրին Վլադիմիր Սպիվակովի համար 88-ից հետո յուրահատուկ տեղ ունի, և երբ Գյումրին ասաց, որ ուզում է նրան կրկին տեսնել, չեղավ առարկություն։ Համերգը Գյումրիում նախատեսված է նոյեմբերի 29-ին, այդ օրը նաև նվագախմբի մեկնման օրն է։ Ժամը 14։00-ին Գյումրու համերգն է, իսկ արդեն 20։15-ին՝ թռիչքի ժամը»,- ասում է «Արվեստ 23» ՀԿ-ի տնօրենը՝ նշելով, որ գյումրեցիները չեն էլ զարմանա, երբ իմանան, որ Սպիվակովը եկել է Հայաստան համերգով և Գյումրի է այցելելու։ Դա արդեն ավանդույթ է դարձել, որ առանց Գյումրիի չեն լինում Սպիվակովի և նվագախմբերի այցերը Հայաստան։
Երևանում կայանալիք համերգների տոմսերի համար սահմանված է 7000-50 հազար դրամ: Աննա Տեր-Հովակիմյանն ասում է՝ արված է այնպես, որ բոլորն ընտրության հնարավորություն ունենան։ Իսկ Գյումրու համերգի տոմսի համար գնային սանդղակը հստակեցման փուլում է։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT